Love of My Life (երգ, Queen)
«Love of My Life» (անգլ. թարգմանաբար՝ «Իմ կյանքի սեր»), անգլիական Քուին ռոք խմբի երգը 1975 թվականի «A Night at the Opera» ալբոմից[1]։ Տեքստի հեղինակը Ֆրեդի Մերկուրին է։ Երգի համերգային տարբերակը ճանաչում է ձեռք բերել, և այդ ձայնագրություններից մեկը, «Live Killers» համերգից, թողարկվել է որպես սինգլ՝ «Now I’m Here» երգի «Բ» կողմում։
«Love of My Life» | ||||
---|---|---|---|---|
Քուինի երգը «A Night at the Opera» ալբոմից | ||||
Թողարկված | Նոյեմբերի 21, 1975 | |||
Ձայնագրված | 1975 | |||
Ժանր | Արտ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 03:39 | |||
Լեյբլ | EMI Records | |||
Հեղինակ | Ֆրեդի Մերկուրի | |||
Կոմպոզիտոր | Ֆրեդի Մերկուրի | |||
Պրոդյուսեր | Քուին | |||
A Night at the Opera ալբոմի երգացանկ | ||||
| ||||
«Love of My Life» |
Երգի ստուդիական տարբերակ
խմբագրելԵրգի հիմնական երաժշտական գործիքը դաշնամուրն է։ Մերկուրին ասել է, որ դաշնամուրի հատվածի վրա ազդեցություն են ունեցել Շոպենը և Բեթհովենը։ Երգում նաև օգտագործվում է տավիղ, էլեկտրակիթառ և բաս կիթառ։ Տավիղը հնչում է սկզբում և վերջում։ Բրայան Մեյը, դաշնամուրի նվագակցությամբ, կիթառային սոլո է նվագում։ Ջոն Դիքոնը մի քանի հատվածներում բաս է նվագում։ Մեկ հատվածում ծնծղան է օգտագործվում։
Տեսահոլովակ
խմբագրելՏեսահոլովակի ռեժիսորը Դենիս Դե Վալանսն է։ Հոլովակը նկարահանվել է երգի համերգային տարբերակի համար։ Տեսահոլովակում ցուցադրվում է խմբի ելույթը Տոկիոյում և Մայնի Ֆրանկֆուրտում, սակայն տեսահոլովակի ձայնը Ֆրանկֆուրտի համերգից է։
Տեսահոլովակում ցուցադրվում են երկու համերգների ձայնագրություններ։ Կադրերը միահյուսվում են միմյանց միջև և արտաքնապես բավականին տարբեր են։ Տոկիոյի տեսարաններում առկա է փիրուզագույն թեթևակի լուսավորում, իսկ Ֆրանկֆուրտում լուսավորումը սովորական է։ Նաև կա տարբերություն երաժիշտների հագուստների միջև՝ Տոկիոյում Մեյը սպիտակ վերնաշապիկ է կրում, իսկ Ֆրանկֆուրտում՝ սև վերնաշապիկ և սպիտակ բաճկոնակ։ Մերկուրին երկու համերգներում միանման է հագնված՝ մուգ տաբատ և տաբատակալներ։
Տեսահոլովակում հիմնականում ցուցադրվում են Մերկուրին և Մեյը։ Մուգ լուսավորման հետևանքում Դիքոնը և Ռոջեր Թեյլորը չեն երևում, երբեմն ցուցադրվում են նրանց համերգային լուսանկարները։
Երգի համերգային տարբերակ
խմբագրել«Love of My Life (live)» | ||||
---|---|---|---|---|
Քուինի սինգլը | ||||
«Live Killers» ալբոմից | ||||
Թողարկված | Հունիսի 29, 1979 | |||
Ֆորմատ | 7” | |||
Ձայնագրված | 1979 | |||
Ժանր | Ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 4:59 | |||
Լեյբլ | EMI Records | |||
Պրոդյուսեր | Քուին | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
Քուինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Համերգային ելույթների համար Մեյը երգի ավելի սովորական տարբերակն է արել։ Այդ տարբերակում գերիշխող գործիքը տասներկու լարանոց կիթառն է։ Դաշնամուրի և տավիղի հատվածները բացակայում են։ Երգում առկա է կիթառային սոլո, սակայն այն կատարվում է առանց էլեկտրակիթառ։ 1979 թվականին, «Love of My Life»-ի համերգային ելույթը «Live Killers» ալբոմից թողարկվել է որպես սինգլ։
Երգի կատարման ժամանակ լուսավորությունը մարում է, որի արդյունքում միասին երևում են միայն Մերկուրին և Մեյը։ Երգիչը կանգնած է խոսափողով, իսկ նրա մոտ նստած է կիթառահարը՝ կիթառի հետ միասին։ Երբեմն կրկներգը երգում է հանդիսատեսը, որի ընթացքում Մերկուրին դիրիժոռություն է անում։ Հարավային Ամերիկայում սա շատ հավանեցին և այդ պատճառով այնտեղ սիրեցին այս երգը։ Երգը՝ «The Prophet’s Song» երգի հետ միասին, երբեք չի կատարվել, սակայն ալբոմում սահուն անցում է կատարվում մյուսին։
«Queen + Paul Rodgers» շրջագայության ժամանակ երգի վոկալային հատվածները կատարել է Մեյը։ Սովարաբար, նա երգը նվիրում էր Ֆրեդիին, սակայն «Return of the Champions» համերգի ժամանակ նա ասաց, որ դահլիճում գտնվում է Մերկուրիի մայրը, և երգը նվիրեց նրան[2]։
Փաստեր
խմբագրել- Տիեզերագնաց Իլամ Ռամոնը տիեզերքում կատարել է այս երգը, որից հետո ուղերձ է արել իր կնոջը՝ «Հատուկ բարի լույս իմ կնոջը՝ Ռոնային, իմ կյանքի սիրուն» («Special good morning to my wife, Rona, the love of my life»):
- Ամերիկյան «Այդ 70-ականների շոուն» սիթքոմի սերիաներից մեկը երգի պատվին է անվանվել։
- Սինգլի համերգային ձայնագրությունը Արգենտինայի չարթերում մնացել է մեկ տարուց ավել։
- Երգը նվիրված է Մերի Օսթինին[3]։
Քավեր տարբերակներ
խմբագրել- Extreme խումբը երգը կատարել է «The Freddie Mercury Tribute Concert» համերգի ժամանակ։
- Սքորպիոնս խումբը երգը կատարել է 2001 թվականի «Acoustica» համերգի ժամանակ։
Չարթեր
խմբագրելՄեծ Բրիտանիայի չարթը 1978 թվականի հուլիսի 14-ից[4] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | ||||||||||||||||||||||||||||
Բարձրագույն
հորիզոնական |
63 | 70 |
Չարթ (2018) | Բարձրագույն
հորիզոնական |
---|---|
US Hot Rock Songs (Billboard)[5] | 23 |
Հավաստագրում
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Իտալիա (FIMI)[6] | Ոսկե | 25,000‡ |
‡ վաճառքի+սթրիմինգի մասին տվյալները միայն հավաստագրման վրա են հիմնված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Love Of My Life - Queen | Song Info». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ ArKay74 (2006-05-28), Brian May - Love Of My Life, Վերցված է 2019-06-25-ին
{{citation}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Origjanska, Magda (2017 թ․ հուլիսի 18). «Mary Austin: The woman who inspired Freddie Mercury as a muse and stood by him at the end». The Vintage News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Chartstats.com Is For Sale». www.chartstats.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Queen Chart History». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Certificazioni - FIMI». www.fimi.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.