Արմենակ Մանուկյան

հայ արձակագիր, պատմաբան

Արմենակ Սարիբեկի Մանուկյան (ապրիլի 28, 1950(1950-04-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, պատմաբան, լրագրող, գնդապետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2016

Արմենակ Մանուկյան
Ծնվել է1950 ապրիլի 28
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002)
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Արմենակ Մանուկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Արմենակ Մանուկյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ‎ֆակուլտետը։ 1972-2003 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում։ Գնդապետ է, հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից։

1997 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Խորհրդային իշխանությունը և եկեղեցին Հայաստանում 1920-1940 թվականներին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Քաղաքական հետապնդումները և դրանց հետևանքները Հայաստանում 1920-1953 թվականներին» և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։

2003 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է։ 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[2]։

Նրա պատմվածքները և վիպակները պատմափաստագրական են, թարգմանվել են ռուսերեն, քրդերեն, հրատարակվել են մերձավոր արտերկրում և սփյուռքում։ Նրա «Հիշիր հատուցման ժամը» վիպակը ռադիոբեմականացվել է, բազմաթիվ հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների, գիտական հոդվածների, մենագրությունների, հրապարակումների և գրքերի (նաև՝ գեղարվեստական) հեղինակ է[3]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Հայ-վրացական կապերի ամրապնդմանը նպաստելու համար «Հայոս-Քարթլոս» (Վրաստան) ամսագրի հուշամեդալ, 1999
  • Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ, 2000
  • Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ, 2000
  • ՀՀ ԱԱԾ պատվավոր աշխատակից, 2000
  • «Լեռնիկը գնում է լեռները» պատմվածքը արժանացել է Մոսկվայում անցկացվող միջազգային գրական մրցանակաբաշխության առաջին մրցանակի, 2003
  • «Ժանգի գույնը» վիպակը արժանացել է ԵԱՀԿ և ՀԳՄ գրական մրցույթի առաջին մրցանակի, 2006

Երկեր, աշխատություններ խմբագրել

  • «Հավերժական գոյ», Երևան, 2009։
  • «Պողպատե ձեռնոցներ», Երևան, 2006։
  • «Հատուկ հանձնարարություն», Երևան, 2003։
  • «Սպիտակ արծիվը», Երևան, 2003։
  • «Սպիտակ արծիվը», Երևան, 2002։
  • «Դոկտոր, դուք հետախո՞ւյզ եք», Երևան, 2000։
  • Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները (1930-1938)։ «Ամրոց», Երևան, 1997, 284 էջ։
  • «Անմեկնելի են Աստծո ճանապարհները», Երևան, 1998։
  • Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թվականներին։ Երևան։ «Առերեսում» - Անի հրատարակչություն, 1999 - 264 էջ։
  • Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թվականներին։ «Գիտություն», Երևան, 2002, 192 էջ[4]։
  • Այլախոհական շարժումները Հայաստանում 1953-1988 թվականներին, Երևան, 2005։
  • Ժամանակակից քաղաքական գործընթացներ։ Ուսումնական ձեռնարկ (հաստ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից), ԵՊՀ, Երևան, 2011, 125 էջ։
  • Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում։ Ուսումնական ձեռնարկ ԵՊՀ, Երևան, 2012, 168 էջ։
  • Некоторые проблемы межгосударственных и межцивилизационных отношених на Южном Кавказе. ЕГУ, 2013, 36 с.
  • Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում։ Ուս. ձեռնարկ։ ԵՊՀ հրատարակչություն, 2015, 198 էջ։
  • Հայաստանի հատուկ ծառայությունները (1918-2010)։ Մենագրություն։ Հեղինակային հրատարակություն, 2018, 214 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմենակ Սարիբեկի Մանուկյան». www.ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  2. Արմենակ Մանուկյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  3. Արմենակ Մանուկյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  4. Մանուկյան, Արմենակ Սարիբեկի (2002). Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ. Գիտություն. ISBN 9785808000162.