Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա)

Կատարողական արվեստի ակադեմիա (չեխ․՝ Akademie múzických umění v Praze, AMU), կատարողական արվեստի ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություն Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Որպես անկախ հաստատություն գործել է 1946 թվականից՝ ձևավորված Պրահայի կոնսերվատորիայի բարձրագույն դպրոցի (չեխ․՝ Mistrovská škola pražské konzervatoře) հիման վրա, կոնսերվատորիայի կազմում ընդգրկվել է 1919 թվականից։ Ի լրումն երաժշտական ֆակուլտետի (Hudební fakulta-HAMU)՝ ակադեմիայի կազմում ներառված է նաև թատերական ֆակուլտետը (Divadelní fakulta-DAMU) և կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը (Filmová fakulta-FAMU)։

Կատարողական արվեստի ակադեմիա
չեխ․՝ Akademie múzických umění v Praze
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, Կոնսերվատորիա և research institution?
Հիմնադրված էհոկտեմբերի 27, 1945
ՀիմնադրիրՉեխոսլովակիա
ՌեկտորJan Hančil?
Ընդհանուր անձնակազմ460 մարդ (2017)
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Association of Libraries of Czech Universities?[2]
Երկիր Չեխիա
Կայքamu.cz
Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա) (Չեխիա)##
Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա) (Չեխիա)
Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա), Չեխիա
 Academy of Performing Arts in Prague Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 2-ին, ուսանողների համար հասանելի է եղել հաջորդ տարվա ձմռանից։

Համարվում է Չեխիայի ամենամեծ արվեստի դպրոցը։ Ունի շուրջ 550 մանկավարժներ ու հետազոտողներ[3], 1500 ուսանողներ[4], ունի լայն գիտական ներուժ բազմաթիվ առարկաներից՝ թատրոն, կինո և երաժշտություն, որոնցից մի քանիսը Եվրոպական այլ դպրոցներում չեն դասավանդվում։ Դասավանդող անձնակազմում ներառված են բարձրաստիճան գեղարվեստական մասնագետներ ամենահեղինակավոր թատրոններից, ֆիլմերից ու հեռուստատեսությունից, երաժշտական վիրտուոզներ, Չեխիայի մշակութային և ինտելեկտուալ բնագավառի այլ ակնառու ներկայացուցիչներ։ Ակադեմիայի բոլոր ֆակուլտետները գտնվում են Պրահայի կենտրոնում։ Բացի բակալավրի և մագիստրոսի աստիճաններից ակադեմիան առաջարկում է նաև դոկտորական ծրագրեր։ Ակադեմիայի գիտական գործունեության կենտրոնում է գտնվում գեղարվեստական հետազոտությունը, իսկ մասնագիտական ամբիոնները նաև ուսումնասիրում են արվեստի պատմության և տեսության դասական հետազոտություններ։ Ակադեմիայի ուսանողներն օգտվում են ավելի քան 180 000 միավոր գիտական գրականություն, ձայնագրություններ և ձայնա-տեսային աշխատանքներ ունեցող բարձրորակ ֆակուլտետային գրադարաններից։ Ուսանողների վերջնական գրաֆիկական նախագծերը ներկայացվում են ակադեմիայի պատկերասրահում, որտեղ կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ։ Ակադեմիայի բնակարանային կենտրոնը գտնվում է Պրահայի կենտրոնում՝ Պրահայի ամրոցի մոտ։ Ուսանողական հանրակացարանը գտնվում է հին քաղաքում և ունի հատուկ հարմարություններ երաժշտական առարկաների ուսանողների համար։

Դասընթացների ուսուցման պաշտոնական լեզուն չեխերեն է, սահմանափակ թվով կարճաժամկետ դասընթացներ դասավանդվում են անգլերեն կամ գերմաներեն։

Ակադեմիայի կազմում ներառված են երեք ֆակուլտետներ և ռեկտորի գրասենյակը։

Ակադեմիան ունի նաև ձայնային և լուսանկարչական ստուդիաներ, լաբորատորիաներ, պարային և ուսուցողական սրահներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20240113142622/https://www.akvs.cz/o-asociaci/clenske-vysoke-skoly/
  3. «Počty pedagogů a vědeckých zaměstnanců» (Czech). Academy of Performing Arts in Prague. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. «Přehled počtů studií» (Czech). Academy of Performing Arts in Prague. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա)» հոդվածին։