«Dancing Queen» («Պարերի թագուհի», «Պարող թագուհի»), ABBA շվեդական խմբի երգը, որի թողարկումն անմիջապես հաջորդել է «Fernando» հայտնի հիթի թողարկմանը։ Այն սովորաբար համարվում է 1970-ականների լավագույն ստեղծագործություններից մեկը, ինչպես նաև ABBA խմբի այցեքարտը։ «Dancing Queen» երգի հեղինակներն են Բեննի Անդերսոնը, Բիոռն Ուլվեուսը և Ստիգ Անդերսոնը։ 1975 թվականին ձայնագրվելով «Arrival» ալբոմի համար՝ հաջորդ տարի այն որպես սինգլ թողարկվել է «That’s Me» երգի հետ՝ երկրորդ կողմում[1]։ Այն ABBA խմբի միակ երգն է, որ գլխավորում է ամերիկյան հիթ-շքերթները։

«Dancing Queen»
«Dancing Queen» սինգլի շապիկը (ABBA, 1976)
ABBAսինգլը
«Arrival» ալբոմից
Թողարկված16 օգոստոսի, 1976 (Շվեդիա)
21 օգոստոսի, 1976 (Մեծ Բրիտանիա)
12 նոյեմբերի, 1976 (ԱՄՆ)
Ֆորմատ7" single
Ձայնագրված1975
Ժանրդիսկո/փոփ
ԵրգահանԲյորն Ուլվեյս, Ստիգ Անդերսոն և Բեննի Անդերսոն
Տևողություն3:51
ԼեյբլPolar (Շվեդիա)
Epic (ՄԹ)
Atlantic (ԱՄՆ)
ABBA-ի սինգլների ժամանակագրություն
«Fernando»
(1976)
«Dancing Queen»
(1976)
«Money, Money, Money»
(1976)
 «Dancing Queen»

Պատմություն խմբագրել

Երգի ձայնագրությունն սկսվել է 1975 թվականի օգոստոսի 4-ին։ Սկզբում երգը կոչվել է «Boogaloo»։ Երգի վրա աշխատելու ընթացքում Անդերսոնը և Ուլվեուսը որոշել են դիմել դիսկո-ռիթմերին, որոնք օգտագործվել են դեռևս Ջորջ Մաքքրեյի «Rock Your Baby» երգում և Դոկտոր Ջոնի «Gumbo» ալբոմում (1972)։ Ֆելթսքոգը և Լինգստադը սեպտեմբերին ձայնագրել են վոկալային պարտիաներ, և երեք ամիս անց ձայնագրությունը ավարտվել է։ Տեքստի վրա աշխատելու ընթացքում նրա մի մասը բաց է թողնվել[2]։

«Dancing Queen»-ը վեց աբաթ զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը՝ սկսած 1976 թվականի սեպտեմբերից, և դարձել է ABBA-ի միակ ամերիկյան չարթ-թոփերը 1977 թվականի ապրիլին։ Այն առաջին հորիզոնականին հասել է ևս տասներեք երկրներում, որոնք են Շվեդիան (14 շաբաթ), Նորվեգիան, Իռլանդիան, ԳՖՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Ռոդեզիան (այժմ՝ Զիմբաբվե), ՀԱՀ-ը, Մեքսիկան, Բրազիլիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։ «Dancing Queen» երգը ընդգրկվել է Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի լավագույն հնգյակներում, հասել է հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականին Իտալիայում, որտեղ ABBA-ն այնքան էլ հայտնի չէր, որքան այլ երկրներում։

Ազդեցություն խմբագրել

1976 թվականի հունիսին «Dancing Queen» երգը կատարվել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և ապագա թագուհի Սիլվիա Զոմերլատի համար։ Դրանից հետո նույնիսկ հին շվեդական ավանդույթների հետևորդները հետաքրքրություն են ցուցաբերել երգի նկատմամբ։

Երգը հայտնի է դարձել ոչ միայն Շվեդիայում և անգլիախոս երկրներում, որտեղ այն կատարվել է անգլերեն։ 1980 թվականի «Gracias Por La Música» ալբոմի համար ABBA-ն ձայնագրել է «Dancing Queen» երգի իսպանալեզու տարբերակը, որը կոչվել է «Reina Danzante»՝ Buddy և Mary McCluskey-ի հեղինակած իսպաներեն տեքստով։

ԽՍՀՄ-ում երգն առաջին անգամ պաշտոնապես հրատարակվել է 1977 թվականին «Кругозор» (№ 5) աուդիոհանդեսում՝ «Money, Money, Money» երգի հետ միասին։ Ռուսերեն երգերը համապատասխանաբար կոչվել են «Танцующая королева» («Պարող թագուհին») և «Деньги, деньги» («Փող, փող»։ Поющие сердца խումբը մենակատար Անտոնինա Ժմակովայի հետ կատարել է ռուսալեզու քավեր տարբերակը՝ «Королева танца» («Պարի թագուհին», ուսերեն տեքստի հեղինակ՝ Իգոր Կոխանովսկի) անվանումով, որը նույնպես լույս է տեսել «Мелодия» ֆիրմայի ձայնապնակներում։

1992 թվականին երգը կրկին թողարկվել է Մեծ Բրիտանիայում այն բանից հետո, երբ Erasure խումբը ABBA-ի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է առաջացրել իր «Abba-esque» ալբոմի հաջողությամբ։ «Dancing Queen»-ի երկրորդ թողարկումը նույնպես ժողովրդականություն է վայելել և զբաղեցրել է բրիտանական հիթ-շքերթների 16-րդ հորիզոնականը 1992 թվականի սեպտեմբերի 12-ին[3]։

2002 թվականի նոյեմբերի 9-ին «Top 50 Favourite UK Number Ones» հարցման արդյունքներով երգը հեռարձակվել է Radio 2-ի եթերում The Official UK Charts Company-ի 50-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում։ 188 357 ունկնդիրներ քվեարկել են այդ երգի օգտին, և այն դարձել է 8-րդը ընդհանուր վարկանիշում։ 2004 թվականի մայիսին Բրիտանական Phonographic Performance Limited-ը տոնել է իր յոթանասունամյա հոբելյանը և այդ իրադարձության պատվին կազմել է 70 երգերի ցանկը, որոնք ամենից հաճախ հնչում էին ռադիոյում և ակումբներում։ Այս ցուցակում «Dancing Queen» երգն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[4]։

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը «Dancing Queen»-ը նշել է որպես իր սիրելի երգը «Blender Magazine» ամսագրին ուղարկված 10 երգերի ցանկում[5]։

2008 թվականի օգոստոսին «Dancing Queen» երգի վաճառված օրինակների քանակն ԱՄՆ-ում հատել է 500 000 նշագիծը (մասնավորապես՝ 512 000)[6]։

Դիրքը հիթ-շքերթներում խմբագրել

Հիթ-շքերթ (1976-1977) Դիրք
American Billboard Hot 100 1
American Billboard Adult Contemporary 6
Australian Kent Music Report 1
Austrian Singles Chart 4
Belgian VRT Top 30 Singles Chart 1
British Singles Chart 1
Canadian Singles Chart 1
Dutch Top 40 1
Eurochart Hot 100 1
Finnish Singles Chart 3
French IFOP Singles Chart 5
German Singles Chart 1
Irish Singles Chart 1
Italian FIMI Singles Chart 14
Japanese Oricon Weekly Singles Chart 19
Japanese Oricon International Singles Chart 1
New Zealand RIANZ Singles Chart 1
Norwegian VG-lista Singles Chart 1
Spanish Singles Chart 10
Swedish Singles Chart 1
Swiss Singles Chart 3

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[7] Gold 45 000^
Իտալիա (FIMI)[8]
sales since 2009
Gold 15 000*
Ճապոնիա (RIAJ) 350,000[9]
Մեծ Բրիտանիա (BPI)[10] Platinum 1,120,000[11]
ԱՄՆ (RIAA)[12] Gold 1 000 000^
Թվային
ԱՄՆ (RIAA)[13] 597,000[14]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «abba for the record — vinyl singles». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Մասնավորապես՝ «Baby, baby, you’re out of sight/hey, you’re looking alright tonight/when you come to the party/listen to the guys/they’ve got the look in their eyes…»
  3. «Chart Stats - ABBA - Dancing Queen (1992)» (անգլերեն) — информация о релизе. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  4. www.classicbands.com/mostplayed.html .
  5. «White House DJ Battle». Blender Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Soundscan Top 200 digital singles — August 2008 Արխիվացված 2009-02-16 Wayback Machine
  7. «Danish single certifications – Abba – Dancing Queen». IFPI Danmark. Վերցված է 7 May 2019-ին. Scroll through the page-list below until year 2019 to obtain certification.
  8. «Italian single certifications – Abba – Dancing Queen» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 6 May 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2014" in the "Anno" drop-down menu. Select "Dancing Queen" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  9. «List of best-selling international singles in Japan». JP&KIYO. 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  10. «British single certifications – ABBA – Dancing Queen». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Dancing Queen in the "Search BPI Awards" field and then press Enter.
  11. Myers, Justin (2016 թ․ հունիսի 23). «EU referendum special: The biggest selling singles by European acts». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  12. «American single certifications – ABBA – Dancing Queen». Recording Industry Association of America. Վերցված է 6 July 2012-ին.
  13. «American single certifications – Abba». Recording Industry Association of America.
  14. Trust, Gary (2009 թ․ հունվարի 23). «Ask Billboard: Mariah Carey, Abba, Oasis, The Verve». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.