Խալիլ Մուտրան
Խալիլ Մուտրանը (հուլիսի 1, 1872[1], Բաալբեկ[2] - հունիսի 1, 1949[1], Կահիրե, Եգիպտոս), ամբողջական անուն՝ արաբ․՝ خليل مُطران, , արաբ բանաստեղծ, համարվում է ժամանակակից արաբական ռոմանտիստական բանաստեղծության հիմնադիրներից մեկը։
Խալիլ Մուտրան خليل مطران | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1872[1] |
Ծննդավայր | Բաալբեկ Լիբանան |
Վախճանվել է | 1 հուլիսի, 1949 |
Վախճանի վայր | Կահիրե Եգիպտոս |
Մասնագիտություն | (բանաստեղծ) |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Եգիպտոս և Լիբանան |
Ուշագրավ աշխատանքներ | «Դիվան ալ-Խալիլ» ժողովածու |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Ազգականներ | Nakhlé Moutran? |
Khalil Mutran Վիքիպահեստում |
Խալիլ Մուտրանն առաջինն էր այս պոետներից, նա հայտնի է «Երկու երկրների պոետ» (արաբերեն՝ "شاعر القطرين") մականունով։ Բացի պոետ լինելուց նա նաև լրագրող էր։ Խալիլը ծնվել է Լիբանանում և հաճախել է հունական կաթոլիկ դպրոց, որտեղ իր ուսուցիչներից էր Նասիֆ ալ-Յազիջին։
20-րդ դ. սկզբին արաբական պոեզիան նեոդասականությունից թևակոխում է նոր շրջան՝ ռոմանտիզմի։ Ռոմանտիկ պոետների հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել սիրիա-ամերիկյան դպրոցը, չնայած ռոմանտիզմի պոեզիան առաջին հերթին մեծ զարգացում ունեցավ Եգիպտոսում։ Այս պոետները ձգտում էին վերցնել արաբական պոեզիայի ավանդական ձևերը և ստեղծագործել ժամանակին համապատասխան ոճով։ Ռոմանտիզմի պոեզիայի առաջացումը նաև արդյունք էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գործոնների աճին։ Ռոմանտիկ պոետները ձգտում էին պոեզիայի նորացմանը և նրանք գլխավորապես ազդված էին Արևմտյան Եվրոպայից։
Խալիլ Մուտրանի պոեզիան իր զարգացումը ստացավ իր հաջորդների օրոք 3 եգիպտացիների՝ Աբդ ալ-Ռահման Շուքրիի, Իբրահիմ Աբդ ալ Քադիր ալ-Մազինիի և Աբբաս Մահմուդ ալ-Ակկադի օրոք։ Նրանք ռոմանտիզմի պոեզիան ավելի կատարելագործեցին։ Այս երեք պոետներին հաճախ կոչում էին «Դիվանի» պոետներ, քանի որ նրանք Դիվան գիրքը, որը քննադատության և գրականության վերաբերյալ էր։ Նրանք մեծապես ազդված էին անգլիական գրականությունից։ Այս դիվանում նրանք քննադատութան ենթարկեցին նեոդասական պոետներին, հատկապես Ահմադ Շաուկին։
Շուտով Մուտրանը գաղթում է Եգիպտոս 1892 թ. և աշխատանքի անցնում «Ալ-Ահրամ» թերթում։ 1900 թ. հիմնադրում է «Եգիպտական ամսագիր» (արաբերեն՝ "المجلة المصرية", ալ-մաջալլա ալ-միսրիյան) և այնտեղ հրատարակում է իր և Մահմուդ Սամի ալ-Բարուդիի որոշ աշխատանքներ։ 1903 թ. նա սկսում է հրատարակել «Եգիպտական պատասխաններ» (արաբերեն՝ "الجوائب المصرية", ալ-ջաուաիբ ալ-միսրիյյա) թերթը, որն աջակցում էր Մուստաֆա Քամիլին։
Իր բանաստեղծությունները տեղ են գտել Դիվան ալ-Խալիլ հատընտիրում, որն իր կյանքի ընթացքում 4 անգամ հրատարակվել է։ Նա իր դիվանում արտահայտել է ազատագրական գաղափարներ անձնական տեսանկյունից։
Աղբյուրներ
խմբագրել- Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992