Դենիս Փրինսվել Սթեեր (հոլ.՝ Dennis Princewell Stehr, մայիսի 15, 1984(1984-05-15)[1], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2])[3][4], հոլանդացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պրոդյուսեր և դերասան[5][6][7]։ Առավել հայտնի է Mr Probz բեմական կեղծանվամբ։ 2013 թվականին նա թողարկեց Waves երգը, իսկ 2014 թվականին Ռոբին Շուլցը ներկայացրեց երգի ռեմիքսը, որը դարձավ միջազգային հիթ։ Mr Probz-ը թողարկել է մեկ ալբոմ և մասնակցություն է ունեցել Bolletjes Blues ֆիլմում[6]։ Գրում է երգեր ինչպես հոլանդերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։

Mr Probz
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունհոլ.՝ Dennis Princewell Stehr
Նաև հայտնի է որպեսMr. Probz
Ծնվել էմայիսի 15, 1984(1984-05-15)[1] (40 տարեկան)
Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերհիփ հոփ, փոփ և սոուլ
Մասնագիտություներգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, դերասան և կինոդերասան
Գործիքներվոկալ
Կայքmrprobz.com
 Mr. Probz Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

2010-13: The Treatment

խմբագրել

2010 թվականին Mr Probz-ը նոմինացվել է Հոլանդիայի BNN/State Award-ի «Լավագույն արտիստ» անվանակարգում։ 2011 թվականին Mr Probz-ը Քլեյն Վիազերիկի հետ համագործակցության արդյուքում թողարկեց հոլանդերեն սինգլ՝ Meisje luister: Այն հասավ FunX Hip Hop հիթ-շքերթի առաջին հորիզոնական[8]։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին SoundCloud-ի միջոցով անվճար հասանելիությամբ Mr Probz-ը թողարկեց իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում է The Treatment[9]: Նա նաև թողարկեց ալբոմը iTunes-ով[10]։ Ալբոմը հասավ հոլանդական ալբոմների հիթ-շքերթի 12-րդ հորիզոնական։ Ալբոմը ներառում է I'm Right Here, Turning Tables, Gold Days սինգլները։

2013-այժմ։ Waves և հաջողություն

խմբագրել

2013 թվականի նոյեմբերին Mr Probz-ը թողարկեց Waves սինգլը, որը Նիդերլանդներում գլխավորում էր սինգլների լավագույն տասնյակը։ Երգը հայտնվեց նաև Ավստրալիայի, Բելգիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում։ 2014 թվականի փետրվարի 4-ին Հյուսիսային Ամերիկայում, իսկ նույն թվականի փետրվարի 7-ին Եվրոպայում թողարկվեց գերմանացի DJ-ի և Ռոբին Շուլցի կողմից ստեղծված երգի ռեմիքսը։ Ռեմիքսը մեծ հաջողություն ունեցավ։ Այն գլխավորում էր Ավստրիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության հիթ-շքերթները և գտնվում էր Դանիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների հիթ-շքերթների լավագույ տասնյակում։

Mr Probz-ը մասնակցություն է ունեցել Ֆիֆթի Սենթի Twisted սինգլում, որը թողարկվել է 2014 թվականի մայիսին։

Waves-ին հետևեց Nothing Really Matters սինգլը, որը թողարկվեց 2014 թվականի սեպտեմբերին[11]։ Mr Probz-ը մասնակցություն է ունեցել Professor Green-ի Little Secrets սինգլում, որը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերին։ 2014 թվականին Mr Probz-ը համագործկցել է հոլանդացի DJ Hardwell-ի հետ Birds Fly երգի շրջանակներում, որը ներառված է Hardwell-ի 2015 թվականի հունվարին թողարկված դեբյուտային ալբոմում։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
Վերնագիր Ալբոմի մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
Նիդ
[12]
Բել
The Treatment
  • Թողարկվել է՝ 2013 թվական, սեպտեմբերի 16
  • Լեյբլներ՝ Traumashop, Republic
  • Ֆորմատներ՝ CD, digital download
12 179

Սինգլներ

խմբագրել

Որպես գլխավոր արտիստ

խմբագրել
Տարի Վերնագիր Հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
Նիդ
[12]
Ավս
[13]
Ավստրիա
[14]
Բել
[15]
Դան
[16]
Ֆր
[17]
Գերմ
[18]
Իռլ Նորվ
[19]
Նոր Զել
[20]
Իսպ
[21]
Շվեդիա
[22]
Շվ
[23]
ՄԲ
[24]
ԱՄՆ
[25]
2013 I'm Right Here The Treatment
Turning Tables
Gold Days(Էքշն Բրոնսոնի մասնակցությամբ)
2014 Waves (Remix)
5 3 1 1 3 3 1 3 1 3 2 1 1 1 14 Ոչ ալբոմային սինգլներ
Nothing Really Matters 1 3 37 82 45 28 15 72
2016 Fine Ass Mess 54
2017 Till You’re Loved 88
Tears Gone Bad
«—» սինգլ, որը չի եղել տվյալ հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում։

Որպես մասնակից արտիստ

խմբագրել
Տարի Վերնագիր Հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
Նիդ
[12]
Բել
[15]
Գեր
[15]
Ավստրիա
[15]
Շվեդիա
[15]
Ավս
[15]
ՄԲ
[15]
2006 Welkom in ons leven
(Bolletjes Blues Cast, Negativ, Raymzter, Derenzo, Mr Probz և Kimo)
46 Ոչ ալբոմային սինգլներ
2010 Meisje luister
(Kleine Viezerik, Mr Probz)
93
2013 Sukkel voor de liefde
(The Opposites, Mr Probz)
10 43 Slapeloze nachten
2014 Twisted
(Ֆիֆթի Սենթ, Mr Probz)
80 Animal Ambition
Little Secrets
(Professor Green, Mr Probz)
83 Growing Up in Public
2015 Birds Fly
(Hardwell, Mr Probz)
United We Are
2015 Another You
(Armin van Buuren, Mr Probz)
7 10 75 55 55 48 Embrace
«—» սինգլ, որը չի եղել տվյալ հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://www.top40.nl/overig-nieuws-40-jaar-mr-probz
  3. «This Week's Fresh Music». մայիսի 17, 2014. 4Music. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)
  4. «Mr. Probz: 'Ik heb niet het makkelijkste leven gehad'». Metronieuws (Dutch). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Mr. Probz - Traumashop - https://www.twitter.com/mrprobz op Myspace Music – Gratis gestreamde MP3's, foto's en Videoclips». Myspace.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. 6,0 6,1 Kerkhof, Sander (2006 թ․ սեպտեմբերի 29). «Mr. Probz zit vast». Statemagazine.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. Jeffries, David. «Mr. Probz - Biography | Billboard». www.billboard.com. Rovi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «FunX HipHop Top 20 Week 46». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  9. "Mr. Probz - The Treatment by Mr. Probz on SoundCloud", 16 September 2013. Retrieved on 16 September 2013.
  10. iTunes - Muziek - 'The Treatment' van Mr. Probz
  11. «Nothing Really Matters - single». iTunes Australia. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Discografie Mr. Probz». Dutch Charts Portal. Hung Medien.
  13. «Discography Mr. Probz». Australian Charts Portal. Hung Medien.
  14. «Discographie Mr. Probz». Austrian Charts Portal. Hung Medien.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «Discografie Mr. Probz». Belgium (Flanders) Charts Portal. Hung Medien.
  16. «Discography Mr. Probz». Danish Charts Portal. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  17. «Discographie Mr. Probz». French Charts Portal. Hung Medien.
  18. «Discographie Mr. Probz». German Charts Portal. Hung Medien.
  19. «Discography Mr. Probz». Norwegian Charts Portal. Hung Medien.
  20. «Discography Mr. Probz». New Zealand Charts Portal. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  21. «Discography Mr. Probz». Promusicae. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  22. «Discography Mr. Probz». Swedish Charts Portal. Hung Medien.
  23. «Discographie Mr. Probz». Swiss Charts Portal. Hung Medien.
  24. «Mr. Probz > UK Charts». Officialcharts.com/. Official Charts Company.
  25. «Mr. Probz – Chart History: The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mr Probz» հոդվածին։