«Զրո ժամ» (անգլ.՝ Towards Zero, բառացի թարգմանությունը՝ «Զրոյի ուղղությամբ»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1944 թվականի հունիսին ԱՄՆ-ում, ինչպես նաև Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում։ Այն Ագաթա Քրիստիի վերջին վեպն է Սուպերինտենդանտ Բաթլի մասին ստեղծագործությունների շարքից։

Զրո ժամ
անգլ.՝ Towards Zero
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունDodd, Mead & Co
Հրատարակվել էհունիս 1944
ՆախորդՇարժվող մատը
ՀաջորդAbsent in the Spring? և Մահը վերջում է գալիս

Սյուժե խմբագրել

Տարեց և հումորի զգացումից զուրկ Լեդի Տրեսիլիան իր Գալզ Փոյնթ կալվածք է հրավիրում հյուրերի՝ անցկացնելու ամառը։ Հրավիրյալների թվում են հայտնի թենիսիստ Նևիլ Ստրենջն իր երկրորդ կնոջ հետ։ Այդ նույն ժամանակ կալվածքում հյուրընկալվել է նաև Նևիլի առաջին կինը։ Նման հարևանության պատճառով շատ անհարմար իրավիճակներ են առաջանում, բայց իրական խնդիրներն սկսվում են այն ժամանակ, երբ Լեդի Տրեսիլիային սպանում են քնած ժամանակ։ Սուպերինտենդանտ Բաթլը, որն այցելում է իր զարմիկին՝ տեսուչ Լիչին, սկսում է հետաքննություն։

Կերպարներ խմբագրել

  • Լեդի Տրեսիլիան – տանտիրուհի
  • Մերի Օլդին – նրա ուղեկիցը
  • Նևիլ Ստրենջ – գեղեցիկ թենիսիստ
  • Քեյ Սթրենջ – նրա երկրորդ կինը
  • Օդրի Սթրենջ – նրա առաջին կինը
  • Էդվարդ Լատիմեր – Քեյի ընկերը
  • Թոմաս Ռոյդ – Օդրիի հեռավոր ազգականը
  • Պարոն Տրիվզ – Լեդի Տրեսիլիայի հավատարմատար
  • Տեսուչ Ջեյմս Լիչ – Բաթլի զարմիկը
  • Բատլ Սուպերինտենդանտ – հետաքննություն է վարում Ջեյմս Լիչի հետ

Էկրանավորումներ և բեմադրություններ խմբագրել

  • 1956 թվական – Ագաթա Քրիստին վեպը վերածել է պիեսի թատերական ներկայացման համար։
  • 1995 թվական – վեպի հիման վրա նկարահանվել է «Անմեղ սուտ» կինոֆիլմը։ Սյուժեն, կերպարների անունները և այլ մանրամասներ զգալիորեն փոխվել են, և Ագաթա Քրիստիի ժառանգների որոշմամբ նրա անունը հանվել է լուսագրերից[1]։
  • 2007 թվական – վեպի հիման վրա նկարահանվել է բրիտանական «Միսս Մարփլ» սերիալի դրվագներից մեկը, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ջերալդին Մաքյուենը։
  • 2007 թվական – թողարկվել է վեպի ֆրանսիական էկրանավորումը՝ «Զրո ժամ» (ֆր.՝ L'Heure zéro)[2]։

Ծանոթգրություն խմբագրել

  1. "Innocent Lies (1995)" (in անգլերեն). IMDb. Արխիվացված from the original on 2012 թ․ ապրիլի 14. Retrieved 2010 թ․ հունվարի 1.
  2. "L'heure zéro (2007)" (in անգլերեն). IMDb. Արխիվացված է the original 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Retrieved 2010 թ․ հունվարի 1.