Թակարդ (անգլ.՝ The Mousetrap), Ագաթա Քրիստիի դետեկտիվ պիեսը` գրված 1952 թվականին։ Այն բաղկացած է երկու գործողությունից։ Նույն թվականին պիեսն առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի Վեսթ Էնդում։ 2012 թվականի նոյեմբերին այն բեմադրվել է 25 հազարերորդ անգամ, որը հանդիսանում է անընդմեջ ներկայացումների բացարձակ ռեկորդ։ Պիեսը հայտնի է նաև իր անսպասելի հանգուցալուծումներով։ Ամեն բեմադրության վերջում հանդիսատեսին խնդրվում էր, որ չպատմեն, թե ինչպես է ավարտվելու այն։

Թակարդ
անգլ.՝ The Mousetrap
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպիես
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1952
Հրատարակման տարեթիվ1947
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 6, 1952
Կայքthe-mousetrap.co.uk(անգլ.)
 The Mousetrap (play) Վիքիպահեստում

Պիեսի պատմություն խմբագրել

  • Պիեսն առաջին անգամ հայտնվել է 1947 թվականին, որպես ռադիոբեմադրություն «Երեք կույր մկնիկներ»[1] վերնագրով։ Պիեսը գրվել է Մարի թագուհու անձնական խնդրանքով նրա ութսունամյակին։ Պիեսը թարգմանվել է 23 լեզուներով և բեմադրվել աշխարհի ավելի քան 40 երկրներում[2]։
  • 1952 թվականի նոյեմբերի 25֊ին պաշտոնապես այն բեմադրվել է Լոնդոնի Ambassador թատրոնում[3]։ Գլխավոր դերում հայտնի դերասան Ռիչարդ Աթենբորոն էր։ Նախքան պաշտոնական բեմադրությունը՝ պիեսը բեմադրվել է նաև Նոթինգհեմի թագավորական թատրոնում[4][5]։
  • 1956 թվականին պրոդյուսեր Փիթեր Սոնդերսը (անգլ.՝ Peter Saunders)) վաճառեց ֆիլմի էկանավորումը Romulus Films ընկերությանը այն պայմանով, որ պիեսը չէր կարող նկարահանվել ավելի վաղ, քան Լոնդոնում վերջին բեմադրությունից 6 ամիս անց։ Քանի որ պիեսը դեռ շարունակվում է բեմադրվել, ֆիլմը շրջանառության չհանվեց[6]։
  • 2000 թվականի դեկտեմբերի 7֊ին Լոնդոնի St. Martin թատրոնում պիեսը բեմադրվեց հոբելյանական 25 հազարերորդ անգամ[7]։
  • 2002 թվականի նոյեմբերի 25֊ին նշվել է պիեսը 50֊րդ տարեդարձը։ Ներկայացմանը ներկա է եղեկ նաև Էլիզաբեթ Երկրորդը[8], որը նույնպես նշում էր իր թագադրման 50֊րդ տարեդարձը։ Կեսդարյա հոբելյանի համար Սավոյ (անգլ.՝ Savoy) ռեստորանում ընդունելություն տեղի ունեցավ[9]։
  • Պիեսը դարձավ քրեստոմատիական գիրք, որով կարող էին ավելի խորն ուսումնասիրել անգլերեն ու գրականություն[10]։
  • Բեմադրությունն ինքն իրենով դարձավ Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը[11]։

Սյուժե խմբագրել

Լոնդոնում սպանություն է տեղի ունեցել։ Մարի Լիոնի՝ զոհի դիակի մոտ հայտնաբերվել է նոթատետր։ Ոստիկանությունը ռադիոյով հայտնում է, որ փնտրվում է սպանության կասկածյալին՝ մուգ գույնի վերարկուով, վառ գույնի շարֆով և ֆետրե գլխարկով։ «Մոնքսուել մենոր» պանսիոնատում, որը պատկանում է երիտասարդ Ռելսթոն ամուսնական զույգ, սկսում են հավաքել հյուրերին՝ Քրիստափոր Ռեն, միսիս Բոյլ, մայոր Մետկալֆը և միսիս Քեյսթուելը։ Ձյան պատճառով նրանք փակվում են տանը և սպանության մասին կարդում են թերթերում։ Գալիս է մեկ այլ հյուր՝ պարոն Պարավիչինին, որի մեքենան մնացել էր ձյան մեջ։

Գործող անձինք խմբագրել

  • Մոլի և Ջեյլս Ռելսթոններ - երիտասարդներ, «Մոնքսուել մենոր»֊ի սեփականատերերը
  • Քրիստափոր Ռեն - երիտասարդ լճարտարապետ, հյուր
  • Տիկին Բոյլ - տարեց կին, հյուր, նախկին դատավոր
  • Միս Քեյսուել - հյուր, կին
  • Մայոր Մետկաֆ - հյուր, տարեց ծառայող
  • Պրոն Պարավիչին - անսպասելի հյուր[12]
  • Թերտերի ոտսիկանությունում՝ սերժանտ - եռանդուն երիտասարդ տղա

Ագաթա Քրիստին իր պիեսի մասին խմբագրել

«Սա մի պատմություն է, որ կարող է պատահել ցանկացած մարդու հետ։ Դա այնքան էլ վախենալու չէ։ Սա ֆարս չէ, բայց ամեն ինչից մի քիչ կա։ Թերևս, հենց սա դուր կգա հասարակությանը»[13]։

«Սիրելիներս, ես չեմ հասկանում ինչն է ձեզ անհանգստացնում։ Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի մի փոքրիկ փախուստ կատարել այստեղից։»[14]

Թատերական ներկայացումներն Ռուսաստանում խմբագրել

  • Նովոսիբիրսկի երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ» պիեսը[15]։ Լիբրետտոյի հեղինակ՝ Օլեգ Իվանով, բանաստեղծություններ՝ Լիլիթ Գուլակյան, երաժշտություն՝ Ալեքսանդր Ժուլբին[16]։ Այս պիեսը բեմադրվել է նաև Օդեսայի ակադեմիական երաժշտական կոմեդիայի թատրոնում[17]։
  • Մոսկովյան Պուշկինի անվան դրամատիկական թատրոնիում պիեսը բեմադրել է ռեժիսոր Նադեժդա Արակչեևան։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 28-ին։

Էկրանավորում խմբագրել

1990 թվականին ռեժիսոր Սամսոն Սամսոնովը Ագաթա Քրիստիի պիեսի հիման վրա սկսեց նկարել համանուն ֆիլմ Վլադիմիր Բասովի սցենարով։ Ֆիլմի գլխավոր դերերում եղել են Բորիս Խիմիչևը, Վլադիմիր Սոշալսկին, Նիկիտա Վիսոցկին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рецензия на «Мышеловку». Stage, 1 июня 2004 г.». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  2. «CNN: Mousetrap marks record 20,000 shows». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. «История «Мышеловки»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. BBC: Nottingham’s Mousetrap origins
  5. BBC: Mousetrap review
  6. «Mousetrap history. Coronado Playhouse». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  7. КоммерсантЪ Деньги, № 50 (303) 20 декабря 2000 г.
  8. CNN News: Queen Elizabeth II and «The Mousetrap» got together for a double celebration - both have enjoyed half a century at the top in Britain(անգլ.)
  9. Playbill News: Mousetrap Celebration at the Savoy
  10. «Teacher's guide to Agatha Christie's Mousetrap» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  11. CTV News: 50 years of 'The Mousetrap' on London stage(չաշխատող հղում)
  12. Похож на Эркюля Пуаро (что может сбить с толку зрителей), только повыше ростом (Агата Кристи)
  13. It’s the sort of play you can take anyone to. It is not really frightening. It is not really horrible. It is not really farce but it has a little bit of all these things and perhaps that satisfies a lot of people Christie’s 'Mousetrap' Alive and Well at 36. The New York Times, 26 ноября 1988 года(անգլ.)
  14. Darlings, I don’t know what the hell you are fussing about. I think we should get quite a nice little run out of it «A bloody good play»: «Mousetrap» turns 52(չաշխատող հղում)(անգլ.)
  15. «Мюзикл «Мышеловка» Новосибирского театра музыкальной комедии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  16. Александр Журбин о мюзикле «Мышеловка»
  17. «Мюзикл «Мышеловка» Одесского академического театра музыкальной комедии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թակարդ (պիես)» հոդվածին։