2001 թ. NBA դրաֆթ
2001 թ. NBA դրաֆթը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է «ESPN» սպորտային հեռուստաալիքով։
Առաջինն ընտրելու իրավունքը ձեռք բերած «Վաշինգտոն Վիզարդս» ակումբը որոշում է ընտրել Քվոմե Բրաունին, ով այդ կերպ դառնում է առաջին և թերևս միակ դպրոցական բասկետբոլիստը, ում ընտրել են դրաֆթի առաջին համարով։ Բրաունին ընտրելու որոշումն հետագայում չի արդարացվում, քանի որ նրանից ավելի ցածր համարներով ընտրված մարզիկներն ունենում են առավել հաջող մասնագիտական կարիերաներ, ինչի պատճառով էլ Բրաունն համարվում է վերջին ժամանակների վատագույն դրաֆթային ընտրությունը (դրաֆթային ձախողում)[1]։ Մի շարք եվրոպացի մարզիկներ, ինչպիսիք են Պաու Գասոլը (Իսպանիա), Թոնի Պարկերը (Ֆրանսիա) և Մեհմեթ Օկուրը (Թուրքիա) NBA-ում անցկացրած տարիներին արժանացել են աստղի (NBA All-Star) կոչման։
Ակումբի առավելագույն բյուջեի չափաքանակի անցման պատճառով «Մինեսոտա Թիմբերվուլվզը» զրկվում է դրաֆթում ընտրություն կատարելու իրավունքից[2]։
Մրցաշրջանի ավարտին Պաու Գասոլը ճանաչվում է տարվա նորեկ։
Դրաֆթ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Թայսոն Չենդլեր` 2-րդ ընտրությունը «Լոս Անջելես Կլիպերսի» կողմից, ավելի ուշ տեղափոխվում է «Չիկագո Բուլս»
-
Էդդի Քըրրի` 4-րդ ընտրությունը «Չիկագո Բուլսի» կողմից
-
Ջեյսոն Ռիչարդսոն` 5-րդ ընտրությունը «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից
-
Շեյն Բատիե` 6-րդ ընտրությունը «Վանկուվեր Գրիզլիսի» կողմից
-
Ջո Ջոնսոն` 10-րդ ընտրությունը «Բոստոն Սելտիքսի» կողմից
-
Դեսագանա Դիոպ՝ 8-րդ ընտրությունը «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից
-
Վլադիմիր Ռադմանովիչ՝ 12-րդ ընտրությունը «Սիեթլ Սուպերսոնիքսի» կողմից
-
Զաք Ռենդոլֆ` 19-րդ ընտրությունը «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից
-
Ջերալդ Ուոլաս` 25-րդ ընտրությունը «Սակրամենտո Քինգսի» կողմից
-
Թոնի Պարկեր` 28-րդ ընտրությունը «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից
-
Գիլբերթ Արինաս` 30-րդ ընտրությունը «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից
Պայմանանշաններ
խմբագրելԽ | Խաղարկող | ՀՊ | Հարձակվող պաշտպան | ԹՀ | Թեթև հարձակվող | ԾՀ | Ծանր հարձակվող | Կ | Կենտրոնական |
* Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ և առնվազն մեկ անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում |
+ Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ |
# Սույն վանդակում նշմարված մարզիկը դրաֆթից հետո հանդես չի եկել NBA-ում |
x Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ընդգրկվել է «All-NBA» խորհրդանշական հավաքականում |
Բուն Դրաֆթը
խմբագրելՌաունդը | Ընտրությունը | Բասկետբոլիստը | Դիրքը | Ազգությունը | Ակումբը | Համալսարանը/ ավագ դպրոցը/ նախկին ակումբը |
---|---|---|---|---|---|---|
1 | 1 | Քվոմե Բրաուն | Կ | ԱՄՆ | Վաշինգտոն Վիզարդս | Գլինի ակադեմիա |
1 | 2 | Թայսոն Չենդլեր* | Կ | ԱՄՆ | Լոս Անջելես Կլիպերս (տեղափոխվում է Չիկագո) | Դոմինգեզի ավագ դպրոց |
1 | 3 | Պաու Գասոլ* | ՇՀ/Կ | Իսպանիա | Ատլանտա (տեղափոխվում է Վանկուվեր) | Բարսելոնա ԲԱ (Լիգա ACB) |
1 | 4 | Էդդի Քըրրի | Կ | ԱՄՆ | Չիկագո Բուլս | Թորնվուդի ավագ դպրոց |
1 | 5 | Ջեյսոն Ռիչարդսոն | ՀՊ | ԱՄՆ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | Միչիգանի նահանգային համալսարան |
1 | 6 | Շեյն Բատիե | Հ/Պ | ԱՄՆ | Վանկուվեր Գրիզլիս | Դյուքի համալսարան |
1 | 7 | Էդդի Գրիֆին | Հ | ԱՄՆ | Նյու Ջերսի Նեթս (տեղափոխվում է Հյուստոն) | Սեթոն Հոլի համալսարան |
1 | 8 | Դեսագանա Դիոպ | Կ | Սենեգալ | Կլիվլենդ Կավալիերս | Օուք Հիլի ակադեմիա |
1 | 9 | Ռոդնի Ուայթ | ԹՀ | ԱՄՆ | Դետրոյթ Փիստոնս | Շառլոթի հյուսիսկարոլինյան համալսարան |
1 | 10 | Ջո Ջոնսոն* | ՀՊ | ԱՄՆ | Բոստոն Սելտիքս | Արկանզասի համալսարան |
1 | 11 | Քենդրիկ Բրաուն | ԹՀ | ԱՄՆ | Բոստոն Սելտիքս (Դենվերից) | Օկալուսա-Ուոլթոնի քոլեջ |
1 | 12 | Վլադիմիր Ռադմանովիչ | ԾՀ | Հարավսլավիա | Սիեթլ Սուպերսոնիքս | ԲԱ Ժելեզնիկ (Հարավսլավիայի լիգա) |
1 | 13 | Ռիչարդ Ջեֆերսոն | ԹՀ | ԱՄՆ | Հյուստոն Ռոքեթս (տեղափոխվում է Նյու Ջերսի) | Արիզոնայի համալսարան |
1 | 14 | Թրոյ Մերֆի | ԾՀ | ԱՄՆ | Գոլդեն սթեյթ Ուորիորս (Ինդիանայից) | Նոտր Դամի համալսարան |
1 | 15 | Սթիվեն Հանթեր | Կ | ԱՄՆ | Օռլանդո Մեջիք | Դեպոլի համալսարան |
1 | 16 | Քըրք Հեսթոն | ԾՀ | ԱՄՆ | Շառլոթ Հորնեթս | Ինդիանայի համալսարան |
1 | 17 | Մայքլ Բրեդլի | ԾՀ | ԱՄՆ | Տորոնտո Ռեպտորս | Վիլանովայի համալսարան |
1 | 18 | Ջեյսոն Քոլինս | Կ | ԱՄՆ | Հյուստոն Ռոքեթս (Նյու Յորքից՝ Ֆինիքսի և Օռլանդոյի միջոցով, տեղափոխվում է Նյու Ջերսի) | Ստենֆորդի համալսարան |
1 | 19 | Զաք Ռենդոլֆ* | ԾՀ | ԱՄՆ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | Միչիգանի նահանգային համալսարան |
1 | 20 | Բրենդան Հեյվուդ | Կ | ԱՄՆ | Կլիվլենդ Կավալիերս (Մայամիից, տեղափոխվում է Օռլանդո) | Հյուսիսային Կարոլինայի համալսարան |
1 | 21 | Ջոզեֆ Ֆորթ | ՀՊ | ԱՄՆ | Բոստոն Սելտիքս (Ֆինիքսից) | Հյուսիսային Կարոլինայի համալսարան |
1 | 22 | Ջերիլ Սասեր | ՀՊ | ԱՄՆ | Օռլանդո Մեջիք (Միլուոքիից՝ Հյուստոնի միջոցով) | Հարավային մեթոդիստական համալսարան |
1 | 23 | Բրենդոն Արմսթրոնգ | ՀՊ | ԱՄՆ | Հյուստոն Ռոքեթս (Դալասից՝ Օռլանդոյի միջոցով, տեղափոխվում է Նյու Ջերսի) | Պեպերդինի համալսարան |
1 | 24 | Ռաուլ Լոպեզ | Խ | Իսպանիա | Յութա Ջազ | Ռեալ Մադրիդ ԲԱ (ACB լիգա) |
1 | 25 | Ջերալդ Ուոլաս+ | ԹՀ | ԱՄՆ | Սակրամենտո Քինգս | Ալաբամայի համալսարան |
1 | 26 | Սեմյուել Դալեմբերտ | Կ | Կանադա[3] | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | Սեթոն Հոլի համալսարան |
1 | 27 | Ջամալ Թինսլի | Խ | ԱՄՆ | Վանկուվեր Գրիզլիս (Լ. Ա. Լեյքերսից՝ Նյու Յորքի միջոցով, տեղափոխվում է Ինդիանա՝ Ատլանտայի միջոցով) | Այովայի նահանգային համալսարան |
1 | 28 | Թոնի Պարկեր* | Խ | Բելգիա Ֆրանսիա[4] |
Սան Անտոնիո Սփըրս | Պարիս Բասկետ Ռեյսինգ (Ֆրանսիայի բասկետբոլի ազգային լիգա) |
2 | 29 | Թրենթոն Հասել | ՀՊ | ԱՄՆ | Չիկագո Բուլս | Օսթին Փիյի համալսարան |
2 | 30 | Գիլբերթ Արինաս* | Խ | ԱՄՆ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | Արիզոնայի համալսարան |
2 | 31 | Օմար Կուկ | Խ | ԱՄՆ | Օռլանդո Մեջիք (Վաշինգտոնից, տեղափոխվում է Դենվեր) | Սենթ Ջոնի համալսարան |
2 | 32 | Ուիլ Սոլոմոն | Խ | ԱՄՆ | Վանկուվեր Գրիզլիս | Կլեմսոնի համալսարան |
2 | 33 | Թերենս Մորիս | ԹՀ | ԱՄՆ | Ատլանտա Հոքս (տեղափոխվում է Հյուստոն) | Մերիլենդի համալսարան |
2 | 34 | Բրայան Սկալաբրինի | ԾՀ | ԱՄՆ | Նյու Ջերսի Նեթս | Հարավային Կալիֆորնիայի համալսարան |
2 | 35 | Ջեֆ Տրեպանյեր | ՀՊ | ԱՄՆ | Կլիվլենդ Կավալիերս | Հարավային Կալիֆորնիայի համալսարան |
2 | 36 | Դեյմոն Բրաուն | ԹՀ | ԱՄՆ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (Լ.Ա. Կլիպերսից) | Սիրաքյուսի համալսարան |
2 | 37 | Մեհմեթ Օկուր+ | Կ | Թուրքիա | Դետրոյթ Փիստոնս | Էֆես Պիլսեն ԲԱ (Թուրքիայի բասկետբոլի լիգա) |
2 | 38 | Մայքլ Ռայթ[5]# | ԾՀ | ԱՄՆ | Նյու Յորք Նիքս (Բոստոնից՝ Սիեթլից) | Արիզոնայի համալսարան |
2 | 39 | Էրլ Ուոթսոն | Խ | ԱՄՆ | Սիեթլ Սուպերսոնիքս | Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան |
2 | 40 | Ջեյմիսոն Բրյուեր | Խ | ԱՄՆ | Ինդիանա Փեյսերս | Օբուրնի համալսարան |
2 | 41 | Բոբի Սիմոնս | Հ/Պ | ԱՄՆ | Սիեթլ Սուպերսոնիքս | Դեպոլի համալսարան |
2 | 42 | Էրիկ Չենովիթ[6]# | Կ | ԱՄՆ | Նյու Յորք Նիքս (Սիեթլից) | Կանզասի համալսարան |
2 | 43 | Կայլ Հիլ[7]# | Խ | ԱՄՆ | Դալաս Մավերիքս (Հյուստոնից) | Արևելյան Իլինոյսի համալսարան |
2 | 44 | Շոն Լեմփլի | ԹՀ | ԱՄՆ | Չիկագո Բուլս (Շառլոթից) | Կալիֆորնիայի համալսարան (Բերքլի) |
2 | 45 | Լորեն Վուդս | Կ | ԱՄՆ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | Արիզոնայի համալսարան |
2 | 46 | Օսման Սիսե[8]# | ԾՀ | Մալի | Դենվեր Նագեթս (Տորոնտոյից) | «Սենթ Ջուդ» ավագ դպրոց |
2 | 47 | Անտոնիս Ֆոթսիս | ԹՀ | Հունաստան | Վանկուվեր Գրիզլիս (Նյու Յորքից) | Պանատինաիկոս ԲԱ (Հունաստանի Ա1 լիգա) |
2 | 48 | Քեն Ջոնսոն | Կ | ԱՄՆ | Մայամի Հիթ | Օհայոյի նահանգային համալսարան |
2 | 49 | Ռուբեն Բումտժե-Բումտժե | Կ | Կամերուն | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | Ջորջթաունի համալսարան |
2 | 50 | Ալտոն Ֆորդ | ԾՀ | ԱՄՆ | Ֆինիքս Սանս | Հյուստոնի համալսարան |
2 | 51 | Անդրե Հաթսոն[9]# | ԾՀ | ԱՄՆ | Միլուոքի Բաքս | Միչիգանի նահանգային համալսարան |
2 | 52 | Ջերոն Քոլինզ | Հ/Կ | ԱՄՆ | Յութա Ջազ | Ստենֆորդի համալսարան |
2 | 53 | Քենի Սաթերֆիլդ | Խ | ԱՄՆ | Դալաս Մավերիքս | Սինսինատիի համալսարան |
2 | 54 | Մորիս Ջեֆերս[10]# | ՀՊ | ԱՄՆ | Սակրամենտո Քինգս | Սենթ Լուիսի համալսարան |
2 | 55 | Ռոբերտաս Յավտոկաս[11]# | Կ | Լիտվա | Սան Անտոնիո Սփըրս (Լ.Ա. Լեյքերսից) | Լիետուվոս Ռիտաս ԲԱ (Լիտվայի բասկետբոլի լիգա) |
2 | 56 | Էլվին Ջոնս | Կ | Լյուքսեմբուրգ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | Ջորջիայի տեխնիկական համալսարան |
2 | 57 | Բրայան Բրեյսի[12]# | ԹՀ | ԱՄՆ | Սան Անտոնիո Սփըրս | Օրեգոնի համալսարան |
Նշմարելի չդրաֆտացված բասկետբոլիստներ
խմբագրելԴրաֆթում չընտրված մի շարք բասկետբոլիստներ նույնպես կատարեցին իրենց մեկնարկային խաղաշրջանները NBA-ում։
Բասկետբոլիստը | Դիրքը | Ազգությունը | Համալսարանը/նախկին ակումբը |
---|---|---|---|
Կառլոս Արոյո | Խ | Պուերտո Ռիկո | Ֆլորիդայի միջազգային համալսարան |
Անդրես Նոսիոնի | ԾՀ/ԹՀ | Արգենտինա | Տաու Կերամիկա (Լիգա ACB) |
Չառլի Բել | Պ | ԱՄՆ | Միչիգանի նահանգային համալսարան |
Տիեր Բրաուն | Պ | ԱՄՆ | Մակնիսի նահանգային համալսարան |
Մորիս Էվանս | ՀՊ/ԹՀ | ԱՄՆ | Տեխասի համալսարան |
Հորաս Ջենքինս | Խ | ԱՄՆ | Ուիլյամ Պատերսոնի համալսարան |
Ջամարիո Մուն | ԹՀ | ԱՄՆ | Մերիդանի հանրային քոլեջ |
Դին Օլիվեր | Խ | ԱՄՆ | Այովայի համալսարան |
Նորման Ռիչարդսոն | Պ | ԱՄՆ | Հոլֆստրայի համալսարան |
Ռատկո Վարդա | Կ | Հարավսլավիա | ԿԿ Պարտիզան (Սերբիայի բասկետբոլի լիգա) |
Մայք Ուիլքս | Խ | ԱՄՆ | Ռայսի համալսարան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «2000-ականների վատագույն դրաֆթային ձախողումը». «Էյ Օ Էլ նյուզ». Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «NBA-ը վերականգնում է «Թիմբերվուլվզի» դրաֆթային իրավունքը 2005 թվականի համար». «NBA.com». Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Դալեմբերտը ծնվել է Հայիթիում, սակայն մանկությունն անցկացրել է Կանադայում և 2007 թվականին ստացել քաղաքացիություն
- ↑ Պարկերը ծնվել է Բելգիայում, սակայն միջազգային մրցաշարերում ներկայացնում է Ֆրանսիան։
- ↑ «Մայքլ Ռայթի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1980 թ․ հունվարի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ «Էրիկ Չենովիթի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1979 թ․ մարտի 9. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ «Կայլ Հիլի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1979 թ․ ապրիլի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ «Օսման Սիսեի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1982 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ «Անդրե Հաթսոնի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1979 թ․ հունվարի 12. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ «Մորիս Ջեֆերսի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1979 թ․ ապրիլի 3. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ http://www.nba.com/historical/search/index.jsp?kw=Robertas%20Javtokas#results
- ↑ «Բրայան Բրեյսիի տվյալներ՝ ESPN». Espn.go.com. 1978 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող 2000 |
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթներ |
Հաջորդող 2002 |