Ֆրիդրիխ Վյոլեր
Ֆրիդրիխ Վյոլեր (գերմ.՝ Friedrich Wöhler, 1800 - 1882), գերմանացի քիմիկոս, ժամանակակից օրգանական քիմիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1853)։
Ավարտել է Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակակուլտետը (1823)։ Աշակերտել է Լ․ Դմելինին և Ի․ Բերցելիուսին։ Կասելի տեխնիկական դպրոցի (1831) և Գյոտինգենի համալսարանի (1836) պրոֆեսոր։ Հայտնաբերել է ցիանական թթուն (1822 թ.), սինթեզել ցիանի յոդիդը և սնդիկի թիոցիանատը (1823)։ Վյելեր առաջինն (1824) անօրգանական նյութերից ստացավ անգույն բյուրեղական օրգանական նյութ։ Ավելի ուշ (1828 թ.) պարզվեց, որ այդ ստացվածը միզանյութն էր։ Լիրիխի հետ պարզեց բենզոյական թթվի բաղադրությունը, հայտնաբերեց բենզոիլ ռադիկալը, ստացավ երկեթիլտելուրը (1840 թ.) և հիդրոքինոնը (1844 թ.), հետազոտեց միզաթթուն, նրա ածանցյալները (1838) և օպիումի ալկալոիդները (1844)։ Վյոլերի աշխատանքները նպաստեցին օրգանական քիմիայի, որպես գիտության, ստեղծմանը և զարգացմանը։ Կարեոր են նաե անօրգանական քիմիայի բնագավառում Վյոլերի կատարած աշխատանքները, ալյումինի (նրա քլորիդից և կալիումից, 1827), բերիլիումի և իտրիումի (նման ճանապարհով, 1828), ֆոսֆորի (կալցիումի ֆոսֆատի, ածխի և կավահողի փոխազդեցությամբ, 1829 թ.), սիլիցիումի և տիտանի նիտրիդների (1856 - 1858), կալցիումի կարբիդի և նրանից ացետիլենի (1862) ստացումը։ Վյոլերը ստեղծեց խոշոր գիտական դպրոց։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118634488 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
- ↑ 4,0 4,1 KNAW Past Members
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Вёлер Фридрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։ |