Աբու Նուվաս ալ֊Հասան բեն Հանի ալ֊Հակամի (արաբ․՝ أبو نواس الحسن بن هانئ الحكمي‎‎ մոտ 756[1] կամ 762[2], Ահվազ, Իրան[3][1] - 814[4], 813[3], մոտ 810[1] կամ 815[2], Բաղդադ[3][2]), Հարուն ալ-Ռաշիդի և ալ-Ամինի դարաշրջանի արաբ բանաստեղծ[5]։

Աբու Նուվաս
արաբ․՝ أبو نواس‎‎
Ծնվել էմոտ 756[1] կամ 762[2]
ԾննդավայրԱհվազ, Իրան[3][1]
Վախճանվել է814[4], 813[3], մոտ 810[1] կամ 815[2]
Վախճանի վայրԲաղդադ[3][2]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Ժանրերպոեզիա[3]
 Abu Nuwas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ և ստեղծագործություն

խմբագրել

Աբու Նուվասը աղքատ ազատարձակի ընտանիքից էր, այսինքն` արաբների կողմից նվաճած տարածքների ստրկացված բնակիչներից, ովքեր ընդունել էին իսլամ, իսկ ավելի ուշ ստացել էր ազատություն և դարձել վանձու զինվոր՝ օմանյան վերջին խալիֆա Մարվան II բանակում[6]։ Աբու Նավասի մայրը ծագումով պարսիկ էր և գումար էր վաստակում բուրդ լվանալով։ Աբու Նավասը ծնվել է Խուզիստանի շրջանի Ահվազ գյուղում։ Տարբեր աղբյուրներում նրա ծննդյան տարեթիվը տատնվում է 747-ից 762 թվականների միջև։ Մանկությունն անցել է Բասրայում, աշխատելով մի առևտրականի անուշահոտությունների խանութում, ում համար հավաքում էր անուշահոտ խոտեր։

Աբու Նուվասը երբեք չէր տեսել իր հորը՝ Հանիին, ով զինվոր էր Մարվան II-ի բանակում։ Որոշներն ասում են, որ նա ծնվել է Բարսայում, մյուսներն էլ պնդում են, որ՝ Դամասկոսում կամ Ահվազում։ Աբու Նուվասը գաղթել էր Բաղդադ, հավանաբար, Վալիբահ իբն ալ-Հաբաբի ընկերակցությամբ, և հետագայում հայտնի դարձավ իր սրամիտ և երգիծական բանաստեղծություններով, որը վերաբերում էր անապատի ոչ ավանդական թեմային, քաղաքային կյանքին և գինախմության երջանկությանը` լի կոշտ հումորով։ Նրա աշխատանքները ներառում էին՝ որսորդության, կանանց և տղաների նկատմամբ սեքսուալ հետաքրքրության, ինչպես նաև իր հովանավորների մասին բանաստեղծություններ։ Իր ծաղրանքի և երգիծանքի պատճառով նա դարձավ տխրահռչակ, նրա սիրելի թեմաներն էին՝ տղամարդկանց սեռական պասիվությունը և կանանց սեռական անբավարարվածությունը։ Աբու Նուվասի «սիրային» համակրանքները փոխակերպվում էին լեսբիական սիրո կտրուկ հակակրանքով, նա այդ երևույթի մասին հաճախ գրում էր ծաղրանքով՝ հիշատակելով որպես անհեթեթություն։ Բանաստեղծը սիրում էր զարմացնել հասարակությանը և բացահայտ գրում էր այն բաների մասին, որոնք արգելված էին իսլամում։ Հնարավոր է, նա առաջին բանաստեղծն էր, ով բացահայտ գրեց ձեռնաշարժության մասին։

Իսմայիլ բեն Նուբահտը Աբու Նուվասի մասին ասել է. «Ես երբեք չեմ հանդիպել ավելի կիրթ մարդ, քան Աբու Նուվասը... ոչ մեկին, ով կունենար այսքան գրապահարաններ և այսքան գրքեր»։

8-9-րդ դարերում Բարսան արաբական բանասիրության գլխավոր կենտրոններից էր, և այստեղ Աբու Նուվասը ծանոթացավ մի շարք գիտնական-բանասերների հետ, ովքեր օգնեցին ստանալ այդ ժամանակների համար լավ կրթություն։ Այստեղ նա հանդիպեց բանաստեղծ Վալիբա իբն ալ-Հուբաբի հետ։ Դառնալ Վալիբայի աշակերտը, ում բանաստեղծությունները շատ հայտնի էին նրա հարազատ Կուֆա քաղաքի սահմաններից դուրս, մեծ հաջողություն էր. այստեղ նա կարողացավ ծանոթանալ տաղաչափական արվեստի հետ՝ լսելով իր ուսուցչի դասերը, գրի առնելով նրա բանաստեղծությունները, ներկա գտնվելով բանաստեղծական մրցույթներին[7]։ Նա Աբու Նուվասն ընդգրկվեց «ոսկե երիտասարդների» միությունում։ Այս միությունում բանաստեղծն իր ժամանակն էր անցկացրել սկզբում Բարսայում, ապա՝ արաբական մշակույթի այլ կենտրոնում՝ Կուֆայում և խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում։ Այստեղ նա նկատվեց պոեզիայի հովանավոր Հարուն ալ-Ռաշիդի կողմից։ Որպես պալատական գովերգիչ Աբու Նուվասը հորինում էր գովասանական ճառեր՝ փառաբանելով իշխող դինաստիայի ներկայացուցիչներին և արքունիքի այլ բարձրաստիճան անձանց։

Միշտ չէր, որ Աբու Նուվասն ուներ բարձր տրամադրություն և թեթևամիտ կյանք էր վարում, նրա բանաստեղծություններում հնչում էր տիեզերքի անկատարության, մարդկային տանջանքների և սոցիալական անարդարության մասին մտորումներ։

Աբու Նուվասի պոեզիայում զուգակցված էին կրոնական ազատ մտածողությունը, որը երբեմն տանում էր իսլամի հիմնական դրույթների ժխտմանը, սկեպտիցիզմը, որը երբեմն հասնում էր ցինիզմի, և էպիկուրեիզմի պնդումները՝ մահվան առկայության և երկրային հաճույքների մասին զգայական ուրախությունների և տխուր մտորումների հետ մեկտեղ. կապված ոչ միայն նրա աշխարհընկալման բնական զարգացման հետ, այլև՝ միջնադարյան բանստեղծական արվեստի կառուցվածքի հետ, որտեղ միևնույն բանաստեղծը կարող էր միաժամանակ աշխատել տարբեր ժանրերում, կազմելով էլեգիաներ՝ կյանքում հիասթափության դրսևորումներով, թունավոր սատիրաներ և բանաստեղծություններ, որոնք գովերգում էին սերը, գինին և խրախճանքները։

Որոշ միջնադարյան քննադատներ, և նրանց թվում ականավոր արձակագիր և բանասեր Ալ-Ջահիզը, առաջին հերթին հետաքրքրված էին Աբու Նուվասի պոեզիայի ոճով։ «Ես չեմ տեսել մի մարդու, -ասում էր Ալ-Ջահիզը, ով ավելի լավ գիտեր լեզուն, կարող էր գեղեցիկ շարադրել բառերը և ավելի լավ կխուսափեր լեզվի անբարեհնչյունությունից, քան՝ Աբու Նուվասը»։ Մյուսներն առաջին հերթին գնահատում էին նրա նոր և յուրահատուկ բանաստեղծական մտքերը։

Աբու Նուվասը վարում էր բավականին թեթևամիտ կենսակերպ և, չնայած հովանավորների հանդուրժողական վերաբերմունքին, վատ վարքի համար նրան մի քանի անգամ բանտարկել են։ Նրա բանաստեղծությունները այդ ժամանակաշրջանում հասանելի էին բոլորին, դրանք հեշտ էին ընկալելու համար, աչքի էին ընկնում վառ կերպարով և գրված էին հասկանալի, ոչ հազվագյուտ և հնացած բառերի լեզվով։ Բոլոր միջնադարյան հեղինակները, ովքեր գրել են Աբու Նուվասի մասին, ընդգծում են նրա սերը դեպի հասարակ ժողովուրդը[7]։

Այդ ժամանակաշրջանը արաբական մշակույթի և գիտության համար համարվում էր ոսկե դարաշրջան, իսկ Բաղդադը՝ այդ ժամանակների խոշորագույն քաղաքը։ Աբու Նուվասը, հավանաբար, հույս ուներ արժանանալ նոր խալիֆի ուշադրությանը, ով ի տարբերություն իր դաժան նախորդի, համարվում էր լուսավորյալ տիրակալ։

Աբու Նուվասի ժամանակներում բաղդադական արքունիքում գինու օգտագործման իսլամի ավանդական արգելքը փաստացիորեն մոռացվել էր։ Աբբասական խալիֆներ Հարուն ար֊Ռաշիդը և ալ֊Ամինը իրենց բաղդադական նստավայրերում մշտապես կազմակերպում էին աղմկոտ խրախճանքներ, ինչում նրանց փորձում էին կրկնօրինակել բազմաթիվ պալատականներ և մեծահարուստներ։ Գինետները փակվում էին միայն պահքի ժամանակ։

Այն բանից հետո, երբ Աբու Նուվասը գրեց եղերգական բանաստեղծություն՝ հիանալով Բարմակիդներով, ովքեր տապալվել և սպանվել էին Հարուն ալ֊Ռաշիդի կողմից, նա որոշ ժամանակով ստիպված էր փախչել Եգիպտոս։ Աբու Նուվասը Բաղդադ վերադարձավ 809 թվականին՝ Հարուն ալ֊Ռաշիդի մահից հետո։ Հարուն ալ֊Ռաշիդի քսաներկու ամյա որդու՝ Մուհամեդ ալ-Ամինի գահ բարձրանալը (ով Նուվասի աշակերտն էր) հաջող էր պոետի համար։ Կյանքի վերջին տարիները Աբու Նուվասն անց է կացրել Բաղդադում, որպես՝ ալ-Ամինի պալատական բանաստեղծ։ Նրա ժամանակակիցները, ովքեր մշտապես կշտամբում էին նրան սանձարձակության համար, միաձայն նշում էին նրա կրթված լինելը, բժշկական, աստղագիտական և այլ գիտությունների խորը գիտելիքները[6]։

Վտարում և բանտարկություն

խմբագրել

Աբու Նուվասը ստիպված էր ժամանակավորապես փախչել Եգիպտոս, երբ գրեց գովերգող եղերգական բանաստողծություններ Բարմակիդների պարսկական ազդեցիկ ընտանիքի համար, ովքեր ենթարկվել էին խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի հալածանքներին։ Նա Բաղդադ վերադարձավ 809 թվականին`Հարուն ալ-Ռաշիդի մահից հետո։ Գիտնականների մեծ մասը կարծում է, որ Աբու Նուվասն իր բանաստեղծությունների հիմնական մասը գրել էր ալ-Ամինի իշխանության օրոք։ Պոետի ամենահայտնի գովերգական եղերերգությունը համարվում էր այն ստեղծագործությունը, որը նիվիրված է ալ-Ամինին։ Պոետի ժամանակակից Աբու Հաթիմ ալ-Մակկին հաճախ ասում էր, որ այդ ստեղծագործություններում Աբու Նուվասը քողարկում էր խորը իմաստ։

Այնուամենայնիվ, Նուվասին բանտարկեցին, երբ բանաստեղծի հարբած ցոփակեցությունների մասին լուրերը լցրեցին ալ-Ամինի համբերության բաժակը։ Նշված էր, որ ալ-Մամունի քարտուղար Զոնբորը խաբեությամբ ստիպել էր հարբած Աբու Նուվասին երգիծաբանություն գրել, որ պարունակում էր երգիծական բնույթի արտահայտություններ՝ կապված Ալիի անվան հետ։ Այնուհետև նա դրանք կարդում էր հրապարակայնորեն, որպեսզի Նուվասի բանտարկությունը երկարաձգվի։ Ըստ տարբեր տվյալների, Աբու Նուվասը կամ մահացել է բանտում, կամ՝ թունավորվել է՝ Իսմաիլ բեն Աբու Սահելեմի կողմից։

Հետագայում որոշ ժամանակակիցներ կարծիք հայտնեցին, որ բանտում Աբու Նուվասը զղջացել էր գործած արարքների համար և դարձել խորը կրոնասեր մարդ։ Միևնույն ժամանակ մյուսները կարծում էին, որ զղջողական բանաստեղծությունները գրվել են բացառապես խալիֆից ներում ստանալու նպատակով։

Ստեղծագործություներ

խմբագրել

Աբու նուվասը թողել է գրական մեծ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում ավանդական ոճի մի շարք բանաստեղծություններ, բացի դրանից, նա համարվում է յուրահատուկ որսորդական ոճի բանաստեղծությունների`տարդիյատի ստեղծողը։ Նուվասը փառքի հասավ իր գինու մասին բանաստեղծությունների շնորհիվ։ Դրանք սովորաբար երկար, բազմասյուժետային բանաստեղծություններ էին` բարդ կառուցվածքով[7]։

Աբու Նուվասի սիրային քնարերգությանը բնորոշ է բազմաթիվ տարրերի, տարբեր փոխաբերությունների, հռետորական շրջադարձերի կիրառումը։ Քնարերգական բանաստեղծություններում պահպանվում է երկխոսությունը, չի խախտվում խոսքի կենդանի հոսքը։

Աբու Նուվասի համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել պարսկական մշակույթի ավանդույթները։ Նրա բանաստեղծություններում հանդիպում են պարսկական պատմանկան և ժողովրդական բանահյուսության հերոսների անուններ, սովորույթների նկարագրություններ և զրահադաշտական ավանդություններ։ Նրա ստեղծագործությունները հիմք են հանդիսանում ենթադրելու, որ նա եղել է Շուուբի մշակութաքաղաքական շարժման անդամ, ովքեր պայքարում էին պարսիկ ժողովրդի` արաբական խալիֆայության լծից ազատագրման համար։

Լինելով բեդվինական «կեղծ դասականության» ընդդիմադիր, նա հանդիսանում էր «նոր ոճի» ամենավառ ներկայացուցիչը` արտացոլելով ավելի հստակ կենցաղի ձևեր և հարուստ քաղաքացու տարմադրություն։ Աբու Նուվասն իր բանաստեղծություններում ծաղրում էր հին արաբական շաբլոն պոեզիան. սգալով բեդվինների քայքայված վրանի մնացորդները, «բեդվիանական» կանացի անունները` Լեյլա, Հինդ, Ասմա... և այլն։ Միայն գովերգության մեջ բանաստեղծը փորձում է հետևել ավանդական դրույթներին[6]։

Միջնադարյան գրականագետ իբն Ջիննին ասում է, որ «Աբու Նուվասը անգիր գիտեր 700 ուրջուզ»։ Լինելով հայտնի բանաստեղծ, Աբու Նուվասն իր աշակերտներին հավաստիացնում էր, որ անհարժեշտ է հիմնավորապես իմանալ հին պոեզիան` համարելով դրանք կերպարների անսպառ գանձարան։ Նա ասում էր. «Ձեռք բերեք գիտելիքներ, դա իմաստություն է»։ Ճիշտ է, այն բանից հետո, երբ աշակերտները ցուցադրեցին այդ ոլորտի իրենց գիտելիքները նա պահանջեց, որ նրանք «մոռանան այն ամենն, ինչ անգիր են սովորել»։ Դա նշանակում էր, որ նա դեմ էր շաբլոնի կուրերեն կրկնօրինակմանը, բայց ամենևին դեմ չէր հենց հին պոեզիային[7]։

Որոշ արաբ գիտնականներ հավաքել են նրա երգերը «Դիվան» հավաքածուի մեջ։ Եվրոպացի հետազոտողները Աբու Նուվասին անվանում են «արաբական Անակրեոն» և «արաբական Հայնրիխ Հայնե»։ Նրա աշխատանքներում մեծապես արտացոլված է զգայունակությունը, բայց զգայական ու ուղղակի պոռնկագրական սիրային բանաստեղծություններից բացի առանձնանում էին նաև գեղեցիկ և նուրբ երգեր` նվիրված ստրկուհի Ջինանեին։

Աբու Նուվասն իր ստեղծագործություններում կիրառում էր նոր ոճ` «բադի», այսինքն բանաստեղծական այլաբանություններ և պերճախոսության ֆիգուրներ. փոխաբերություններ և ձայնային նմանավորություններ, ինչը նպաստեց գրական ստեղծագործության գիտակցման նոր աստիճանի անցմանը։ Նա իր բանաստեղծություններում փորձում էր քիչ բառերով համեմատել հնարավորինս շատ բաներ։ Նուվասի ստեղծագործությունների ամբողջությունը համարվում էր «լավագույն համեմատության» նմուշ։ «Ոչինչ չես ավելացնի և ոչինչ չես կրճատի», - դա Աբու Նուվասի տարբերվող ոճի առանձնահատկությունն էր։

Լինելով հեդոնիզմի ներկայացուցիչ, Աբու Նուվասն իր ստեղծագործություններում, ավանդության համաձայն, իր բանաստեղծությունների իդեալները տեղափոխում էր կյանք, վարում չափազանց թեթևամիտ և անպարկեշտ կյանք։ Նրա սիրային և հարբած արկածները դեռևս իր ժամանակներում դարձել էին լեգենդներ, որոնք պատմվում էին «Հազար ու մի գիշեր» և ալյ հատուկ անպարկեշտ բանաստեղծությունների և անեկդոտների հավաքածուների մեջ։ Այդ անեկդոտների զգալի մասն իրենցից ներկայացնում էին թափառող սյուժեներ։

Զարգացնելով այլ բանաստեղծների ավանդույթները, ովքեր իրենց կասիդաներում ներառում էին տողեր նվիրված գինուն, Աբու Նուվասը ստեղծեց գինու բանաստեղծությունների ինքնուրույն նոր ոճ. համրիյատ` կազմված բազմաթիվ «գինիների» մասին բանաստեղծություններից։ Պարսիկ բանաստեղծները իրենց ստեղծագործություններում բավականին ուշ սկսեցին կիրառել գինու թեման, և միայն` որպես փոխաբերություն, իսկ Աբու նուվասի համար դա սեռական ազատության դրսևորման և հաճելի ժամանցի թեմա էր։

Նա իրողությունը պատկերում էր հումորային ռեալիզմով, որը հիմնվում էր նրա սեփական կենսափորձով, զարմանալի անկեղծությամբ ընդունում էր իր մեղքերը և գրում էր, որ նա երբեք չի զղջացել, բայց և չէր էլ խրախուսում, որ ուրիշները հետևեն իր օրինակին։ Աբու Նուվասն իր ստեղծագործություններից մեկն ավարտել էր այն հայտարարությամբ, որ նա ամենևին չի էլ մտածում, որ իր մեղքերը կհայտնեն Աստծուն, որովհետև դրանք Աստծո համար չնչին են, որպեսզի որևէ ուշադրության արժանանան[8]։

Այդ ժամանակաշրջանը ոսկե դար էր արաբական մշակույթի ու գիտության համար, իսկ Բաղդադը՝ խոշորագույն քաղաք։ Աբու Նուվասը հավանաբար հույս ուներ արժանանալ նոր խալիֆի բարեհաճությանը, ով՝ ի տարբերություն իր դաժան նախորդի, համարվում էր կրթված կառավարիչ։

Արաբական պոեզիայի անբաժանելի մաս են կազմում մեծաթիվ ոճային պատկերավորումներ. զրույց գինեվաճառի հետ, տեսարաններ մառանում, մակամ. դրդապատճառներ, որոնք հետագայում արաբական նովելներում դարձան հիմանական։ Աբու Նուվասը մեծ դեր խաղաց այս ոճի երկխոսություններում, աչքի ընկնելով կենդանությամբ, մեծ քանակությամբ պրոզաիզմով և խոսակցական բառապաշարով։ Շատ «գինու» բանաստեղծություններ հանրահայտ էին, քանի որ նրանցում առկա էր լեզվի պարզություն, ուրախ աշխարհընկալում, անմիջականություն։ Թարմությունն ու նուրբ հումորը խոսում է Աբու Նուվասի՝ ազգային ավանդույթների և միջնադարյան արաբական ազգային պոեզիայի հետ ստեղծագործական նեղ կապի մասին, որտեղ օգտագործվում է խոսակցական արաբական բարբառներ։ Զարմանալի չէ, որ Եգիպտոսում մի քանի դար առաջ տոնակատարությունների ժամանակ ամենահայտնին ու սիրելին Աբու Նուվասի ստեղծագործություններին էին։ Նրա «գինու» բանաստեղծությունները սովորում էին անգիր, արտագրում և երգում։ Դրանք հայտնի էին շնորհիվ իրենց պարզության, թեթևության և հարուստ պատկերավորման։ Թվում էր, թե գինու պոեզիայի ժանրն այդքան էլ հարուստ չէ բանաստեղծական գաղափարներով և այդ ոճի վարպետը դատապարտված է անխուսափելի կրկնության։ Այնուամենայնիվ, Աբու Նուվասն ամեն անգամ գտնում էր նոր, թարմ և անսպասելի կերպարանքներ։ Նա կարողացավ պոեզիայում հաղթահարել դասական միանմանությունը և բանաստեղծությունը դարձնել թեթև և նրբագեղ։

Երգիծաբանության մեջ Աբու Նուվասն օգտագործում է շրջված կերպարներ. դա նոր ոճի տարածված հնարք է, որի շնորհիվ բանաստեղծությանը տրվում է երգիծական երանգներ։ Բանաստեղծը կարողանում էր վարպետորեն անցում կատարել լուրջ իրավիճակից զավեշտալիին, և՝ հակառակը։

Աբու Նովասի սիրային քնարերգությանը բնորոշ է բազմաթիվ մասնիկենրի, տարբեր փոխաբերությունների կիրառումը։ Սիրային քնարերգության մեջ պահպանվում է երկխոսությունը, չի խախտվում խոսքի բնական հոսքը։ Հեղինակը փորձում է հերոներին տալ խոսքային բնութագրում։ Քնարերգական հերոսն օժտված է որոշակի գծերով։ Նրա կերպարն անստիճանաբար ընդգծվում է, երբ կարդում ես բանաստեղծությունը, ամեն բանաստեղծություն բացահայտում է նոր տարր, վարքի նոր կողմ։ Արդյունքում ձևավորվում է հերոսի ամբողջական կերպար՝ օժտված կենսագրական և հոգեբանական բնութագրով։

Աբու Նուվասի շատ բանաստեղծություններ հիշեցնում են՝ ռուբայի։ Նա առաջիններից է, ով կիրառում է տների բաժանված ձև՝ որոշակի քանակով և տողերի դիրքով։

Բանաստեղծին գնահատում են ոչ միայն նրա համար, որ նա բառի վարպետ է, ուրախ և սրամիտ մարդ, այլ նրա ազատամտության համար։

Ժառանգություն և հիշատակ

խմբագրել

Աբու Նուվասը համարվում է արաբական դասական գրականության վառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա ազգեցությունը երևում է մի շարք բանաստեղծների, մասնավորապես՝ Օմար Խայամի և Հաֆեզի ստեղծագործություններում։ Աբու Նուվասի հեոդոնսիտական կարիկատուրան երևում է «Հազար ու մի գիշեր» հեքիաթում։ Նրա ամենահայտնի բանաստեղծությունների թվում են նրանք, որոնք ծաղրում են «Հին Արաբիան», բեդվինների կյանքի հայրենաբաղձությունը, և ժամանակակից Բաղդադի գովերգերը։

Նուվասի բանաստեղծական ժառանգությունը բավականին մեծ է։ Նրա գրչին են պատկանում ավանդական տարբեր ժանրերի բանաստեղծություններ, բացի այդ նա համարվում է որսորդական բանաստեղծությունների նոր ոճի՝ տարդիայտի ստեղծողը։ Ըստ էության տարդիյատը դա միակ ժանրը չէ որում դրսևորվում են հին ավանդույթների հանդեպ բանաստեղծի վերաբերմունքը և որտեղ դժվար է գտնել որևէ հեգնանք՝ բացահայտ կամ գաղտնի։ Բանաստեղծն անկեղծորեն հիանում է բլրավոր տափաստանների լայն տարածքներով, որով՝ արագավազ շան հետապնդումից սլանում է այծքաղների հոտը, ինչպես նաև իր կարողությամբ՝ պերճախոս արաբական ոճով նկարագրել տեսածը. չէ որ որսորդական բանաստեղծությունները պատկանում են Վասֆիի լայն դասակարգմանը։

Նրա մտքերի արտահայտման ազատությունը, հատկապես՝ իսլամական արգելված բարոյական նորմերի հարցերով, շարունակում են անհանգստացնել կրոնական գրաքննիչներին։ Նրա ստեղծագործությունները առանց կրճատման ազատ շրջանառվում էին մինչ 20-րդ դարը, և միայն 1932 թվականին՝ Կահիրեում երևան եկավ նրա ստեղծագործությունների առաջին հրատարակությունը, որոնք ենթարկվել էին գրաքննության։

Ալ-Հատիբ ալ-Բաղդադին, ով Բաղդադի պատմության հեղինակն է, գրում է, որ Աբու Նուվասը թաղված է Բաղդադում՝ Շինիզիի գերեզմանատանը։ Քաղաքում կան մի քանի վայրեր՝ անվանակոչված բանաստեղծի պատվին։ Անու Նուվասի անվան փողոցը անցնում է Տիգրիսի արևելյան ափով, որը ցուցահանդեսների և ներկայացումների վայր էր։ Բաղդադում կա նաև նրա անվան այգի։

Թարգմանություններ և գրականագիտություն

խմբագրել

Աբու Նուվասի շատ աշխատանքներ դեռևս արաբերենից թարգմանված չեն։ Անգամ անգլերենով թարգմանված են միայն հիմանակն աշխատանաքները։ Ինգրամսի (W.H. Ingrams) 1933 թվականի կենսագրական հետազոտություններում «Abu Nuwas in Life and Legend» («Աբու նուվասը կյանքում և լեգենդներում») Աբու Նուվասի մասին տեղեկությունները բաժանվում են 3 մասի. անձնական, ապոկրիֆային և առասպելական։ Աբու Նուվասի մասին երկու այլ հեղինակավոր աշխատություններ են. Ռեյնոլդ Նիկոլսոնի (Reynold A. Nicholson) «A Literary History of the Arabs» («Արաբների գրականության պատմություն», առաջին հրատարակչությունը 1907 թվականին, երկրորդը՝ 1930 թվականին) և Ֆիլիպ Հիթի (Philip K. Hitti) «The History of the Arabs» («Արաբների պատմություն», 1937 թվական) աշխատանքները։ Հայտնի է նաև Խամես Կրիտզեկի (James Kritzeck) «Anthology of Islamic Literature from the Rise of Islam to Modern Times» («Իսլամական գրականության ծաղկաքաղ. իսլամի ստեղծումից մինչ մեր օրերը», 1966) աշխատությունը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 G. W. T. Abu Nuwas // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 80.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Абу-Нувас (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 47.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 8. — ISBN 978-2-221-06888-5
  4. 4,0 4,1 4,2 www.poetryfoundation.org
  5. Esat Ayyıldız. "Ebû Nuvâs’ın Şarap (Hamriyyât) Şiirleri". Bozok Üniversitesi İlahiyat Fakültesi Dergisi 18 / 18 (2020): 147-173.
  6. 6,0 6,1 6,2 ФЭБ: Фильштинский. Литература Зрелого Средневековья
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Поэтическое наследие Абу Нуваса» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. Abū Nuwās // Encyclopædia Britannica.(անգլ.)
  9. Abu Nuwas // Biographies, answers.com.(անգլ.)

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Հրատարակություն

խմբագրել
  • Абу Нувас // Арабская поэзия средних веков / Пер. М. П. Кудинова, Б. Я. Шидфар; сост. И. М. Фильштинский. — М.: Художественная литература, 1975. — С. 183—240. — 768 с. — (Библиотека всемирной литературы). — 303 000 экз.
  • Абу Нувас. Лирика / Пер. С. В. Шервинского. — М.: Художественная литература, 1975. — 224 с. — 25 000 экз.
  • Абу Нувас. Стихи // Из классической арабской поэзии / Пер. С. В. Шервинского. — М.: Художественная литература, 1979. — С. 129—309. — 320 с. — 25 000 экз.
  • Абу Нувас // Поэты Востока / Пер. М. А. Курганцева. — М.: Наука (ГРВЛ), 1987. — 334 с. — 10 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Նուվաս» հոդվածին։