Ֆրիդա Լյայդեր (ապրիլի 18, 1888(1888-04-18)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգչուհի։

Ֆրիդա Լյայդեր
գերմ.՝ Frida Leider
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1888(1888-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[4]
ԳերեզմանՀեերշթրասեի անտառային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունօպերային երգչուհի և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» և Ingenio et arti
 Frida Leider Վիքիպահեստում
Գերմանացի երգչուհի Ֆրիդա Լյայդերի ձայնապնակի շապիկը

20-րդ դարի ամենակարևոր դրամատիկ սոպրանոներից մեկն էր։ Ամենահայտնի դերերից էին՝ Վագների Իզոլդան և Բրունհիլդան, Բեթհովենի Ֆիդելիոն, Մոցարտի Դոննա Աննան, Վերդիի Աիդան ու Լեոնորան։ Կատարել է ավելի քան 80 ձայնագրություն, հիմնականում Polydor Records-ի և HMV ընկերության հետ։

Կյանք խմբագրել

Ծնվել է Բեռլինում, որտեղ էլ սովորել է երգել բանկում աշխատելիս։ Սկզբում հանդես է եկել Հալլեի, Քյոնիքսբերգի ու Ռոստոկի օպերային թատրոններում։ 1923 թվականին Համբուրգի օպերային թատրոնի հետ համագործակցությունից հետո նրան աշխատանքի է ընդունել Բեռլինի պետական օպերան՝ որպես առաջին դրամատիկ սոպրանո։ 1946 թվականին բեմից հեռանալուց հետո մնացել է այնտեղ որպես նույն օպերայի ծագող աստղերի համար նախատեսված ստուդիայի տնօրեն ու մենեջեր։

Ավելի քան 15 տարի Լյայդերը հյուրի կարգավիճակում կանոնավորապես հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Նյու Յորքի Մոտրոպոլիտեն օպերայում, Միլանի Լա Սկալայում, Վիեննայի ու Մյունխենի պետական օպերաներում։ Բնականաբար ելույթներ է ունեցել նաև Վագների հիմնադրած Բայրոյթյան փառատոնների ժամանակ, որտեղ 1930-ական թվականների անզուգական սոպրանո-աստղն էր։ 1920-ական թվականներին Կովենտ գարդենում Ֆլորենս Օստրելին փոխարինելով կատարել է վագներյան դերերը և երկուսով միասին նրանք ձայնագրել են «Նիբելունգի մատանին» օպերայից մեծ հատվածներ HMV ընկերության հետ։

Ամուսնացել է Բեռլինի օպերային թատրոնի առաջին կոնցերտմայստեր պրոֆեսոր Ռուդոլֆ Դեմանի հետ, սակայն երեխաներ չեն ունեցել։ Մահացել է Բեռլինի իր տանը։

Այսօր երգչուհու կալվածքը տնօրինում է Բեռլինում տեղակայված Frida-Leider-Gesellschaft կայքը։

Ինքնակենսագրություն խմբագրել

Ֆրիդա Լյայդերի ինքնակենսագրականը՝ «Իմ դերակատարումը» անգլերեն է թարգմանվել Չառլզ Օսբորնի կողմից և տպագրվել Լոնդոնում 1966 թվականին «Կալդեր և Բոյարս» ընկերության կողմից։ Այնտեղ ներառված են 32 սև ու սպիտակ լուսանկարներ ու Հարոլդ Բուրոսի կազմած դիսկոգրաֆիան։

Ծանոթագրություններ խմբագրել

Հետագա ընթերցանություն

  • Liese, Kirsten, Wagnerian Heroines: a century of great Isoldes and Brünnhildes, English translation: Charles Scribner, Edition Karo, Berlin, 2013. OCLC 844683799

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Լյայդեր» հոդվածին։