Ագապե
Ագապե (հին հունարեն՝ ἀγάπη, սեր, ի տարբերություն իմաստով ոչ այնքան համարժեք հին հունարեն՝ Ἔρως բառի, որը գերազանցապես ակնարկում է զգայական սերը), սուրբ Հաղորդությունից սերված արարողություն։
Միջանձնային հարաբերություններ
|
---|
Հարաբերության տեսակներ |
Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ) · Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր) · Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն |
Փուլեր |
Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում |
Զգացումներ և զգացմունքներ |
Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն) · Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի · |
Բռնություն հարաբերություններում |
Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ · |
Պատմություն Խմբագրել
Ագապեի նախատիպեր եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հույների և հռոմեացիների մոտ։ Նախնական շրջանում ագապեն աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում ս. Հաղորդության հետ կապված պաշտոնական ճաշ, որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից։ Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի (Ա Կորնթ. 11.23)։ Սակայն ժամանակի ընթացքում ագապեի այդ իմաստը խեղաթյուրվել է։
Գանգրայի ժողովը (380) փորձել է վերականգնել ագապեի նախկին բովանդակությունը, սակայն՝ ապարդյուն։
7-րդ դարի վերջին Արևմուտքում ագապեն մեկընդմիշտ վերացավ, սակայն արևելյան որոշ եկեղեցիներում (ղպտիների որոշ հատվածի և հայերի մոտ) մնաց իբրև ս. Պատարագին հաջորդող սիրո ճաշ։
Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին ագապեի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու։ Ագապեի հրավիրված աշխարհականները Պատարագից առաջ հաց չպետք է ուտեն։ Ժողովուրդը պետք է սիրով մատուցի նախնյաց՝ ագապեի համար սահմանված ընծաները։ Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի ԱԳԱՊԵ 14 (554) 22-րդ կանոնն ամբողջովին նվիրված է Ագապեի կանոնադրությանը։
Ագապեներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն)։ Ագապե են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները։ Հետագայում դրանց վերապրուկներն արտահայտվել են ս. Զատկին մատաղ անելու սովորության մեջ։
Գրականություն Խմբագրել
- Հովսեփյան Գ․, Ագապի հաստատութիւնը Հայոց եկեղեցւո մեջ, «Արարատ», 1912, էջ 997-1001։
- Марр Н., След ἀγάπη у армян, "Христианский Восток", т. 1, 1913, с. 145-147.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։ |