Հեդոնիզմ, բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը[1]։ Հեդոնիզմը ձևավորվել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր)։ Հետագայում հեդոնիզմի գաղափարները հետաքրքրություն են առաջացնում Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաների շրջանակներում։ 18-րդ դարում ֆրանսիական մատերիալիստները հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ։ Հեդոնիզմին անդրադարձ է կատարվում 20-րդ դարի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։

Արիստիպպուս Կիրենացին՝ Կիրենեյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը, որը ուլտրա-հեդոնիստական էր

Քննադատություն խմբագրել

Հեդոնիզմը հիմնականում առնչվում է հասարակության նատուրալիստական ըմբռնումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ։ Ըստ մարքիստական գաղափարախոսության հետևորդների՝ հեդոնիզմը չի կարող դառնալ ո՛չ բարոյականության հիմնավորում, ո՛չ նրա չափանիշ, քանի որ այն վերջ ի վերջո հանգում է բարոյականության հասարակական բովանդակության ժխտմանը, ռելյատիվիզմի հաստատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անբարոյականության քարոզմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hedonism, 2004-04-20 Stanford Encyclopedia of Philosophy
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 331