Արմուշ
Արման Խաչատրյան (մարտի 18, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արմուշ, հայ դերասան, հումորիստ, շոումեն[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1977 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Այլ անուն(ներ) | Արման Խաչատրյան |
Մասնագիտություն | Դերասան, շոումեն |
Կենսագրություն խմբագրել
Արման Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի մարտի 18-ին, Երևան քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Երևանի Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոցը։ 1999-2002 թվականներին սովորել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 2000-2003 թվականներին աշխատել է «Արդինի» ստուդիայում` որպես դերասան։ 2001 թվականի մասնակցել է Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին և դարձել հաղթող, որից հետո ընդգրկվել է «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմ և մասնակցել Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։ 2006-2010 թվականներին աշխատել է «Սիգմա TV» և «32 Production» ընկերություններում՛ «Հայաստանի հանրային», «Նոր ալիք», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում՛ եղել է «32 ատամ», «Թարսի պես», «Երկու աստղ», «50 SMS», «Բանակում», «3 պատ» և «Մեր բակը» հումորային ակումբի հիմնդիրներից մեկը և հանդես է եկել որպես դերասան։ 2010-2015 թվականներին հանդես է «Շանթ» հեռուստաընկերությունում՛ «Վիտամին ակումբ» հումորային շոու-նախագծում` որպես դերասան։ Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում, նկարահանվել բազմաթիվ գովազդային հոլովակներում, ֆիլմերում[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2011 | Ալաբալանիցա | Վարորդ | [3][4] |
2015 | Սիրո Գործակից | Առաքիչ |
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2009 | Բանակում | ||
2010 | Մեր բակը | ||
2015-2016 | Քարե Դարդ | Գոգո | Գլխավոր դեր |
Տարի | Անվանում | Նշում |
---|---|---|
2006-2010 | 32 ատամ | Comedy TV show |
2006-2007 | Թարսի պես | Comedy TV show |
2007-2008 | 50 SMS | Հաղորդավար |
2007 | Երկու աստղ | TV show |
2009-2010 | 3 պատ | Comedy TV show |
2010-2015 | Վիտամին Ակումբ | Comedy TV show |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Arman Khachatryan» (հայերեն)։ AV Production։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-12-01
- ↑ «ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ»։ AV Production։ AV Production։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին
- ↑ Mediamax։ «Ալաբալանիցա»։ bravo.am
- ↑ tejmusic (November 14, 2011)։ «Ala Bala Nica (2011)»։ IMDb