Քշիշտոֆ Կիշլովսկի (լեհ.՝ Krzysztof Kieślowski, հունիսի 27, 1941(1941-06-27)[1][2][3][…], Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[4] - մարտի 13, 1996(1996-03-13)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան[4]), լեհ նշանավոր կինոռեժիսոր և սցենարիստ։

Քշիշտոֆ Կիշլովսկի
Krzysztof Kieślowski
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1941(1941-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել էմարտի 13, 1996(1996-03-13)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[4]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Լեհաստան
Մայրենի լեզուլեհերեն
ԿրթությունԼոդզի կինոդպրոց
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակ և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունStowarzyszenie Filmowców Polskich?
 Krzysztof Kieślowski Վիքիպահեստում

Աշխարհին հայտնի է իր «Վերոնիկայի երկակի կյանքը» (1991), «Երեք գույն» (1993-1994) ֆիլմերով[7][8]։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներ է ստացել ներառյալ Կաննի փառատոնի ժուրիի մրցանակ 1988, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Եկումենիկալ ժուրիի մրցանակ։ Վենեցիական ֆիլմերի փառատոնի կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ։ Ոսկե առյուծ, միջազգային կաթոլիկ կինոթատրոնի և տեսալսողականի կազմակերպությամ մրցանակ և Բեռլինի միջազգային ֆիլմերի փառատոնի արծաթե արջ մրցանակ։ 1995 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենար անվանակարգերում։ 2002 թվականին նա զբաղեցրեց 2 տեղը բրիտանական ֆիլմերի ինստիտուտի «Տեսարան և ձայն»-ի թոփ 10 ռեժիսորների ժամանակակից ռեժիսորներ շարքում։

Վաղ կյանքը

խմբագրել

Կիշլովսկին ծնվել է Վարշավայում։ Բարբարայի և Ռոման Կիշլովսկու տղան է։ Նա մեծացել է մի քանի փոքր քաղաքներում տեղափոխվելով այնտեղ, որտեղ տուբերկուլոզով հիվանդ ինժեներ հայրը կարողանում էր դեղորայք գտնել։ 16 տարեկանում նա հաճախում էր հրշեջներ դպրոց, բայց թողեց այն 3 ամսից։ Առանց որևէ կարիերայի նպատակի նա 1957 թվականին ընդունվեց Վարշավայի թատրոնի տեխնիկայի քոլեջ, քանի որ հիմնադիրը իր բարեկամ էր։ Նա որոշել էր դառնալ թատրոնի ռեժիսոր, սակայն թատրոնի դպրոց դիմելու համար անհրաժեշտ էր ունենալ առնվազն բակալավրի կոչում, այդ պատճառով նա ընտրեց ֆիլմը որպես միջին քայլ։ Նա մեծացել է որպես հռոմեական կաթոլիկ և պահպանել այն ինչն անվանում էր «անձնական և մասնավոր» հարաբերություններ Աստծու հետ։

Կարիերա

խմբագրել

Թողնելով դպրոցը և աշխատելով թատրոնում դերձակ, նա դիմեց Լոձի հայտնի լեհական ֆիլմ դպրոց, որը իր շրջանավարտների ցանկում են Ռոման Պոլանսկին և Անջեյ Վայդան։ 2 անգամ մերժվեց։ Որպեսզի այս ընթացքում խուսափի զինվորական ծառայությունից նա դարձավ արվեստի աշակերտ, ինչպես նաև անցավ կտրուկ դիետայի, որ փորձի իրեն դարձնել առողջապես ոչ պիտանի ծառայության համար։ Մի քանի ամիս հաջողությամբ խուսափելուց հետո նա երրորդ անգամ դիմելուց ընդունվեց Լոձի ֆիլմ դպրոց։

Նա հաճախեց 1964-1968 թվականներին այն ընթացքում, երբ կառավարությունը բարձր աստիճանի հարաբերական ազատություն էր տալիս դպրոցներում։ Կիշլովսկին շուտով կորցրեց իր հետաքրքրությունը թատրոնի հանդեպ և որոշեց վավերագրական ֆիլմեր ստեղծել։ Կիշլովսկին ամուսնացավ իր երկար տարիների սիրո՝ Մարիա Կաուտիլլոի հետ, իր դպրոցի վերջին տարում և նրանք ունեցան աղջիկ՝ Մարթան։

Կիշլովսկին մեկուսացավ ֆիլմարտադրությունից իր վերջին «Կարմիր» ֆիլմի պրեմիերայից հետո (1994

Վավերագրական ֆիլմեր

խմբագրել
 
Քշիշտոֆ Կիշլովսկու հուշարձան Լեհաստան

Կիշլովսկու վաղ վավերագրական ֆիլմերը անդրադառնում էին հիմնականում քաղաքի բնակիչների, աշխատավորների և զինվորների ամենօրյա կյանքին։ Չնայած նա բացահայտ քաղաքական ուղղվածության ֆիլմաստեղծող չէր, նա շուտով հայտաբերեց որ լեհական կյանքի պատկերումը բերում է հեղինակությունների հետ կոնֆլիկտի։ Նրա հեռուստատեսային ֆիլմը՝ «Աշխատավորներ 71» , որը ցույց էր տալիս աշխատավորներին քննարկելիս 1970 թվականի ցույցի պատճառները, միայն ցուցադրվեց կտրուկ գրաքննական ձևով։ «Աշխատավորներ 71» ֆիլմից հետո նա սկսեց ուշադրություն դարձնել հեղինակությունների վրա Curriculum Vitae ֆիլմ որը միավորում է վավերագրական տեսանյութեր Պոլիտբյուրոյի ժողովներից և մի մարդու մասին ֆանտաստիկ պատմությունը, որը պաշտոնյաների ուշադրության տակ էր։

Չնայած Կիշլովսկին հավատում էր որ իր ֆիլմի հաղորդագրությունը հակա-հեղինակային է, նա արժանացավ իր կոլեգաների քննադատությանը, կառավարության հետ համագործակցելու համար։

Լեհական ֆիլմեր

խմբագրել

Նրա առաջին ոչ դոկումենտալ ֆիլմերը՝ «Պերսոնելը» և «Սպին», պատկանում են սոցիալական ռեալիզմ ժանրին։

«Առանց վերջին» նրա ամենաիրական քաղաքական ֆիլմն է։ Այս ֆիլմից հետո նրա կարիերան կապված է 2 աշխատակցի ՝ սցենարիստ Քրիստոֆ Պիսիվիչի և կոմպոզիտոր Զբիգնի Պրիսների հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119135779 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. https://web.archive.org/web/20190713152711/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1988.85.0.html
  7. Stok 1993, p. xiii.
  8. «Krzysztof Kieślowski». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Կիշլովսկի» հոդվածին։