Ստիգ Անդերսոն

Շվեդ քնարերգու, երաժշտական հրատարակիչ, կոմպոզիտոր, երաժշտական ղեկավար, ABBA-ի մենեջեր, ուսուցիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Ստիգ Անդերսոն (շվեդ.՝ Stig 'Stikkan' Erik Leopold Andersson, հունվարի 25, 1931(1931-01-25)[1][2], Mariestads, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1][2] - սեպտեմբերի 12, 1997(1997-09-12)[2], Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ բանաստեղծ, երաժշտական հրատարակիչ, կոմպոզիտոր, երաժշտական աշխարհի գործարար, ուսուցիչ։ Շուրջ երեք հազար երգերի հեղինակ Է, ABBA խմբի տնօրեն, Polar Music ձայնագրման ընկերության հիմնադիր և սեփականատեր։

Ստիգ Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1931(1931-01-25)[1][2]
ԾննդավայրMariestads, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1][2]
Մահացել էսեպտեմբերի 12, 1997(1997-09-12)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՕսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանԳերեզմանատուն Գալևարվ[3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԵրկերÄr du kär i mej ännu Klas-Göran??
Մասնագիտությունձեռնարկատեր, կոմպոզիտոր, երաժշտական hրատարակիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, դպրոցի ուսուցիչ Շվեդիայի դպրոցական համակարգում, մենեջեր և երաժշտական մենեջեր
ԱմուսինԳուդրուն Անդերսոն
ԵրեխաներԼասե Անդերսոն և Մարի Լեդին
 Stikkan Anderson Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ստիգի մայրը՝ Էսթերը կատարել է բազմաթիվ աշխատանքներ. եղել է դերձակուհի, վարսավիր, ունեցել է կրպակ։ Հորը երբեք չի ճանաչել։ 13 տարեկանում Ստիգը թողել է դպրոցը և աշխատել որպես նպարավաճառ։ Նա նաև աշխատել է տեղի ֆուտբոլային թիմում՝ վերանորոգելով ֆուտբոլիստների բուտսերը (ֆուտբոլի կոշիկներ), նրա մայրը նրանց հագուստներն է լվացել, մարզադաշտի մոտ ունեցել է մի փոքրիկ կրպակ, որտեղ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ լիմոնադ է վաճառել։

Մի փոքր գումար հավաքելով՝ նա կիթառ է գնել և որոշ ժամանակ անց արդեն նվագել է տեղի նվագախմբում։ 16 տարեկանում սկսել է ստեղծագործել և ամբողջ կյանքի ընթացքում գրել է մոտ 3000 տեքստ։ 1948 թվականին ընդունվել է երաժշտական ուսումնարան։ 1951 թվականին զորակոչվել է բանակ, իսկ ապառազմականացումից հետո որոշել է սովորել ուսուցիչ դառնալու համար և 1957 թվականին դիպլոմ է ստացել[4]։ Դպրոցում աշխատելով որպես քիմիայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ նա չի դադարել երգեր գրել, որոնցից մի քանիսը դարձել են հիթեր։ Նրա առաջին հաջողությունն իր իսկ գրած երգն է բերել՝ Դու դեռ ինձ սիրու՞մ ես, Կլաս Իորան (Are You In Love With Me, Klas Goran?) շվեդ երգչուհի Lill-Babs-ի կատարմամբ 1960 թվականին։

Կարիերա և ստեղծագործություն

խմբագրել
 
Ստիգ Անդերսոնն ու Ռիա Վալկը (1961)

1960 թվականին Անդերսոնն իր մշտական ընկերակցի հետ հիմնադրել է Sweden Music երաժշտական հրատարակչությունը, հետագայում՝ Polar Music-ը (1963), իսկ 1989 թվականին՝ Polar Music Prize մրցանակը։ 1960-ականների վերջին նա եղել է ընկերության ղեկավար, որտեղ իրենց տաղանդը բացահայտել են Բյորն Ուլվեուսը և Բենի Անդերսոնը, որոնք եղել են երգերի մեծամասնության հեղինակներն ու Աբբա խմբի անդամները։ Նրանք սկսել են աշխատել միասին, երբ Անդերսոնը աշխատել է Hootenanny Singers խմբում որպես մենեջեր։ Ավելի ուշ՝ 1972 թվականին, նա դարձել է Անի Ֆրիդ Լինգստադի, իսկ 1976 թվականից՝ Ագնետա Ֆելտսկուգի մենեջերը, չնայած Ագնետան մինչև 1975 թվականը պայմանագրով աշխատել է նաև CUPOL/CBS Records-ի հետ։

ABBA խմբի կայացման վաղ տարիներին Ստիգը եղել է խմբի բազմաթիվ երգերի համահեղինակը։ 60-70-ական թվականներին POLAR MUSIC ընկերությունը ճանապարհ է հարթել շատ շվեդ արտիստների համար, սակայն Շվեդիայում և ամբողջ աշխարհում ամենահաջողվածը եղել Է ABBA վոկալ-գործիքային անսամբլը։ Ստիգը այդ խմբի կենտրոնական դեմքերից մեկն էր։ Նա զբաղվել է ֆինանսական բոլոր հարցերով, ինչպես նաև ղեկավարել է ներդրումային հիմնադրամը, որը տնօրինում էր խմբի մասնակիցների բոլոր եկամուտները։

80-ականների կեսերին ընկերության գործերն այնքան էլ հաջող չէին ֆինանսական ակտիվների վատ կառավարման, ցածրորակ ներդրումների, բարձր հարկերի և վարկային տոկոսադրույքների բարձրացման պատճառով։ Ստիգի հետ խմբի 4 անդամներից 3-ի համատեղ աշխատանքն ավարտվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Ստիգը 4,5 միլիոն եվրո գումարի շահույթից տոկոս է վերցրել։ Նրա դեմ հայցը ներկայացվել Է Ստոկհոլմի շրջանային դատարան 1990 թվականի հունիսին Agnetha Fältskog Produktion AB ընկերությունից, Բենի Անդերսոնի Mono Music AB ընկերությունից և գերմանական ընկերությունից, որը պաշտպանում էր Բյորն Ուլվեուսի իրավունքները։ Ֆրիդան դեռ 1982 թվականին իր կապիտալները դուրս էր բերել արտասահման։ Դատական քննության արդյունքում վեճը կարգավորվել է 1991 թվական հուլիսին։

1989 թվականին Ստիգը հիմնադրել է Polar Music Prize երաժշտական մրցանակը։ Հաջորդ տարի՝ նախքան ABBA խմբի մասնակիցներից հեղինակային հոնորարների վճարման հայց ներկայացնելը, նա իր Polar Music ձայնագրման ընկերությունը վաճառեց PolyGram ընկերությանը՝ ABBA ապրանքանիշի բոլոր իրավունքներով։ Գործարքի գումարը կազմել է 300 մլն շվեդական կրոն (28,5 մլն անգլիական ֆունտ)։ Այդ գործարքից ստացված միջոցների հաշվին էլ հենց հիմնադրվել է մրցանակը։ Ստիգը նվիրաբերել է 42 մլն շվեդական կրոն։ Polar Music Prize-ի առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1992 թվականի գարնանը, և այդ ժամանակից ի վեր արարողությունը տեղի է ունենում ամեն տարի։

1998 թվականին PolyGram-ը վաճառվել է Universal Music ընկերությանը, որն այժմ հանդիսանում է աշխարհի ձայնագրման խոշորագույն 4 ընկերություններից մեկը։ Մինչ օրս միայն նա իրավունք ունի հրապարակել խմբի բոլոր ձայնագրությունները։

Անձնական կյանք

խմբագրել

1949 թվականին սովորելիս նա ծանոթացել է համադասարանցի Գուդրուն Ռիստեդտի հետ, որի հետ նշանվել է 1951 թվականին։ Նրանք ամուսնացել են 1955 թվականի ամռանը։ Ունեցել են 3 երեխա՝ աղջիկը՝ Մարին, որդիները՝ Անդերսը և Լասեն։

Մահացել է Ստոկհոլմում 1997 թվականի սեպտեմբերի 12-ին սրտի կաթվածից։ Կյանքի վերջին տարիներին նա ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել[5]։ Նրա հուղարկավորությունը ուղիղ հեռարձակվել է Sveriges Television-ով։

Ստիգի դուստրը՝ Մարի Լեդինը, որը շվեդ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Թումաս Լեդինի կինն է, 80-ականների կեսերին նոր, հաջող ընկերություն է հիմնել՝ «Record Station»-ը (գնվել է 90-ականների կեսերին գերմանական BMG ընկերության կողմից)։ 1996 թվականին Մարին հիմնադրել է Anderson Records երաժշտական հրատարակչությունը։ Առաջին ալբոմը, որը թողարկվել է այդ հրատարակչության անվան տակ, դարձել է Djupa andetag-ը՝ Ֆրիդայի՝ շվեդական հռչակավոր քառյակի մասնակիցներից մեկի առաջին սոլո ձայնասկավառակը 12 տարվա ընթացքում։ 2006 թվականին Մարին իր հրատարակչության գործունեության տեսակը երաժշտականից փոխել է գրքայինի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Sveriges dödbok 1860–2017 (շվեդերեն) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
  3. Andersson, Stig Erik Leopold
  4. Perrone, Pierre (1997 թ․ սեպտեմբերի 14). «OBITUARY : Stig Anderson». Independent. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  5. «Stig "Stikkan" Anderson's Biography». Polar Music International. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիգ Անդերսոն» հոդվածին։