Եվրոպա, Եվրոպա (ֆիլմ)

«Եվրոպա, Եվրոպա» (լեհ.՝ Europa Europa; գերմ.՝ Hitlerjunge Salomon — Սողոմոնը հիտլերյուգենդիցռեժիսոր Ագնեշկա Հոլանդի զինվորական թեմայով լեհա-գերմանա-ֆրանսիական ֆիլմ է։

Picto infobox cinema.png
Եվրոպա, Եվրոպա
գերմ.՝ Hitlerjunge Salomon
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Poland.svg Լեհաստան
Ժանրդրամա[1][2], հասունացման պատմություն, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական1990 և հոկտեմբերի 31, 1991[3]
Լեզուգերմաներեն, ռուսերեն, լեհերեն և եբրայերեն
ՌեժիսորԱգնեշկա Խոլանդ[1][2][4]
ՊրոդյուսերԱրթուր Բրաուներ և Մարգարետ Մենեգոզ
Սցենարի հեղինակԱգնեշկա Խոլանդ և Paul Hengge?[5]
ԴերակատարներSolomon Perel?[6], Marco Hofschneider?[2][6][4], Ժյուլի Դելպի[6], Delphine Forest?[6], Արտուր Բարչիշ[6], André Wilms?[6], Hanns Zischler?[6], Michèle Gleizer?[6][4], Nathalie Schmidt?[6], Wolfgang Bathke?[6], Aleksy Awdiejew?, Włodzimierz Press?, René Hofschneider?[5], Andrzej Mastalerz?[5], Halina Labonarska?[5], Bohdan Ejmont?[5], Marcin Latałło?[5], Աննա Սենյուկ[5], Cezary Morawski?[5], Aleksander Bednarz?[5], Jarosław Gruda?[5], Holger Kunkel?[5] և Erich Schwarz?[5]
ՕպերատորJacek Petrycki?
ԵրաժշտությունZbigniew Preisner?
ՄոնտաժEwa Smal?
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունLes films du Losange
Տևողություն109 րոպե

Ֆիլմի հիմքում Սողոմոն Պերելիայի ինքնակենսագրությունն է՝ հրապարակված՝ 1989 թվականին, որտեղ նկարագվում է հրեա անչափահասի ճակատագիրը, որը, որպեսզի խուսափի նացիստների հետապնդումներից, իրեն գերմանացու տեղ է դնում։ Ֆիլմում երկխոսությունն ընթանում է գերմաներեն, չնայած առանձին տեսարաններում օգտագործվում է նաև իդիշերեն, լեհերեն և ռուսերեն։

ՍյուժեԽմբագրել

1938 թվական․ հրեա անչափահաս Սողոմոնն ընտանիքով ապրում է Գերմանիայում։ Նրա Բար Միցվայի նախօրյակին տեղի են ունենում Բյուրեղապակյա գիշերվա իրադարձությունները, որի ժամանակ մահանում է նրա քույրը։ Ընտանիքը որոշում է փախչել Լեհաստան, սակայն 1939 թվականի սեպտեմբերին գերմանացիները հասնում են նաև այնտեղ։

Ծնողները որդուն փրկելու համար ուղարկում են ԽՍՀՄ։ Երկու տարի նա անց է կացնում Գրոդնոյի մանկատանը, ընդունելով կոմունիստական գաղափարախոսությունը՝ դառնում է կոմերիտական։ Սակայն 1941 թվականի հունիսի 22-ին Հայրենական Մեծ պատերազմը հասնում է նրան։ Տարհանման ժամանակ Սողոմոնը հետ է մնում յուրայիններից և այլ փախստականների հետ գերի է ընկնում։ Նրա աչքի առաջ գերմանացիները տեսակավորում են գերիներին․ հրեաներին և քաղաքական աշխատակիցներին առանձին՝ արագ գնդակահարելու համար։ Փրկվելու համար Սողոմոնը, որը հիանալի խոսում էր գերմաներեն, թաքցնում է փաստաթղթերը և իրեն դնում Գրոդնոյի բնակիչ գերմանացու տեղ՝ Յոզեֆ Պետերս անունով, որի ծնողները սպանվել են բոլշևիկների կողմից։ Այսպես նա դառնում է գերմանական հատվածի գնդի որդին։

Լեզուներին տիրապետելու շնորհիվ (նա գիտեր նաև լեհերեն և ռուսերեն), Սողոմոնը զինվորական տեղամասի թարգմանիչն է դառնում։ Թարգմանել է գնդակահարման բանակցությունները, նույնիսկ հանդիպել է գերի Յակով Ջուգաշվիլիին։

Սողոմոնին ուղարկում են հիտլերյուգենդի հեղինակավոր դպրոց։ Այնտեղ նա նույնպես թաքցնում է իր հրեա լինելը։ Նույնիսկ իր սիրած աղջկան՝ Լենիին չի համարձակվում ասել այդ մասին, չնայած վերջինիս մայրն իմանում է ճշմարտությունը, բայց նրան չի մատնում։ Սողոմոնը դպրոցում մնում է մինչև պատերազմի ավարտը, մինչև Կարմիր Բանակի գալը։ Հետո նա հայրենադարձվում է Պաղեստին։

ԴերերումԽմբագրել

  • Մարկո Հոֆշնայդեր՝ երիտասարդ Սողոմոն Պերել, Սալի, Յոզեֆ Պետերս
  • Ժյուլի Դելպի՝ Լենի
  • Ռենե Հոֆշնայդեր՝ Իսահակ, Սալիի եղբայր
  • Պյոտր Կոզլովսկի (դերասանԴավիդ, Սալիի եղբայր
  • Անդրե Վիլմ՝ զինվոր Ռոբերտ Կելերման
  • Էշլի Վարենգեր՝ Գերդ
  • Գալինա Լաբոնարսկա՝ Լենիի մայր
  • Կլաուս Աբրամովսկի՝ Սողոմոնի հայր
  • Միշել Գլեյզեր՝ Սողոմոնի մայր
  • Մարտա Սանդրովիչ՝ Բերտա, Սալիի քույր
  • Նատալի Շմիթ՝ Բասյա, կինոթատրոնի գանձապահ
  • Դելֆինե Ֆորեստ՝ Իննա Մոիսեևա
  • Մարտին Մարիա Բլաու՝ Ուլմայեր
  • Անջեյ Մաստալեժ՝ Զենեկ Դրաչ, կոմերիտական դպրոցի երիտասարդ լեհ
  • Աննա Սենյուկ՝ նացիստուհի
  • Հանց Ցիշլեր՝ կապիտան ֆոն Լերենաու
  • Ռիշարդ Պետրուսկի՝ երազում Ադոլֆ Հիտլեր
  • Ալյոշա Ավդեև՝ խորհրդային մայոր
  • Արտուր Բարցիս՝ խորհրդային զինվոր, որին գերմանացիները գերի են վերցրել
  • Թադեուշ Վոյտեխ՝ ատամնաբույժ
  • Կամա Կովալևսկայա՝ Կատյա, պանդոկապանի աղջիկ
  • Զբիգնև Բելսկի՝ կոմունիստական դպրոցի դաստիարակ
  • Յարոսլավ Գրուդա՝ Խորհրդային զինվոր՝ կոմունիստական դպրոցում
  • Բոգդան Էյմոնտ՝ Խորհրդային զինվոր
  • Վլոդզիմեժ Մուսյալ՝ Գետտոյի դարպասների առաջ կանգնող գերմանացի ոստիկան
  • Ալեքսանդեր Բեդնաժ՝ հանրակառքի մեջ եղած գերմանացի, որը գետտոյի մոտով գնում էր Լոդզի
  • Վլոդզիմեժ Պրես՝ Յակով Ջուգաշվիլի
  • Սողոմոն Պերել՝ ինքն իր դերում
  • Ստանիսլավ Զատլուկա

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԱնվանակարգերԽմբագրել

  • BAFTA օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում՝ 1993 թվական
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն հարմարեցված սցենար անվանակարգում՝ 1991 թվական

ԾանոթագրություններԽմբագրել