Դիվան (գրական խմբակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվան (այլ կիրառումներ)
Դիվան գրական խմբակ (արաբ․՝ مدرسة الديوان՝ մադրասաթ Դիուան՝ դիվանի դպրոց), 20-րդ դարի սկզբին Եգիպտոսում ստեղծված գրական-ստեղծագործական միավորում՝ համանուն գրքով։ Այն հիմնել են ռոմանտիզմի պոեզիայի 3 արաբ ներկայացուցիչներ՝ Աբդ ալ-Ռահման Շուքրին, Իբրահիմ Աբդ ալ-Կադիր ալ-Մազինին և Աբբաս Մահմուդ ալ-Ակկադը։
Ռոմանտիզմ
խմբագրել20-րդ դարի սկզբին արաբական պոեզիան նեոդասականությունից թևակոխում է նոր՝ ռոմանտիզմի շրջան։ Ռոմանտիզմը մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։ Այս ժանրում ստեղծագործել են աշխարհահռչակ արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (Գերմանիա), Ջորջ Գորդոն Բայրոնը (Անգլիա), Ալեքսանդր Դյուման (Ֆրանսիա), Ալեքսանդր Պուշկինը (Ռուսաստան), Էդգար Ալլան Պոն (ԱՄՆ) և շատ ուրիշներ։ Երաժշտության մեջ մեծ հռչակ ձեռք բերեցին Ֆերենց Լիստը (Հունգարիա), Ֆելիքս Մենդելսոնը (Գերմանիա), Ջուզեպպե Վերդին (Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենը (Լեհաստան), ինչպես նաև՝ գեղանկարիչ Էժեն Դելակրուան (Ֆրանսիա), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Ռուսաստան), նկարիչ Ֆրանցիսկո Գոյան (Իսպանիա) և ուրիշներ։ Ռոմանտիզմը շարունակել է զարգանալ նաև 20-րդ դարի սկզբին, սակայն դեռ 19-րդ դարի սկզբից առաջատարի իր դերը զիջել է ռեալիզմին։
Այսպիսով, ռոմանտիզմի գաղափարախոսությունը Եվրոպայում առաջ էր քաշվել Ֆրանսիական մեծ հեղափոխությունից (1789-1799) հետո։ Արաբական իրականության մեջ ռոմանտիզմի գաղափարախոսությունը արդյունք էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գործոնների աճին։ Գաղափարախոսության առաջնորդը դարձավ ժամանակի ամենազարգացած արաբական երկիրը՝ Եգիպտոսը։ Դա կապված էր Եգիպտոսի ու եվրոպական երկրների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հետ ունեցած տնտեսական ու քաղաքական կապերով, ինչը ուղղակի անդրադարձ էր ունենում մշակույթի ու գիտության զարգացման վրա։ Այդ կապը սկիզբ էր առել դեռ Նապոլեոն Բոնապարտի ու Մուհամմադ Ալիի ժամանակներից, և նոր թափ ստացել Սուեզի ջրանցքի կառուցումից հետո։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Եգիպոս էին տեղափոխվել բազմաթիվ արաբ մտավորականներ՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից և այլ երկրներց։ Լիբանանցի արաբ նշանավոր բանաստեղծ Խալիլ Մուտրանը համարվում է Արաբական բանաստեղծության ռոմանտիզմի ոճի հիմնադիրներից մեկը։ Եգիպտոսում 20-րդ դարում հիմնադրվեցին «Ապոլլոն» և «Դիվան» գրական խմբակները։
Արաբ ռոմանտիկ պոետների հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել սիրիա-ամերիկյան դպրոցը։ Պոետները ձգտում էին վերցնել արաբական պոեզիայի ավանդական ձևերը և ստեղծագործել ժամանակին համապատասխան ոճով։ Ռոմանտիկ պոետները ձգտում էին պոեզիայի նորացմանը և նրանք գլխավորապես ազդված էին Արևմտյան Եվրոպայից։ Խալիլ Մուտրանի պոեզիան իր զարգացումը ստացավ իր հաջորդների օրոք 3 եգիպտացիների օրոք, որոնք ռոմանտիզմի պոեզիան ավելի կատարելագործեցին։ Նրանք հիմնում են «Դիվան» գրական խմբակը, տպագրում գրաքննադատության և գրականության ոլորտներին վերաբերող «Դիվան» գիրքը, և այդպիսով հայտնի դառնում որպես Դիվանի պոետներ։ Նրանք մեծապես ազդված էին անգլիական գրականությունից։ Այս դիվանում նրանք քննադատութան ենթարկեցին նեոդասական պոետներին, հատկապես Ահմադ Շաուկիին։
Դիվան գրական խմբակը
խմբագրելԱրաբական բանաստեղծության նորացման և ռոմանտիզմի ուղղության կայացման առանձնահատկությունը կայանում է եգիպտացի պոետների ֆրանսիական և անգլիական ռոմանտիզմին հարելու մեջ։ Այս երկուսից մեկի ընտրությունը պայմանավորվում էր անշուշտ պոետի ստացած կրթույթյամբ։ «Դիվան» գրական միության պոետները՝ Աբդ ալ-Ռահման Շուքրին, Իբրահիմ Աբդ ալ-Կադիր ալ-Մազինին և Աբբաս Մահմուդ ալ-Ակկադը, տարված էին անգլիական ռոմանտիկների ոչ միայն բանաստեղծական ստեղծագործություններով, այլ նաև նրանց գրական-քննադատական հայացքներով։ «Դիվան»ի մասին պատկերացումները կազմվում են նրա կազմի մեջ մտնող պոետնեի ստեղծագործություններից և «Պոեզիայի և արևակի մասին քննադատական հոդվածների ժողովածու» (արաբ․՝ الديوان: كتاب التقد والأدب՝ ալ-Դիվան.քիթաբ ան-նակդ ուա ալ-ադաբ) երկհատորանի գրքում։ «Դիվան»-ը գիտակցաված գրականագիտական գործունեության առաջին բավականաչափ հստակ փորձն էր Արաբական Արևելքում՝ հետմիջնադարյան շրջանում։
Դիվանի պոետները ժխտում էին Մուտրանի ազդեցությունը իրենց ստեղծագործական գործունեության վրա, թեև նրան շատ բարձր էին գնահատաում։ Դրա պատճառներից մեկը այն էր, որ Մուտրանը և նրա հետևորդները մեծապես կրում էին ֆրանսիական գրականության ազդեցությունը, ինչը անընդունելի էր «Դիվան»-ի պոետների համար, քանի որ նրանց ավելի շատ գրավում էր անգլիական գրականության լրջությունը, պարզությունը և անկեղծությունը, որը նրանք փորձում էին ներմուծել արաբական գրականություն։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992