Կարել Հինեկ Մախա (չեխ․՝ Karel Hynek Mácha, 1810, նոյեմբերի 16, Պրահա - 1836, նոյեմբերի 5, Լիտոմերժիցե), չեխ բանաստեղծ, արձակագիր։

Կարել Հինեկ Մախա
Jan Vilímek - Karel Hynek Mácha.jpg
Ծննդյան անունչեխ․՝ Karel Hynek Mácha
Ծնվել էնոյեմբերի 16, 1810(1810-11-16)[1][2][3] կամ նոյեմբերի 10, 1810(1810-11-10)[4]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[5][3][4]
Վախճանվել էնոյեմբերի 6, 1836(1836-11-06)[3] (25 տարեկան) կամ նոյեմբերի 5, 1836(1836-11-05)[4] (25 տարեկան)
Վախճանի վայրԼիստոմեժիցե, Լիտոմերժիցեի շրջան[5][3]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուչեխերեն[1]
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն և Flag of Bohemia.svg Բոհեմիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներՄայիս
Karel Hynek Mácha Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կարել Հինեկը մեծացել է Պրահայում ջրաղացպանի ընտանիքում։ Նա դպրոցում սովորել է լատիներեն և գերմաներեն։ Այնուհետ նա ոսումնասիրում է իրավունք Պրահայի համալսարանում։ Միաժամանակ խաղում է տեղի թատրոնում և ստեղծագործում՝ գրում է բանաստեղծություններ։ Այստեղ նա հանդիպում է Էլեոնորա Սոմկովային՝ իր ապագա որդու մորը։ Նա շատ էր սիրում լեռներ բարձրանալ։ Իր ամուսնության օրից երեք օր առաջ նա նետվում է հրդեհից մարդկանց փրկելու և բազմաթիվ այրվածքներից երկու օր անց մահանում է։ Կարելի մահվան հաջորդ օրը պետք է լիներ նրա ամուսնության օրը։

Մոտ էր կանգնած չեխական ազատագրական պայքարին և ձևավորվող արմատական-դեմոկրատական գաղափարախոսությանը։ Փիլիսոփայական և մտերմիկ քնարերգության մեջ, «Մայիս» (1836) պոեմում, «Կրշիվոկլադ» (1834), «Գնչուներ» (1835) վիպակներում, «Իմ կյանքից» (1834) օրագրային էտյուդներում Մախան հանդես է եկել որպես չեխական հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Նրա պոեզիայի բովանդակությունն են ազատության խռովահույզ ձգտումը, ոգու և նյութի փիլիսոփայական առեղծվածները, բնության ներդաշնակության և մարդկային հարաբերությունների աններդաշնակության հակադրությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01072915
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Mácha, Karl Hynek (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 16. — S. 193.
  5. 5,0 5,1 Маха Карел Гинек // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165