LC Waikiki

Թուրքական ապրանքին ասենք ՈՉ

LC Waikiki, հագուստի արտադրության ոլորտում մասնագիտացած ֆրանս-թուրքական ընկերություն։ Հիմնականում արտադրվում է հագուստ երեխաների և միջին տարիքի անձանց համար։ LC Waikikin-ն ունի 650 խանութ աշխարհի 31 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Ընկերության անվանումը առաջացել է Հավայան կղզիներում գտնվող Վայկիկի լողափի անվանումից, իսկ LC-ին տառադարձվում է որպես Les Copains` ֆրանսերեն «ընկերներ»։

LC Waikiki
Изображение логотипа
Տեսականշարժ գույքով ընկերություն
Հիմնադրված է1988
ՎայրՍտամբուլ, Թուրքիա
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքlcwaikiki.com(թուրքերեն), lcwaikiki.com/ru-RU/KZ, lcwaikiki.com/ru-RU/RU(ռուս.), lcwaikiki.ua/uk-UA/UA, lcwaikiki.com/tr-TR/TR(թուրքերեն), lcwaikiki.ma(ֆր.), lcw.com/de-DE/DE(գերմ.), lcwaikiki.eg/ar-EG/EG(արաբ.), lcwaikiki.ge և corporate.lcwaikiki.com(թուրքերեն)
 LC Waikiki Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

LC Waikiki ընկերությունը հիմնվել է Ֆրանսիայում` 1985 թվականին մոդելյոր Ժորժ Ամույալի կողմից։ Շուտով նա և նրա գործընկերը սկսեցին համագործակցել թուրքական Taha Tekstil ընկերության հետ, որը հետագայում վերակազմակերպվեց որպես Taha Grup: 1997 թվականին Taha Grup-ը գնեց LC Waikiki բրենդը։ Այդ տարի Թուրքիայում գործում էր LC Waikiki-ի 21 խանութներ։ Ընկերությունը սկսում է արագ տեմպերով զարգանալ։ Ներկայումս Թուրքիայի 71 նահանգներում կա LC Waikiki-ի 380 խանութ[1]։

LC Waikiki-ի արտերկրյա առաջին խանութը բացվել է Ռումինիայում 2009 թվականին։ Այսօր ընկերությունը ներկայացված է Ալբանիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Կոսովոյի, Հայաստանի, Մակեդոնիայի, Մարոկկոյի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Ուկրաինայի շուկաներում։ Մոտ ապագայում ընկերությունը մուտք կգործի նաև Պարսից ծոցի ավազանի երկրների շուկաներ, մասնավորապես Քուվեյթ, ԱՄԷ, Կատար և Օման[2]։ Ռուսաստանում ցանցի առաջին խանութը բացվել է 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում և նախատեսված է հասցնել մինչև 50-ի[3]։

2011 թվականին ընկերությունը դարձավ Թուրքիայի ամենախոշոր հագուստ արտադրող ընկերությունը, իսկ 2023 թվականին ընկերությունը նախատեսում է դառնալ Եվրոպայի հագուստ արտադրող ամենախոշոր երեք կազմակերպություններից մեկը[4]։

Ղազախստանում առաջին խանութը բացվել է 2010 թվականին Աստանայում։ Ներկայումս ողջ երկրում գործում է մոտ 23 խանութ։

Հայաստանում ներկայումս գործում են LC Waikiki-ի 6 խանութներ, որոնք տեղակայված են Դալմա Գարդեն Մոլումում, Rossia Mall-ում, Կոմիտաս պողոտայում, Metronome առևտրի կենտրոնում , Մաշտոցի պողոտայում և Պարույր Սևակ փողոց (Գյումրի)։

Բաժնետերեր

խմբագրել

Բաժնետոմսերի մեծ մասը պատկանում են Դիզդար, Քյուչուք, Քըսաջիք և Ամույալ ընտանիքներին, ովքեր էլ հիմնել են ընկերությունը`

  • Մուստաֆա Քյուչուք
  • Վահապ Քյուչուք
  • Հալիս Քյուչուք
  • Շեֆիկ Յըլմազ Դիզդար
  • Լեյլա Դիզդար
  • Այշե Գյուրլեն Դիզդար
  • Պամիր Գյուչլու Դիզդար
  • Ժորժ Ամույալ
  • Իսմայիլ Հաքքը Քըսաջըք
  • Չալչըն Չագլար
  • Մուրատ Մըսըրլը
  • Մուզաֆեր Մուստաֆա Իշչան
  • Մուհամմեդ Մազլում Յըլդըրըմ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել