1949 զանգվածային աքսորում Հայաստանից

1949 թվականի հունիսի 14-ին Հայաստանից աքսորվածները Սիբիրի Ռասսիպնայա ավանում:

1949 թվականի հունիսի 14 զանգվածային աքսորում, Հայաստանում ստալինյան բռնաճնշումների մաս հանդիսացող հերթական միջոցառում, որի ընթացքում 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից շուրջ 12 հազար մարդ ենթարկվեց աքսորման։[1][2]

1949 զանգվածային աքսորմանը առաջին անգամ անդրադարձել է պատմաբան Ամատունի Վիրաբյանը, ում վկայությամբ Հայաստանից այդ տարիներին արտաքսվեց 2754 ընտանիք, մոտավորապես 11400-12000 մարդ։[3][4] Ուշագրավ է, որ 1949 թվականին Հայաստանից աքսորման ենթարկվածներից միայն 17-ն է այլազգի՝ 6 ասորից, 4 ադրբեջանցի, 4 հույն, 2 ռուս, 1 քուրդ[1]: Վիրաբյանի պնդմամբ, այդ զանգվածային բռնագաղթի վերաբերյալ փաստաթղթեր ընդհանրապես քիչ են պահպանվել, չի ընդունվել նույնիսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի համապատասխան որոշում[5]: Պատմաբան Արմենակ Մանուկյանի պնդմամբ, նման փաստաթղթեր 1998 թվականի դրությամբ չեն գտնվել նաև ՀՀ ԱԱՆ և ՆԳՆ արխիվներում[1]: Տվյալ խնդիր որոշ չափով լույս է սփռում 1949 թվականի մայիսի 29-ի ԽՍՀՄ նախարարների խորհրդի «Վրացական, Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ներից, ինչպես նաև Սև ծովի առափնյա տարածքներից արտաքսվածների տեղափոխության, տարաբնակեցման և աշխատանքի տեղավորման ապահովման մասին» որոշումը, որը ստորագրել է Իոսիֆ Ստալինը: Մանուկյանի վկայությամբ, այդ փաստաթղթից հայտնի է դառնում, որ պետական անվտանգության մարմինների կողմից անց էր կացվում վերոհիշյալ տարածքներում բնակվող «...դաշնակցականների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի և խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, հունահպատակների» արտաքսումը: Ընդ որդում, ինչպես ընդգծում է Մանուկյանը, որպես տարաբնակեցման վայր «դաշնակացականների» համար նախատեսվում է Ալթայի երկրամասը, թուրքերի՝ Տոմսկի մարզը, իսկ հույների և Ղազախական ԽՍՀ Հարավ-Ղազախստանյան և Ջամբուլի շրջանները[1]:

Հայտնի է, որ խորհրդային իշխանության կողմից նախատեսված էր աքսորյալներին պահակախմբով ապահովելը, տրանսպորտի տրամադրումը, հնարավոր փախուստների կանխումը, մարդկանց կերակրումը և աշխատանքի տեղավորումը: Նախատեսվում էին անգամ դրամական վարկեր՝ կառուցելու և ընտանի կենդանիների ձեռք բերելու համար և այլն: Դրա հիման վրա պատմաբան Արմենակ Մանուկյանը ենթադրում է, որ ԽՄԿԿ Կենտկոմում կամ ԽՍՀՄ նախարարների խորհրդում մինչ այդ ընդունվել է մեկ այլ որոշում՝ նշված անձանց արտաքսելու մասին: 1949 թվականի հունիսի 14-ին Հայաստանից աքսորվածների գործերից Մանուկյանը ենթադրում է, որ այդ որոշումն ընդունվել է ապրիլ ամսից ոչ ուշ, քանի որ աքսորումները հիմնավորող անհատական եզրակացությունները կազմվել են 1949 թվականի ապրիլից: Որոշման մեջ, որպես արտաքսման ենթականեր նշվում են դաշնակցականները, թուրքահպատակները և հունահպատակները: Այսինքն, հայերը էթնիկապես որպես արտաքսվողներ չեն հիշատակվում: Ավելին, պատերազմից հետո զանգվածային ներգաղթի արդյունքում Հայաստանում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում Թուրքիայի և Հունաստանի նախկին քաղաքացիները, որոնս ևս ընկնում են արտաքսվողների ցուցակները[1]:

1949 թվականի զանգվածային աքսորումը ըդնգրկում էր ողջ Հայկական ԽՍՀ-ի տարածքը: Մասնավորապես, Երևանից աքսորվեց 461 ընտանիք, Էջմիածնից՝ 182, Մարտունուց՝ 155, Աշտարակից՝ 152, Գորիսից՝ 148, Հոկտեմբերյանից՝ 126, Լենինականից՝ 117, Կիրովականից՝ 116, Ախուրյանից՝ 101, Ստեփանավանից՝ 97, Սիսիանից՝ 86, Արտաշատից՝ 85, Միկոյանից՝ 84, Ազիզբեկովից՝ 79, Արթիկից՝ 77, Կոտայքից՝ 73: Ավելի քան 60 ընտանիք արտաքսվեց Ախտայից, Ալավերդուց, Սպիտակից, Կապանից, Կալինինոյից, 40-50 ընտանիք՝ Սևանից, Դիլիջանից, Վեդիից, Թալինից, Բայազետից, Իջևանից, 20-30 ընտանիք՝ Աղինից, Ղուկասյանից, Բասարգեչարից, Մեղրիից, Շամշադինի շրջանից, Կրասնոսելսկից, 19 ընտանիք՝ Նոյեմբերյանից, 13՝ Ամասիայից, 8՝ Զանգիբասարի շրջանից, 7՝ Անիի շրջանից[1]:

Աքսորման պատճառներըԽմբագրել

ՀետևանքներըԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արմենակ Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, ««Առերեսում»-Անի հրատ.», 1999 — 229-241, էջեր 229-241 — 264 էջ. — 1000 հատ։
  2. Դեպի Սիբիր
  3. «Երեկոյան Երևան», 1988 հունիսի 20
  4. «Կոմունիստ», 1989 հունիսի 16
  5. «Բանբեր Հայաստանի արխիվների», թ. 3, 1990, էջ 68