Ամատունի Վիրաբյան

հայ պատմաբան

Ամատունի Սասունիկի Վիրաբյան (օգոստոսի 17, 1956(1956-08-17), Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն (2003-2020)։

Ամատունի Վիրաբյան
Ծնվել էօգոստոսի 17, 1956(1956-08-17) (67 տարեկան)
ԾննդավայրԳեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և պատմություն
ԱշխատավայրՀայաստանի ազգային արխիվ
ԿուսակցությունՀայաստանի կոմունիստական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն Խմբագրել

1977 թվականին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին եղել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1980-1991 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող, 1991-2001 թվականներին՝ Հայաստանի հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ։ 2001 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2002 թվականի սեպտեմբերի 25-ին՝ արխիվային գործի գործակալության պետ։ 2003-2020 թվականներին ղեկավարել է Հայաստանի ազգային արխիվը[1]։

Պարգևներ և մրցանակներ Խմբագրել

Գիտական հրապարակումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել