Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտունի (այլ կիրառումներ)

Մարտունի, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա։ Իր անունն ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր[2]։

Քաղաք
Մարտունի
հայ․՝ Մարտունի
Martuni Armenia, Gegharkunik.jpg
Մարտունու համայնապատկեր
Կոորդինատներ: 40°08′24″ հս․ լ. 45°18′23″ ավ. ե. / 40.14000° հս․. լ. 45.30639° ավ. ե. / 40.14000; 45.30639
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՔաղաքապետԱրմեն Ավետիսյան
Հիմնադրված է1830 թ.
Մակերես10 կմ²
ԲԾՄ1510±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն12 500[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (262)
Փոստային ինդեքսներ1401, 1402
##Մարտունի (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Մարտունի (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմուտքում՝ Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Հյուսիսում՝ լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Հարավում՝ Վարդենյաց լեռնանցքի ուղղությամբ, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան։ Ամառվա երեք ամիսներն արևոտ են, գարունն ու աշունը՝ մեղմ[2]։

ՊատմությունԽմբագրել

Ըստ ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին[2]։

ՄշակույթԽմբագրել

Մարտունու պատկերասրահԽմբագրել

Մարտունու պատկերասրահը ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցիալական ռեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Այս պատկերասրահում կարելի է տեսնել մի ծառի կոճղի՝ խաչքարով, որը գտել են ծառի մեջից։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ այդտեղից դուրս հորդող էներգիայի շնորհիվ խաչքարը կարող է երազանքներ իրականացնել[2]։

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել