Բացել գլխավոր ցանկը

Իսպանիայի ACB լիգա (իսպաներեն անվանում՝ Liga ACB), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես Լիգա Էնդեսա (Liga Endesa), տղամարդկանց պրոֆեսիոնալ բասկետբոլի բարձրագույն լիգա Իսպանիայում: Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Լիգա նասյոնալ» (Liga Nacional - ազգային լիգա), որը սկզբնապես ղեկավարվում էր Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, 1983–84 խաղաշրջանից կառույցը կարգավորվում է Բասկետբոլային ակումբների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de Clubs de Baloncesto, կրճատ՝ ACB) կողմից։ ACB լիգան ներկա պահին հանդիսանում է երրորդ լավագույն ազգային առաջնությունը Եվրոպայում: Լիգան աշխատում է ՖԻԲԱ-ի օրենքներով։

Լիգա ACB
Liga Endesa.jpg
ՏեսակՍպորտային լիգա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՀապավումACB
ՆախորդողLiga Española de Baloncesto?
Հիմնադրված1983
Իրավ. կարգավիճակԳործող
ՏարածաշրջանԵվրամիությունՖԻԲԱ Եվրոպա
Ամենատիտղոսավոր թիմ600px Bianco viola reale.png Ռեալ Մադրիդ
(31 տիտղոս)
Վերջին չեմպիոն600px Catalano azulgrana.png Բարսելոնա
(18-րդ տիտղոս)
Հեռուստատեսային գործընկերLa 1
La 1 HD
TDP
TDP HD
FORTA
Կայքacb.com (Իսպաներեն)]

Լիգայում ներկա պահին հանդես են գալիս 18 բասկետբոլային ակումբներ, որոնցից են «Բարսելոնա Ռեգալը», «Ռեալ Մադրիդը», «Կախա Լաբորալ Բասկոնիան», «Վալենսիա Բասկետը» և այլն։ Առաջնությունը ռեկորդային 31 անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալը»:

ԱկումբներըԽմբագրել

Ակումբը Քաղաքը Մարզապալատը Տարողունակությունը
Կանարիաս   Սան Կրիստոբալ դե լա Լագունա «Պավելլոն Ինսուլար Սանտյագո Մարտին» 5100
Բարսելոնա   Բարսելոնա «Բլաուգռանա» 8250
Բիլբաո   Բիլբաո «Բիլբաո արենա» 8500
Վալենսիա   Վալենսիա «Ֆուենտե Սան Լուիս» 9000
Վալյադոլիդ   Վալյադոլիդ «Պոբեյոն Պոլիդեպորտիվո Պիսուրգեա» 6300
Գռան-Կանարիա   Լաս Պալմաս «Ինսուլար դե Դեպորտես» 5000
Սան Սեբաստիան   Սան Սեբաստիան «Պլազա դե Տորոս դե Իլլումբե» 11 000
Կախա Լաբորալ   Վիտորիա «Ֆեռնանդո Բուեսա արենա» 9900
Կախասոլ   Սևիլյա «Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո» 10 200
Մանրեսա   Մանրեսա «Պամելլո Նու Կոնգոստ» 5000
Մուրսիա   Մուրսիա «Պալասիո դե Դեպորտես դե Մուրսիա» 7454
Օբռադոյրո   Սանտյագո դե Կոմպոստելա «Մուլտիսոս ֆոնտես դո Սառ» 6050
Ռեալ Մադրիդ   Մադրիդ «Կախա Մաջիկա» 12 000
Սարագոսա   Սարագոսա «Պրինսիպե Ֆելիպե արենա» 12 000
Մալագա   Մալագա «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» 10 500
Ֆուենլաբրադա   Ֆուենլաբրադա «Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին» 5000
Հովենտուտ Բադալոնա   Բադալոնա «Պալաու Մունիսիպալ դ'էսպորտս դե Բադալոնա» 12 500
Էստուդիանտես   Մադրիդ «Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ»
«Պալասիո Վիստալեգրե»
15 000
15 000

Արտաքին հղումներԽմբագրել