Ագնեշկա Խոլանդ
Ագնեշկա Խոլանդ (լեհ.՝ Agnieszka Holland, նոյեմբերի 28, 1948[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5]), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ։
Ագնեշկա Խոլանդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 28, 1948[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5] |
Քաղաքացիություն՝ | Լեհաստան Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, գրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002140 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հրեա հոր և կաթոլիկ մոր ընտանիքում։ Հայրը` Հենրիկ Խոլանդը, սոցիոլոգ էր, հրապարակախոս, Լեհական միացյալ աշխատավորական կուսակցության գործիչ, մայրը` Իրենա Ռիբչինսկայան` լրագրողուհի, 1944 թվականի Վարշավայի ապստամբության մասնակից, հոր ծնողները մահացել են գետտոյում։
Քույրը ռեժիսոր և սցենարիստ Մագդալենա Լազարկևիչն է։ Ամուսինը ռեժիսոր Լացո Ադամիկն է, նրանց դուստրը ռեժիսոր և սցենարիստ Կատաժինա Ադամիկն է։
Ավարտել է Վարշավայի Ստեֆան Բատորիի լիցեյը, այնուհետև` Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը (1971)։ Լեհաստան վերադառնալուց հետո որպես օգնական է աշխատել Անջեյ Վայդայի և Քշիշտոֆ Զանուսիի մոտ, նկարահանվել է երկրորդ պլանի մի քանի դերերում։ 1970-ական թվականների կեսերից սկսած` սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը («Երեկոն Աբդոնի մոտ», կարճամետրաժ ֆիլմը ըստ Յարոսլավ Իվաշկևիչի, 1975)։ Դեբյուտային լիամետրաժ «Գավառական դերասաններ» (1978) ֆիլմի համար ստացել է Կաննի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ։
1981 թվականից աշխատել է արտերկրում, նախ` Գերմանիայում ու Ֆրանսիայում, այնուհետև` ԱՄՆ-ում։ Նկարահանում է խաղարկային, վավերագրական և գովազդային ֆիլմեր։ Բացի իր ֆիլմերի սցենարները, սցենարներ է գրել նաև Անջեյ Վայդայի («Առանց անզգայացման», «Սերը Գերմանիայում», «Դանտոն», «Չարքեր», «Կորչակ» և այլն) և Քշիշտոֆ Կիշլովսկու («Երեք գույն») համար։
Դասավանդում է Նյու Յորքի համալսարանի Բրուքլինյան քոլեջում։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1977` Կինոփորձեր/Zdjęcia próbne/
- 1978` Գավառական դերասաններ
- 1980` Տենդ (առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Լեհական կինոփառատոնի Ոսկե առյուծ կինոփառատոնին, Գդանսկ)
- 1982` Միայկան կինը/Kobieta samotna (էկրաններին հայտնվել է 1988 թվականին, Լեհական կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, 1988)
- 1985` Դառը հունձք (առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
- 1988` Սպանել հգևորականին /To Kill A Priest / Le Complot
- 1991` Եվրոպա, Եվրոպա) (Օսկարի առաջադրում լավագույն վերամշակված սցենար անվանակարգում, BAFTA մրցանակի առաջադրում` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
- 1993` Օլիվիե, օլիվիե
- 1993` Խորհրդավոր այգի (ըստ Ֆրենսիս Էլիզա Բարնեթի, պրոդյուսեր` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)
- 1995` Լրիվ խավարում (Պոլ Վեռլենի և Արթյուր Ռեմբոյի մասին)
- 1997` Վաշինգտոն սքուեր (ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
- 1999` Երրորդ հրաշք
- 2001` Կրակոց սրտին
- 2001` Ոսկե երազանքներ
- 2002` Յուլիան վերադառնում է տուն (Method Fest անկախ կինոփառատոնի մրցանակ, ԱՄՆ, լավագույն կինոռեժիսոր անվանակարգում)
- 2006` Աղջիկը, որն ինձ նման է. Գվեն Արաուխոյի պատմությունը
- 2007` Թիմ (հեռուստասերիալ, քրոջ և աղջկա հետ համահեղինակությամբ)
- 2011` Մթության մեջ (Օսկարի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում)
- 2013` Անկիզելի թուփը
- 2014` Ռոզմարիի երեխան (մինի սերիալ)
- 2014` Թղթե տնակ (սերիալ, 3 սեզոն)
- 2017` Գազանի հետքը
- 2018` 1983 (սերիալ)
- 2019` Գարետ Ջոնս
Պարգևներ
խմբագրել- 2012 թվական` «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որը հանձնվել է Երևանում, 9-րդ «Ոսկե ծիրան»[10]։
- 2012 թվականին արժանացել է Յան Կարսկու անվան Ազատության մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Evidence zájmových osob StB
- ↑ http://derstandard.at/2000052827624/Berlinale-Oesterreicher-Georg-Friedrich-bester-Schauspieler
- ↑ https://www.filmovaakademie.cz/cz/novinky/vysledky-28-rocniku-cen-cesky-lev — Czech Film and Television Academy, 2021.
- ↑ https://www.prezident.sk/page/vyznamenania/ (словацк.)
- ↑ Prezident republiky udělil státní vyznamenání — Office of the President of the Czech Republic, 2024.
- ↑ Армине Мартиросян (2012 թ․ հուլիսի 16). «Победители 'Золотого абрикоса'». Lragir.am. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ագնեշկա Խոլանդ
- culture.pl(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Խոլանդ» հոդվածին։ |