Migos
«Migos», ամերիկյան հիփ հոփ խումբ, որի անդամներն են Քուեյվոն (իրական անունը՝ Քուավիոս Մարշալ) և Օֆսեթը (իրական անունը՝ Կիարի Սիֆուս), իսկ նախկինում նաև Թեյքոֆը (իրական անունը՝ Կրիշնիկ Բոլ)՝ մինչև 2022 թվականի սպանությունը։
Migos | |
---|---|
![]() | |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, թրեփ, մամբլ ռեփ |
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ | Young Rich Nation, Quality Control Music, Atlantic Records |
Կայք | migosonline.com |
Անդամներ | |
Քուեյվո Օֆսեթ | |
Նախկին անդամներ | |
Թեյքոֆ (մահացել է) | |
![]() |
Գործունեություն խմբագրել
Խումբն իր գործունեությունը սկսել է միքսթեյպներ թողարկելով, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Versace» (2013) և «Fight Night» (2014) սինգլների շնորհիվ[1]։ 2015 թվականի հուլիսին վաճառքի է դուրս եկել խմբի առաջին՝ «Yung Rich Nation» ալբոմը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[2]։ 2017 թվականի հունվարին թողարկվեց խմբի «Culture» անվանումը կրող երկրորդ ալբոմը[3]։ Այդ ալբոմում ներառված «Bad and Boujee» սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դառնալով խմբի առաջին երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգներում[4]։
Սկավառակագրություն խմբագրել
- Ստուդիական ալբոմներ
- «Yung Rich Nation» (2015)
- «Culture» (2017)
- «Culture II» (2018)
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | BET Hip Hop Awards[5] | Տարվա նորեկ | — | Առաջադրված |
Լավագույն ակումբային երգ | «Fight Night» | Առաջադրված | ||
Լավագույն միքսթեյպ | «No Label II» | Առաջադրված | ||
2015 | BET Awards[6] | Լավագույն խումբ | — | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Who Will Survive When Migos Meets Big Data?»։ The Fader։ Նոյեմբերի 4, 2014։ Վերցված է Հունվարի 11, 2017
- ↑ «Hip Hop Album Sales: Migos, Future & Drake»։ HipHopDX։ Օգոստոսի 10, 2015։ Վերցված է Հունվարի 11, 2017
- ↑ «Migos Announce Release Date For "Culture" And Reveal Cover Art»։ HotNewHipHop։ Հունվարի 3, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-05-ին։ Վերցված է Հունվարի 11, 2017
- ↑ «Migos' 'Bad and Boujee,' Featuring Lil Uzi Vert, Tops Hot 100»։ Billboard։ Հունվարի 9, 2017։ Վերցված է Հունվարի 11, 2017
- ↑ Nostro Lauren։ «Here Are the 2014 BET Hip-Hop Award Nominees»։ Complex։ Complex Media։ Վերցված է Օգոստոսի 4, 2015
- ↑ «BET Awards 2015 Nominations: Chris Brown & Nicki Minaj Lead»։ Billboard։ մայիսի 18, 2015։ Վերցված է Օգոստոսի 4, 2015
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2021-02-18 at the Wayback Machine.