Հարուն ալ-Ռաշիդ
Հարուն ալ-Ռաշիդ (փետրվարի 19, 766, Ռեյ, Աբասյան խալիֆայություն - մարտի 24, 809, Թուս, Իրան), խալիֆ 786 թ.-ից։ Աբբասյանների դինաստիայից։ Շարունակել Է Բյուզանդիայի դեմ պայքարը, ասպատակել Փոքր Ասիան։ Նրա օրոք, թեև նկատվում էին արաբական խալիֆայության քայքայման առաջին նշանները, բարձր զարգացման հասան տնտեսությունն ու մշակույթը, իսկ Հայաստանում փոխվեցին բազմաթիվ կառավարիչներ, ծանրացան հարկերը, ուժեղացավ արտագաղթը։ Սակայն խալիֆայության նկատվող թուլությունը նպաստել Է Բագրատունիների հզորացմանը, և 804 թ.-ին Աշոտ Մսակեր Բագրատունին ճանաչվել է Հայոց իշխան։
Հարուն ալ-Ռաշիդ արաբ․՝ هَارُون الرَشِيد | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 766 |
Ծննդավայր | Ռեյ, Աբասյան խալիֆայություն |
Մահացել է | մարտի 24, 809 (43 տարեկան) |
Մահվան վայր | Թուս, Իրան |
Գերեզման | Harun ِal-Rashid Mausoleum |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Ամուսին | Zubaidah bint Ja`far?, Abbasa bint Sulayman? և Umm Muhammad bint Salih? |
Ծնողներ | հայր՝ Ալ-Մահդի, մայր՝ Al-Khayzuran? |
Զբաղեցրած պաշտոններ | Abbasid caliph? |
Երեխաներ | Al-Amin?, al-Maʾmun?, Al-Mu'tasim?, Ahmed Al-Sabti?, Al-Qasim ibn Harun al-Rashid? և Abu Issa bin Al-Rashid? |
Harun al-Rashid Վիքիպահեստում |
Գրականություն
խմբագրել- Ա. Տեր֊Ղևոնդյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարուն ալ-Ռաշիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 323)։ |