Մայլս Փարքս ՄաքՔոլում (անգլ.՝ Miles Parks McCollum; օգոստոսի 23, 1997(1997-08-23)[1], Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է որպես Lil Yachty, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Yachty-ն առաջին անգամ ուշադրության է արժանացել 2015 թվականի օգոստոսին՝ «One Night» և «Minnesota» սինգլներով իր «Summer Songs» մինի ալբոմից[5][6][7][8]։ Նա թողարկել է իր առաջին միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, 2016 թվականի մարտին։ 2016 թվականի հունիսի 10-ին Yachty-ն հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[9]։ Նրա միքսթեյփերը՝ «Lil Boat»-ը և «Summer Songs 2»-ն թողարկվել են 2016 թվականին, իսկ նրա «Teenage Emotions» դեբյուտային ստուդիական ալբոմը՝ 2017 թվականին։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, թողարկվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Lil Yachty-ի երրորդ ալբոմը՝ «Nuthin' 2 Prove»-ը, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 3»-ը, պետք է թողարկվի 2020 թվականին։

Lil Yachty
Ի ծնե անունանգլ.՝ Miles Parks McCollum
Նաև հայտնի է որպեսLil Yachty
Ծնվել էօգոստոսի 23, 1997(1997-08-23)[1] (26 տարեկան)
Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ-ռեփ[3], մամբլ ռեփ[4] և cloud rap?
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music, Քեփիթոլ մյուզիք գրուպ և Motown
ԿրթությունԱլաբամա նահանգի համալսարան և Pebblebrook High School?
Կայքlilyachtyofficial.com
 Lil Yachty Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

ՄաքՔոլումը ծնվել է Ջորջիա նահանգի Մեյբլթոն տեղանքում[10]։ 2015 թվականին նա վերցրել է «Yachty» բեմական կեղծանունը և տեղափոխվել իր հայրենի քաղաքից՝ Ատլանտայից, Նյու Յորք՝ իր կարիերան զարգացնելու համար։ Նա ապրում էր իր ընկերոջ հետ և համացանցում ծանոթանում էր օնլայն փողոցային նորաձևության անձերի հետ, ինչի համար նա ստեղծել է սեթական ինստագրամյան էջը[11]։ Նա աշխատում էր ՄաքԴոնալդսում[12]։

Կարիերա խմբագրել

2015-2017․ «One Night», Lil Boat և Teenage Emotions խմբագրել

Yachty-ն առաջին անգամ հռչակ է ստացել 2015 թվականի դեկտեմբերին, երբ նրա «One Night» երգի SoundCloud-ի տարբերակն օգտագործվել է լայնորեն տարածված կատակերգական հոլովակում[13]։

2016 թվականի փետրվարին Yachty-ն դեբյուտել է որպես Քանյե Ուեսթի Yeezy Season 3 նորաձևության գծի մոդել՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում[14]։ Yachty-ի դեբյուտային միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, թողարկվել է 2016 թվականի մարտին[15]։

2016 թվականի ապրիլին Yachty-ն համագործակցել է DRAM-ի հետ «Broccoli» հիթ երգում, որը զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը[13]։ Նա նաև մասնակցել է Chance the Rapper-ի «Coloring Book» միքսթեյփում, որը թողարկվել է 2016 թվականի մայիսին[11]։ 2016 թվականի հունիսի 10-ին նա հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[9][16]։ Yachty շ-ն թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Summer Songs 2»-ը, 2016 թվականի հուլիսին[17]։

2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Kyle-ի «iSpy» հիփ հոփ սինգլին[18]։ 2017 թվականի մարտին թողարկվել է Tee Grizzley-ի «From the D to the A» սինգլը, որին նա նույնպես մասնակցել է[19]։

2017 թվականի մայիսի 26-ին Lil Yachty-ն թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Teenage Emotions»-ը։ Այն ներառել է Migos-ի, Դիպլոյի, Evander Griiim-ի, Grace-ի, Ստեֆլոն Դոնի և YG-ի մասնակցությունը[20][21]։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել են նաև երեք գովազդային սինգլներ։ Առաջին գովազդային սինգլը՝ «Harley»-ն, որի պրոդյուսերը K Swisha-ն է, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 14-ին[22][23]։ Երկրորդ գովազդային սինգլը՝ «Bring It Back»-ը, որի պրոդյուսերը Free School-ն է, թողարկվել է 2017 թվականի մայիսի 4-ին[24][25]։ Երրորդ գովազդային սինգլը՝ «X Men»-ը, որի պրոդյուսերներն են 30 Roc-ը և Tillie-ն, և որին մասնակցել է ամերիկացի ռեփեր Evander Griiim-ը, թողարկվել է 2017 թվականի մայիսի 18-ին[26][27]։ Yachty-ն մասնակցել է Creek Boyz-ի «With My Team»-ի ռեմիքսին, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին[28]։

2018-այժմ․ Lil Boat 2, Nuthin' 2 Prove և A-Team խմբագրել

Lil Yachty-ն հայտարարել է 2018 թվականի փետրվարի 20-ին, որ նրա ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, պետք է թողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[29]։ Ավելի վաղ՝ 2018 թվականի հունվարի 21-ին, հայտարարվել էր, որ Lil Yachty-ն և Takeoff-ը համագործակցել են ալբոմում, որը դեռ չի թողարկվել[30]։

Նա մասնակցել է Ocean Park Standoff-ի «If You Were Mine» սինգլին, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 27-ին[31]։ Նա միացել է FaZe Clan-ին 2018 թվականի դեկտեմբերին՝ որպես «FaZe Boat»[32]։

2020 թվականի փետրվարի 8-ին Lil Yachty-ն թողարկել է A-Team անվանմամբ համագործակցական նախագիծ՝ ռեփերներ Lil Keed-ի ու Lil Gotit-ի, և պրոդյուսեր Zaytoven-ի հետ։ Ալբոմը 10 թրեքեր է ներառել, և դրանից առաջ թողարկվել են «Accomplishments» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «A-Team (You Ain't Safe)» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «Drip Jacker» (շLil Yachty, Lil Keed և Zaytoven) և «Hightop Shoes» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven) սինգլները[33]։ 2020 թվականի մարտի 9-ին Lil Yachty-ն թողարկել է «Lil Boat 3»-ի առաջնային սինգլը՝ «Oprah's Bank Account»-ը, որին մասնակցել են Դրեյքը և DaBaby-ն[34][35]։

Երաժշտական ոճ խմբագրել

Lil Yachty-ն անվանել է իր ոճը «բաբլգամ թրեպ»[11][13]։ Նրա երգերը ներառում են Mario Bros-ի, Չարլի Բրաունի և Daoko-ի երգերի սեմփլները[11][13]։ Նրա ընկերը՝ TheGoodPerry-ն, ներառվել է նրա երգերի արտադրությանը[13]։ Yachty-ի երաժշտական ոճը նաև նկարագրվում է որպես մամբլ ռեփ[11][36]։

Yachty-ն մեծացել է՝ լսելով կանադացի ռեփեր Դրեյքին[37]։

Անձնական կյանք խմբագրել

 
Yachty-ի 2015 թվականի ձերբակալության լուսանկարը

Yachty-ն հաճախել է Ալաբամայի Պետական Համալսարանը, սակայն լքել է այն երաժշտական կարիերա սկսելու համար[38]։

2016 թվականի CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ Yachty-ն աջակցություն է հայտնել Բեռնի Սանդերսին 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և գնահատել է Սանդերսի աշխատանքը քաղաքացիների իրավունքների շարժման մեջ[39]։

Yachty-ն՝ ԼեԲրոն Ջեյմսի հետ միասին, մասնակցել է Սփրայթի գովազդին, որտեղ նա դաշնամուր էր նվագում քարանձավում[40]։ Lil Yachty-ին ընտրել են որպես Nautica-ի և Urban Outfitters-ի հավաքածուի պաշտոնական դեմք[41]։ Yachty-ն նաև հայտնվել է Target-ի համար Կարլի Ռեյ Ջեպսենի «It Takes Two» տեսահոլովակում[42]։

2018 թվականին Yachty-ն աշխատել է Դոնի Օսմոնդի հետ՝ Chef Boyardee ընկերության «Start the Par-dee» երգի ստեղծման համար[43]։

Օրինախաղտումներ խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Yachty-ն և մի ուրիշ մարդ ձերբակալվել են Ֆլորիդայի Փալմ Բիչ Գարդենսում՝ քարդինգի պատճառով։ Yachty-ն ազատ է արձակվել 11․000 ԱՄՆ դոլար հարկ վճարելուց հետո[11][44]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2018 Պատանի տիտաններ, առաջ Teen Titans Go! To the Movies Գրին Լանթերն Ձայնային դեր[45]
2018 Կյանքի չափ 2․ Սուրբ Ծննդյան երեկո Life-Size 2: A Christmas Eve Բիթբոքսեր [46]
2019 Այ թե զույգ է Long Shot ինքը
2019 Ինչքան բարձր է 2 How High 2 Ռոջեր Հեռուստաֆիլմ[47]

Սկավառակագրություն խմբագրել

  • «Teenage Emotions» (2017)
  • «Lil Boat 2» (2018)
  • «Nuthin' 2 Prove» (2018)
  • «Lil Boat 3» (պլանավորված է 2020-ին)[48]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://www.xxlmag.com/happy-birthday-lil-yachty/
  3. https://www.theguardian.com/music/2016/nov/30/best-hip-hop-2016-lil-yachty-dram-chance-the-rapper
  4. https://theringer.com/mumble-rap-moratorium-lil-yachty-desiigner-15bc3647dae9
  5. «The Post-Internet Worlds of Atlanta Rappers Lil Yachty and Playboi Carti». MTV. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  6. «Lil Yachty, Lil Uzi Vert and Playboi Carti, Oddball Rap's Children, at Play». New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  7. «Lil Yachty Lil Boat». Pitchfork. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  8. «Meet Lil Yachty, The Atlanta Rapper Born To Go Viral». The Fader. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  9. 9,0 9,1 Hernandez, Victoria (2016 թ․ հունիսի 10). «Lil Yachty signs deal with Quality Control». Hiphopdx.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  10. Madden, Sidney (2016 թ․ օգոստոսի 23). «Happy Birthday, Lil Yachty!». XXL. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Weiner, Jonah (2016 թ․ նոյեմբերի 9). «How Lil Yachty Went From Instagram Whiz to Kanye West Collaborator». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. Greene, Andy; Greene, Andy (2017 թ․ հունիսի 20). «Lil Yachty on His Favorite Beatles Song, Why He's Never Been Drunk». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Pearce, Sheldon (2016 թ․ նոյեմբերի 30). «From Lil Yachty to DRAM, 2016's best hip-hop is all about black joy». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Rapper debuted 'The Life of Pablo' and Yeezy Season 3 fashion line at Madison Square Garden». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  15. Hernandez, Victoria (2016 թ․ մարտի 10). «Lil Yachty "Lil Boat" Mixtape Stream, Cover Art & Tracklist». HipHopDX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. fashionablyearly (2016 թ․ հունիսի 14). «Lil Yachty Signs With Capitol Records». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  17. Rappaport, Ben (2016 թ․ հուլիսի 20). «Lil Yachty Drops New Mixtape, 'Summer Songs 2′». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  18. Gooden, Darren (2016 թ․ դեկտեմբերի 2). «KYLE - "iSpy" ft. Lil Yachty». Artistic Manifesto. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  19. Low, Carver. «Tee Grizzley - From The D To The A Feat. Lil Yachty | Stream [New Song]». Hot New Hip Hop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  20. «Lil Yachty Reveals 'Teenage Emotions' Album Tracklist and Official Cover». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  21. Dandridge-Lemco, Ben (2017 թ․ ապրիլի 20). «Lil Yachty Announces Release Date For Debut Album, Teenage Emotions». The Fader. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  22. «Harley – Single by Lil Yachty». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  23. Goddard, Kevin (2017 թ․ ապրիլի 14). «Lil Yachty – Harley». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  24. Findlay, Mitch (2017 թ․ մայիսի 4). «Lil Yachty – Bring It Back». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  25. Weinstein, Max (2017 թ․ մայիսի 4). «Lil Yachty Drops His New Song "Bring It Back"». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  26. Carey, Jonathan (2017 թ․ մայիսի 18). «Lil Yachty – X Men Feat. Evander Griiim». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  27. Berry, Peter A. (2017 թ․ մայիսի 18). «Lil Yachty Flexes on New Song "X Men"». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  28. Burney, Lawrence (2017 թ․ դեկտեմբերի 14). «The Creek Boyz Recruited Lil Yachty For A New Version of "With My Team"». Noisey (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  29. Maicki, Salvatore (2018 թ․ փետրվարի 20). «Lil Yachty announces "Lil Boat 2" release date». The Fader. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  30. «Lil Yachty and Takeoff Have a Joint Project Coming Soon». XXL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  31. Abby Jones, "Ocean Park Standoff Blends Genres With Lil Yachty-Assisted Banger 'If You Were Mine'," Billboard, April 26, 2018.
  32. «Lil Yachty joins FaZe Clan, the Supreme of e-sports». The Verge. 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  33. Mahadevan, Tara. «Zaytoven Drops Collaborative Project 'A-Team' With Lil Yachty, Lil Keed, and Lil Gotit». Complex. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  34. Moreland, Quinn (2020 թ․ մարտի 9). «Drake Joins Lil Yachty on New Song 'Oprah's Bank Account': Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  35. Zidel, Alex (2020 թ․ մարտի 10). «Lil Yachty Announces "Lil Boat 3"». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  36. Charity, Jus tin (2017 թ․ ապրիլի 18). «Declaring a Moratorium on the Term "Mumble Rap"». The Ringer. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  37. «Lil Yachty eating pizza backstage, says Drake's the GOAT». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին – via www.youtube.com.
  38. J., Miranda (2016 թ․ օգոստոսի 31). «9 Rappers Who Went to College But Didn't Graduate». XXL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  39. «Lil Yachty on getting into Bernie Sanders via Lil B». CNN. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  40. «Lil Yachty and LeBron James Team for Sprite Commercial: Watch». Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  41. «Lil Yachty Nautica Meet and Greet at Space Ninety 8». UO Blog.
  42. «Watch Carly Rae Jepsen and Lil Yachty Cover 'It Takes Two' in Target Ad». Pitchfork. 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  43. «Lil Yachty on his bizarre Chef Boyardee jingle with Donny Osmond: 'This is very odd'». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  44. Sacasa, Adam (2015 թ․ սեպտեմբերի 1). «Two men accused of having dozens of fake credit cards at mall in Palm Beach Gardens». The Sun-Sentinel.
  45. «Lil Yachty Tapped to Voice Green Lantern in Upcoming 'Teen Titans GO!' Movie». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  46. «'Life Size 2' Was Cringey, But the Live Tweets Were Hilarious». Vice Media. 2018 թ․ դեկտեմբերի 4.
  47. Petski, Denise; Andreeva, Nellie (2019 թ․ մարտի 7). «'How High 2': Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set». Deadline Hollywood.
  48. Droke, Carolyn (2019 թ․ օգոստոսի 12). «Lil Yachty Confirms His New Album, 'Lil Boat 3,' Will Be Released In October». Uproxx. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lil Yachty» հոդվածին։