Համշենահայերի բռնի տեղահանում

Համշենահայերի բռնի տեղահանում (ռուս.՝ Депортация амшенцев), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի նոյեմբերի 25-26-ին իրականացրած Վրացական ԽՍՀ-ից համշենահայերի (մեսխ թուրքերի, քրդերի և մեսխ մուսուլմանների հետ միասին) որպես «կասկածելի բնակչություն» բռնի տեղահանում Կենտրոնական Ասիա՝ Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան[1]։

Համշենահայերի մեծամասնությունը հիմնականում տեղավորվել է Ղրղզստանի հարավ (գլխավորապես, Օշի և Ջալալաբադի շրջաններում), փոքր մասը՝ Ղազախստանի Չիմկենտի և Ջամբուլի շրջաններում, ստանալով աքսորաբնակների (ռուս.՝ спецпоселенцы) կարգավիճակ։ Այդ ողջ ընթացքում տեղահանվածները գտնվում էին ՆԳԺԿ ծառայողների վարչական վերահսկողության տակ, սակայն 1956 թվականին համշենահայերից, ինչպես իրենց հետ տեղահանված այլ ժողովուրդներից, ազատում են վարչական վերահսկողություն, բայց թույլ չեն տալիս վերադառնալ այն բնակավայրերը, որտեղից տեղահանել են[1]։

1982-1984 թվականներին 22 համշենահայ ընտանիք տեղափոխվել է Ղրղզստանից Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջան և, մոտավորապես նույն ժամանակ, մեսխ թուրքերի և քրեդերի ընտանիքների հետ տեղափոխվում են Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանի Պշեխսկայա ստանիցա։ Արդյունքում միջինասիական ազգամիջյան հակամարտությունը դրդել են շուրջ 200 համշենահայ ընտանիք փախչել Ղրղզստանից Կրասնոդարի երկրամաս[1]։

1980-ականների վերջին Ղազախստանի համշենահայերը խնդրագիր են ուղարկել ԽՍՀՄ կառավարությանը Հայկական ԽՍՀ տեղափոխվելու թույլատվություն ստանալու համար, սակայն այդ դիմումը մերժվել է Մոսկվայի կողմից, քանի որ կենտրոնական իշխանությունը կարծել է, որ մուսուլմանների տեղափոխումը Հայաստան կարող է խնդիրներ առաջացնել տեղի քրիստոնյա բնակչության հետ (չնայած, Հայկական ԽՍՀ տարածքում այդ ժամանակ հարյուր հազարներով բնակվում էին իսլամադավան ադրբեջանցիներ)[1]։

Կրասնոդարի երկրամասում համշենահայերին, ինչպես և մեսխ թուրքերին, չէին գրանցում և չէին տալիս ռուսական անձնագրեր։ 2000 թվականին Ղազախստանից և Ղրղզստանից Կրասնոդարի երկրամաս (հիմնականում Ապշերոնսկի մոտակայք) մի քանի հարյուր համշենահայ փորձել էին պաշտոնապես ճանաչվել տեղական իշխանությունների կողմից, սակայն մերժվել էին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Համշենահայեր // Կյուրեղի և Մեթոդիոսի հանրագիտարան (ռուս.)