«Անվերջանալի գիշեր» (անգլ.՝ Endless Night), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 1967 թվականին՝ «Collins Crime Club» հրատարակչության կողմից:

Անվերջանալի գիշեր
Endless Night
Գրքի կազմը
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
միստիկա
սարսափ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1967 թվական
ՆախորդԵրրորդ աղջիկը
ՀաջորդBy the Pricking of My Thumbs?
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 30, 1967

Անվանում խմբագրել

Ստեղծագործության անվանումը հեղինակը վերցրել է անգլիացի բանաստեղծ, խորհրդապաշտ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության խոսքերը» բանաստեղծության տողերից։

Վեպի վերջին երկու տողերը վերցված են «The Doors» խմբի «The Doors» համանուն երաժշտական ալբոմի «End of the Night» (հայերեն՝ Գիշերվա ավարտը) ստեղծագործությունից, որն առաջին անգամ Միացյալ Նահանգներում թողարկվել է 1967 թվականին։ Հայտնի չէ, թե որն է հեղինակ Ջիմ Մորիսոնի ստեղծագործության սկզբնաղբյուրը, սակայն վեպի և ալբոմի թողարկման համընկնումը պատահական չէր։

Սյուժե խմբագրել

Պատմությունը գրված է Մայքլ Ռոջերսի կողմից, մի հավակնոտ երիտասարդի, որն առաջին հայացքից սիրահարվում է Ֆենելա Գութմանին։ Նա հանդիպում է վերջինիս՝ այսպես կոչված գնչուական բակում։ Տեղացիները այդ հողակտորին այդպես են անվանում, քանի որ այնտեղ, ըստ հնագույն լեգենդի, իշխում է անեծքը։ Երիտասարդներն, ամուսնանալով, պատրաստվում են գնել հողը և դրա վրա տուն կառուցել։

Հանկարծ Մայքլը իմանում է, որ իր երիտասարդ կին Ֆենելա Գութմանին Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկն է և նա արդեն գնել է տուն այդ անիծված վայրում և կառուցել իրենց երազանքների տունը։

Կարծես թե սա իրական երջանկություն է։ Սակայն կարծես թե հին գնչուական անեծքն սկսում է իրագործվել։

  Այո՛, երազել միշտ եմ սիրել։ Սակայն երազանքները մնացել են երազում։ Ուրախությո՜ւն, այնպես որ, ամեն ինչ պատճառաբանված է։ Տե՛ր իմ Աստված, եթե ես միայն իմանա՜յի...[1]  

|Ագաթա Քրիստի

Էկրանավորում խմբագրել

1972 թվականին Ագաթա Քրիստիի վեպն էկրանավորվել է «EMI Films» կինոընկերության կողմից։ Ֆիլմի դերակատարներն էին Ջորջ Սանդերսը, Բրիթ Էկլանդը և Հեյլ Միլսը։ Ֆիլմի սյուժեն հիմք է ծառայել «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի ստեղծման համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Агата Кристи. Ночная тьма. Эксмо, М, 2009, ISBN 978-5-699-333444-8 (стр. 14)
  2. Endless Night (1972)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել