Սեղանի վրայի խաղաքարտերը

«Սեղանի վրա խաղաքարտերը» (անգլ.՝ Cards on the Table), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1936 թվականին[1]։ «Սեղանի վրայի խաղաքարտերը» վեպում հանդես են գալիս Ագաթա Քրիստիի միանգամից 4 կերպարներ՝ Էրքյուլ Պուարոն, Արիադնա Օլիվերը, սուպերինտենդանտ Բաթլը և գնդապետ Ռեյսը («Շագանակագույն կոստյումով մարդը», «Մահ Նեղոսում», «Պսպղուն ցիանիդ»

Սեղանի վրայի խաղաքարտերը
անգլ.՝ Cards on the Table
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՍպանություն Միջագետքում
ՀաջորդՍպանություն անցողիկ բակում
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 2, 1936

Սյուժե խմբագրել

Պարոն Շայտանան, ով շատ հարուստ և միևնույն ժամանակ շատ տարօրինակ մարդ է, հետաքրքրվում է սպանություններով և հավաքում է մարդասպանների։ Մի անգամ նա իր տուն է հրավիրում ութ մարդկանց՝ Էրքյուլ Պուարոյին, Արիադնա Օլիվերին, գնդապետ Ռեյսին, սուպերինտենդանտ Բաթլին, մայոր Դեսպարդին, բժիշկ Ռոբերտսին, Էնն Մերեդիտին և տիկին Լորիմերին։ Ընթրիքի ժամանակ նա սկսում է խոսակցություն սպանությունների մասին և ասում է, որ սպանություններից շատերը այդպես էլ չեն բացահայտվել։ Այնուհետև նրանց առաջարկում է բրիջ խաղալ։ Չորս խուզարկու մտնում են մի սենյակ, մյուս չորսը՝ ուրիշ սենյակ։ Նա նստում է բուխարու մոտ։

Երբ խաղը վերջանում է, մարդիկ գտնում են պարոն Շայտանին՝ սվինադաշույնը սրտի մեջ մխրճված։ Պուարոյի գլխավորությամբ չորս խուզարկուներ սկսում են հետաքննություն։ Հայտնի է, որ Շայտանին սպանել է մյուս սենյակի չորս անձանցից մեկը։

Հետաքրքիր է, որ Պուարոյի հետաքննության մեջ կարևոր դեր է խաղում խաղի ընթացքի վերլուծությունը։

Գործող դեմքեր խմբագրել

Խուզարկուներ խմբագրել

  • Էրքյուլ Պուարո – բելգիացի խուզարկու
  • Արիադնա Օլիվեր – դետեկտիվ գրող
  • Սուպերինտենդանտ Բաթլ – ոստիկան Սքոտլանդ Յարդից
  • Գնդապետ Ռեյս – գաղտնի ծառայության գնդապետ

Կասկածյալներ խմբագրել

  • Էնն Մերեդիտ– երիտասարդ աղջիկ, նախկին գող և մարդասպան։ Ունի իր «կմախքը պահարանում»։ Նրա պատճառով մահացել է նրա տնտեսուհին
  • Մադամ Լորիմեր – խելացի այրի կին, որը սպանել է իր ամուսնուն
  • Մայոր Դեսպարդ – հմայիչ մայոր, որը սիրահարված է Ռոդային
  • Բժիշկ Ռոբերտս – բժիշկ Հարլի–սթրիթից։ Նրա բժշկական կենսագրությունը ոչ անբասիր է

Ուրիշ կերպարներ խմբագրել

  • Ռոդա Դոուզ – Էննի հարուստ ընկերուհին և հարևանը
  • Տիկին Լակսմոր – կին, ում ամուսինը մահացել է կասկածելի հանգամանքներում
  • Միսս Բերջես – բժիշկ Ռոբերտսի հավատարիմ քարտուղար

Զոհ խմբագրել

  • Պարոն Շայտանա – հազվագյուտ իրերի (այդ թվում՝ մարդասպաններ) հավաքող, շատ հարուստ և տարօրինակ։

Էկրանավորում խմբագրել

Վեպն էկրանավորված է «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսասերիալում 2006 թվականին (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե), բայց շատ փոփոխություններով։

  • Սուպերինտենդանտ Բաթլը սերիալում վերափոխվել է տեսուչ Ուիլերի, իսկ գնդապետ Ռեյսը՝ գնդապետ Հյուզի։
  • Փոխված է բազմաթիվ կերպարների մոտ նախապատմությունը։ Շայտանան դառնում է թմրամոլ և ուզում է, որ իրեն սպանեն։ Վեպում նա ուղղակի հարուստ և էքսցենտրիկ տղամարդ է։ Բացի դրանից, նա սերիալում համասեռամոլ է, որը սիրային կապեր ունի տեսուչ Ուիլերի հետ։
  • Ամբողջովին փոխված է մարդասպանի շարժառիթը։ Վեպում բժիշկ Ռոբերթսը սպանել է Շայտանին և տիկին Լորիմերին փողերի համար, իսկ ֆիլմում սպանում է միայն Շայտանին, որպեսզի նա չբացահայտի իր համասեռամոլ լինելը և այն, որ ինքը սիրային կապեր ունի տղամարդկանց, այդ թվում՝ իր հիվանդների հետ։ Անցյալում նա գործեր ուներ տիկին Քրեդոկի հետ, որը սպառնում էր բացահայտել գաղտնիքը։ Որից հետո նա կնոջը սպանում է և շարունակում հանդիպել իր ամուսնու հետ։
  • Տիկին Լորիմերը մնում է կենդանի, իսկ վեպում նա մահանում է քնաբերից։ Ինչպես նաև նա դառնում է Էնն Մերեդիտի մայրը։
  • Սերիալում Էնն Մերեդիտը չի մահանում, ինչպես վեպում է. նրա փոխարեն մահանում է Ռոդա Դեսպարդը, որի պատճառով ոչ թե Ռոդան է դառնում մայոր Դեսպարդի ընտրյալը, այլ Էննը։ Էննի անցյալը մաքուր է, և նա չէ մարդասպանը։

Ուրիշ աշխատությունների հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Observer, 1 November 1936 (p. 6)

Արտաքին հղումներ խմբագրել