Ֆրանցիսկո Բենջամին Լոպես Տոլեդո (իսպ.՝ Francisco Benjamin López Toledo, հուլիսի 17, 1940(1940-07-17)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 5, 2019(2019-09-05)[4][2], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ։

Ֆրանցիսկո Տոլեդո
Francisco Benjamin López Toledo
Francisco Toledo, 2005 (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 17, 1940(1940-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էսեպտեմբերի 5, 2019(2019-09-05)[4][2] (79 տարեկան)
Մահվան վայրՕախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ և բնապահպան
Պարգևներ
ԶավակներՆատալիա Տոլեդո, Laureana Toledo?[6] և Dr Lakra?[6]
Commons-logo.svg Francisco Toledo Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Օախակայի գեղարվեստի դպրոցում և Մեխիկոյի գեղարվեստի ազգային ինստիտուտի կիրառական արվեստի կենտրոնում, որտեղ ուսանել է գրաֆիկա Գիլերմո Սիլվա Սանտամարիայի հետ։

 
Չիվո

Տոլեդոն մասնակցել է Օախակայի գրաֆիկական արվեստի ինստիտուտի (IAGO) ստեղծման գործընթացին[7], ինչպես նաև Օախակայի ժամանակակից արվեստի թանգարանի (MACO) ֆինանսավորմանը, կույրերի համար գրադարանի ստեղծանը, լուսանկարչական կենտրոնի և Էդուարդո Մատա երաժշտական գրադարանի ստեղծմանը։

Տոլեդոն աշխատում է տարբեր ժանրերում՝ կավագործություն, քանդակագործություն, մանածագործություն, գրաֆիկա, գեղանկարչություն։

Ցուցահանդեսներ է ունեցել Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր։

ՄրցանակներԽմբագրել

  • Մեքսիկական ազգային մրցանակ (1998)
  • Արքայազն Կլաուսի մրցանակ (2000)
  • Մրցանակ ճիշտ կենսակերպ վարելու համար (2005)

ԸնտանիքԽմբագրել

Տոլեդոյի ծնողները եղել են սապոտեկներ[8]։ Ունի երեք զավակներ՝ գրող Նատալիա Տոլեդոն և արվեստագետներ Լաուրեանա Տոլեդոն և Դ-ր Լակրան (Jeronimo Lopez Ramirez)[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել