Pinterest (Փինթերեսթ), սոցիալական ինտերնետ-ծառայություն, ֆոտոհոսթինգ, որը թույլ է տալիս օգտատերերին օնլայն ռեժիմում պատկերներ ավելացնել և տեղադրել դրանք թեմատիկ հավաքածուներում՝ կիսվելով այլ օգտատերերի հետ։ Ծառայությունում ավելացված պատկերները կոչվում են «կոճակներ» (անգլ.՝ pin), իսկ հավաքածուները, որոնց նրանք պատկանում են՝ «տախտակներ» (անգլ.՝ boards), շնորհիվ կայքի ձևավորման գեղարվեստական առանձնահատկությունների՝ հատկապես հանրահայտ է կանանց շրջանում[1]։

Pinterest
Изображение логотипа
pinterest.com(անգլ.)
Տեսակկայք, սոցիալական ցանց, Վիքի, հիբրիդային բառ և առցանց համայնք
Երկիր ԱՄՆ
Լեզուչեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հինդի, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, մալայերեն, բուկմոլ, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, եվրոպական պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, իսպաներեն, շվեդերեն, Տագալերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն և վիետնամերեն
ՍեփականատերPinterest Inc.?
ՀեղինակBen Silbermann?
Բացվածհունվարի 16, 2010
 Pinterest Վիքիպահեստում

2015 թվականի մարտի 23-ի տվյալներով՝ կայքը 31-րդ հորիզոնականն է զբաղեցնում alexa.com-ի վարկանիշային սանդղակում[2]։

Ընկերության հիմնադիր Բեն Զիլբերմանը (ձախից) South by Southwest փառատոնի շրջանակներում կայացած ինտերակտիվ համաժողովի ընթացքում (մարտ 2012)

Կայքի հիմնադիրը Բեն Զիլբերմանն Ուեսթ դե Մունից[3]։ Նա 2008 թվականին հիմնադրել է նույնանուն ընկերությունը (ծառայությունը թողարկվել միայն 2009 թվականին)[4]։

Պատմություն խմբագրել

 

Ծառայությունը ստեղծելու համար աշխատանքները սկսվել են 2009 թվականի դեկտեմբերին, կայքը բետա տարբերակով թողարկվել է 2010 թվականի մարտին՝ սկզբում փակ գրանցմամբ, ապա՝ միայն հրավերներով գրանցմամբ։ Ազատ գրանցումը բացվել է միայն 2012 թվականի օգոստոսին։

Ըստ հիմնադիր Զիլբերմանի՝ նա անձամբ է նամակներ գրել առաջին 5 հազար օգտատերերին՝ գրանցման առաջարկությամբ[5]։ Թողարկումից 9 ամիս անց ծառայությունից օգտվում էին արդեն 10 հազար մասնակիցներ[5]։ Գրասենյակը գտնվում էր ոչ մեկ վարձակալված բնակարանում, այնտեղ աշխատում էին Զիլբերմանը և մի քանի ծրագրավորողներ, գրասենյակային տարածք ընկերությունը տեղափոխվեց 2011 թվականի ամռանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clayton Morris (2012 թ․ փետրվարի 13). «Pinterest: Facebook for women?». Fox News. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Pinterest.com Site Info». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  3. «Pinterest | Des Moines Register Staff Blogs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Пуивин Там. «Инвесторы оценили Pinterest в $1,5 млрд». // vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 Brandon Griggs (2012 թ․ մարտի 14). «Pinterest: Revamped profile pages, iPad app coming soon». CNN. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pinterest» հոդվածին։