Բացել գլխավոր ցանկը

Ջո Ջոնսոն (բասկետբոլիստ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջո Ջոնսոն (այլ կիրառումներ)

Ջո Մարկուս Ջոնսոն (անգլ.՝ Joe Marcus Johnson, հունիսի 29, 1981(1981-06-29), Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում՝ որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։

Picto infobox baschet.png
Ջո Ջոնսոն
Joe Johnson
Joe Johnson Mar-2012.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 7
Ի ծնե տրված անունը Ջո Մարկուս Ջոնսոն
Joe Marcus Johnson
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1981 (38 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիթլ Ռոք, Արկանզաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոց
(Լիթլ Ռոք, Արկանզաս)
համալսարան Արկանզասի համալսարան (2008–2009)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2001–2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2002–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2005–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2012-այժմ)
Մրցանակներ

  • 7x NBA աստղ (All-Star) (2007–2012, 2014)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2002)
  • Արկանզասի Միստր Բասկետբոլ (1999)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Ճապոնիա 2006

Ծնվել է Լիթլ Ռոք բնակավայրում (Արկանզաս նահանգում )։ Դպրոցական կարիերան անցկացրել է Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոցում, որից հետո հանդես է եկել Արկանզասի համալսարանի բասկետբոլային թիմում։ Համալսարանում երկու տարի անցկացնելուց հետո ընտրվում է 2001 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 10-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։ 2002 թվականին փոխանակման արդյունքում տեղ է գտնում «Ֆինիքս Սանսի» կազմում։ 2005-2012 թվականներին հանդես է եկել «Ատլանտա Հոքսում»[1]։ 2012 թվականին փոխանակվում և տեղ է գտնում «Բրուքլին Նեթսում»[2]։

Մասնագիտական կերիերայի ընթացքում յոթ անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» և «All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։

2006 թվականին հանդես է եկել Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավելով երրորդ տեղը[3]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել