Բացել գլխավոր ցանկը

Կենտրոնական կամ 5-րդ համար, դիրք բասկետբոլ սպորտաձևում, որի դերում հանդես եկող բասկետբոլիստը սովորաբար պետք է լինի թիմի ամենաբարձրահասակը, ինչպես նաև կարող է լինել ամենամարմնեղը կամ ամենաուժեղը։ Նշանակվում է Կ (C) տառով։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող այժմյան կենտրոնականների հասակը տատանվում է 208-ից 221 սմ-ի միջև։

Կենտրոնականի հիմնական գործը հարձակման մեջ օղակի տակ պայքարելն է, այսինքն՝ կենտրոնականը պետք է մոտ գտնվի զամբյուղին, որովհետև շատ հաճախ կենտրոնականները կանոնավոր կերպով չեն կարողանում կատարել արդյունավետ միջին կամ երեքմիավորանոց նետումներ։ Պաշտպանության մեջ կենտրոնականը պետք է հնարավորինս ուշադիր հետևի գնդակին, որպեսզի հնարավոր դեպքերում բլոկ դնի, կամ էլ հակառակորդի ձախողված նետումից հետո տիրանա անդրադարձին։

Ենթադրվում է, որ կենտրոնականները և ծանր հարձակվողները վատ են իրացնում տուգանային նետումները, ուստի հակառակորդ թիմերը կարող են հենց նրանց վրա իրացնել միտումնավոր տուգանքներ։ Այս մարտավարությունն NBA-ում հայտնի դարձավ որպես «Hack-a-Shaq»։

Տես ՆաևԽմբագրել