Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ (ֆր.՝ France d'outre-mer)[1], ընդգրկում են Ֆրանսիայի հանրապետությանը պատկանող այն տարծքները, որոնք գտնվում են Մայրցամաքային Ֆրանսիայից (գտնվում է Եվրոպա աշխարհամասում) հեռու։ Այժմ այդ տարածքները կարող են ունենալ հետևյալ կարգավիճակները.

  • անդրծովյան դեպարտամենտ և տարածաշրջան (ֆր.՝ Département et région d'outre-mer, հապավումը՝ DOM, հազվադեպ՝ DROM).
  • անդրծովյան համայնք (ֆր.՝ collectivité d'outre-mer, հապավումը՝ COM).
  • անդրծովյան տարածք վարչատարածքային հատուկ կարգավիճակով (ֆր.՝ collectivité sui generis):
Ֆրանսիան և նրա անդրծովյան տարածքները
Ֆրանսիան և նրա անդրծովյան տարածքները

Ավելի վաղ, երբ դեռևս գոյություն ուներ անդրծովյան տարածքի (ֆր.՝ territoire d’outre-mer) կարգավիճակը, այդ բոլոր տարածքները և դեպարտամենտները ֆրանսերեն հաճախ անվանում էին DOM-TOM (հապավում departements d'outre-mer / territoires d'outre-mer անվանումներից)։

Ֆրանսիայի անդրծովյան տարածքները համարվում են Ֆրանսիական գաղութային կայսրության (16-18-րդ դարեր) հետևանքը։ Այս տարածքները գտնվում են Ամերիկայում, Օվկիանիայում, Հնդկական օվկիանոսում և Անտարկտիդայում և տարբերվում են իրենց վարչական և իրավական համակարգերով։

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 120 369 կմ2 (կամ 552528 կմ2 ներառյալ Ադելի երկիրը)[2], իսկ բնակչությունը 2019 թվականին կազմում էր 2,8 միլիոն մարդ[3]։ Այս տարածքներին բաժին է ընկնում Ֆրանսիայի ընդհանուր տարածքի 17,9 %-ը և բնակչության 4 %-ը։

Պատմություն

խմբագրել
 
Մայրցամաքային Ֆրանսիան և անդրծովյան տարածքները (նույն մասշտաբով)

Ֆրանսիայի անդրծովյան տարածքները սկզբնական շրջանում Ֆրանսիական գաղութային կայրության տարածքներն են եղել։ Ֆրանսիական Վեստ Ինդիան, Ֆրանսիական Գվիանան, Ռեյունյոնը, Սեն Պիեռ և Միքելոն կղզիները Ֆրանսիական առաջին գաղութային կայսրության մասն են կազմել։ 19-րդ դարում Ֆրանսիան նոր գաղութային տարածքներ է գրավում Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և Օվկիանիայում։ Ֆրանսիական երկրորդ գաղութային կայսրության կազմի մեջ մտնում էին բազմաթիվ տարածքներ, որոնք ունեին տարբեր կարգավիճակներ կայսրության ներսում։ Այսպիսի տարածքներից էին Ալժիրի ֆրանսիական դեպարտամենտը, գաղութները, պրոտեկտորատները, որոնց թվին էին պատկանում նաև Ազգերի լիգայի կողմից մեծ մասամբ Մերձավոր Արևելքում ստացած մանդատները։ Նախկին որոշ տիրապետությունների՝ Ֆրանսիական Վեստ Ինդիայի և Ռեյունյոնի բնակիչներն ավտոմատ կերպով օգտվում էին ֆրանսիական քաղաքացիությունից այն դեպքում, երբ այլ գաղութներում ֆրանսիական քաղաքացիություն ստանալը շատ դժվար էր, և տեղի բնակչությունն ապրում էր տեղաբնակների իրավական հատուկ կարգով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում (որի ընթացքում Ֆրանսիայի անդրծովյան տարածքները կարևոր դեր խաղացին) ֆրանսիական գաղութային կայսրության կարգավիճակը զարգացավ` փոփոխության ենթարկվելով մինչև վերջնական վերանալը։ 1946 թվականի մարտին ընդունված դեպարտամենտների օրենքով Գուադելուպայում, Մարտինիկայում, Ռեյունյոնում, Ֆրանսիական Գվիանայում սկսեցին գործել Մայրցամաքային Ֆրանսիայում ընդունված բոլոր օրենքները և որոշումները։

1946 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված չորրորդ հանրապետության սահմանադրությամբ ստեղծվեց Միասնական Ֆրանսիա։ Ֆրանսիական գաղութները դարձան անդրծովյան տարածքներ և Մայրցամաքային Ֆրանսիայի հետ միասին դարձան Ֆրանսիական հանրապետություն մի մասը, մինչդեռ պրոտեկտորատները ձևափոխվեցին` դառնալով Ասոցացաված պետություններ (որոնցից շատերը հետագայում անկախություն ձեռք բերեցին)։ Հինգերորդ հանրապետության ստեղծման հետ մեկտեղ անդրծովյան տարածքներից շատերը կազմեցին Ֆրանսիական համայնք, որը ներառում էր, մի շարք աֆրիկյան պետություններ, սակայն այն երկար կյանք չունեցավ։ Ֆրանսիական համայնքի մաս կազմող տարածքներից և ոչ մեկը չհամաձայնեց դառնալ անդրծովյան դեպարտամենտ, ավելին` համայնքի մաս կազմող պետությունների մեծ մասն անկախություն ձեռք բերեց 1960 թվականին։ Սակայն որոշները՝ Նոր Կալեդոնիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Ֆրանսիական հարավային և անտարկտիկական տարածքները, Սեն Պիեռ և Միքելոնը, Սոմալիի Ֆրասիական ափը և Կոմորները պահեցին անդրծովյան տարածքի կարգավիճակը։ 1974 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված հանրաքվեից հետո Կոմորները դառնում է անկախ 1975 թվականին, բացառությամբ Մայոտի, որը կողմ է քվեարկում Ֆրանսիայի կազմում մնալուն։ Սոմալիի ֆրասիական ափը վերանվանվում է Աֆարների և իսսաների ֆրանսաիական տարածք և անկախություն է ստանում 1977 թվականին։

1976 թվականի դեկտեմբերի 24-ի օրենքով Մայոտը դարձավ Ֆրանսիայի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքային համայնք[4]։ 1976 թվականին Սեն Պիեռ և Միքելոնը ձեռք բերեց անդրծովյան դեպարտամենտի կարգավիճակ[5], սակայն 1985 թվականի հունիսի 11-ի որոշմամբ այս դեպարտամենտի կարձավիճակը ձևափոխվում է` դառնալով անդրծովյան համայնք հատուկ կարգավիճակով[6]։

1980-ական թվականներին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցան բազմաթիվ խռովություններ և անկարգություներ, որոնք բռի կերպով ճնշվեցին ոստիկանության կողմից։ Այս դեպքերի հանգուցալուծումը եղավ այն, որ 1988 թվականի ապրիլի 22-ից մայիսի 5-ը տեղի բնակչությունը գրավեց Ուվեա կղզին։

1988 թվականի հունիսի 26-ին ընդունված Մատինյոնի համաձայնագիրը, որը վավերացվեց հանրաքվեով, խաղաղություն է բերում. Նոր Կալեդոնիան բաժանվում է մարզերի, որոնք օժտված էին կարևոր իշխանությամբ, ինչպես նաև տեղի բնակչությունը հնարավորություն ստացավ կազմակերպել ինքնորոշման նորկալեդոնյան հանրաքվե։ Սակայն ավելի ուշ ստորագրված Նումեայի համաձայնագիրը հետաձգեց հանրաքվեի օրը, և Նոր Կալեդոնիան դառնում է 1958 թվականին ընդունված Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածի կոնկրետ դրույթներով կարգավորված հատուկ կարգավիճակ ունեցող տարածքային միավոր։ 1999 թվականին Նոր Կալեդոնիայում ընդունված օրգանական օրենքը կազմակերպում է համայնքի քաղաքական ինստիտուտները և թույլ է տալիս ընդունել Նոր Կալեդոնիայի օրենքները, որոնք կիսաօրեսդրական ուժ ստացան։

2001 թվականի հուլիսի 11-ին ընդունված օրենքով Մայոտը դառնում է դեպարտամային համայնք[7]։ 2003 թվականի մարտի 28-ին Ֆրանսիայում ընդունվում է սահմանադրական բարեփոխումների ծրագիր, որով վերացվում է արդրծովյան տարածքների հայեցակարգը և Անդրծովյան Ֆրանսիայի համար ստեղծում երկու իրավական կատեգորիա, ինչպես նաև ընդունվում է Նոր Կալեդոնիայի հատուկ կարգավիճակը[8]։ Ըստ այդ բերափոխումների`

  • Անդրծովյան դեպարտամենտները և շրջանները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության սոահմանադրության 73-րդ հոդվածով, որում ասվում է «Ֆրանսիայի Հանրապետությունում ընդունված օրենքներն ու կանոնները կիրառելի են այս տարածքնում օրինական հիմունքներով», սակայն հոդվածում ասվում է նաև, որ որոշ օրենքներ և կանոններ կարող են փոխվել` կախված այդ տարածքի առանձնահատկություններից։ Հոդվածում նշվում է նաև, որ անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի գերատեսչական խորհուրդը և տարածաշրջանային խորհուրդը կարող են միավորվել` միասնական համայնք ձևավորելու համար։
  • Անդրծովյան համայնքները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածով, որը սահմանում է, որ յուրաքանչյուր անդրծովյան համայնքի կարգավիճակ սահմանվում է Սահմանադրական օրենքով, որը մասնավորապես նախատեսում է «պայմանները, որոնցում կիրառելի են Ֆրանսիայի Հանրապետության օրենքներն ու կանոնները»։

Այս սահմանադրական բարեփոխումը, ինչպես նաև Ֆրանսիական հարավային և անտարկտիկական տարածքների օրենսդրական համակարգը և կառավարումը սահմանվում են օրենքով։

2004 թվականին Ֆրանսիական Պոլինեզիան նոր կարգավիճակ ստացավ, որը փոխարինեց 1996 թվականին ընդունված անդրծովյան տարածքի կարգավիճակին[9]։ Այս կարգավիճակով Ֆրանսիական Պոլինեզիան դարձավ Անդրծովյան պետություն Հանրապետության կազմի մեջ սահմանված Սահմանադրության 74-րդ հոդվածովը, որը նրան հնարավորություն է տալիս ընդունել օրենքներ կանոնադրությամբ սահմանված[10]։

2007 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի կղզու և Սեն Մարտենի համայնքներն առանձնացվեցին Գուադելուպայից` դառնալով առանձին անդրծովյան համայնքներ[11]։

2009 թվականին մարտի 29-ին Մայոտում տեղի է ունենում հարաքվե, որի արդյունքում Սահմանադրության 73-րդ հոդվածով Մայոտը դառնում է անդրծովյան դեպարտամենտ։ Անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի լիազորություններն իրականացնող տեղական մեկ միասնական իշխանությունը ստեղծվել է 2011 թ. «Մայոտի դեպարտամենտ»22 անունով։

Իսկ տարածքային ստորաբաժանումը, որն իրականացնում է անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի վարչության լիազորությունները, ստեղծվել է 2011 թվականին «Մայոտի դեպարտամենտ» անվանման ներքո[12]։

2010 թվականի հունվարի 10-ին Գվիանայում և Մարտինիկայում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքում այս երկու տարածքների բնակչությունը հրաժարվեց դառնալ անդրծովյան տարածք, սակայն ընդունեց տարածքային միասնական համայնքների ստեղծումը, որը միավորում է տարածքաշրջանները և դեպարտամենտները, սակայն ենթարկվում է Սահմանադրության 73-րդ հոդվածին։

Աշխարհագրություն

խմբագրել

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների աշխարհագրական առանձնահատկություններին մեկն այն է, որ տարածքները գտնվում են Մայրցամաքային Ֆրանսիայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Ինչպես օրինակ` Ֆրանսիական Վեստ Ինդիան Փարիզից հեռու է 6800 կմ, Ֆրանսիական Պոլինեզիան՝ 16000 կմ, Նոր Կալեդոնիան՝ 16800 կմ։ Այս ամենին կարող ենք ավելացնել նաև մոտակա տնտեսական գործընկերների հեռավորությունը (օրինակ` Պապեետեն՝ Ֆրանսիական Պոլինեզիայի մայրաքաղաքը, գտնվում է Ավստրալիայից 5,700 կիլոմետր հեռավորության վրա)[13]։

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների աշխարհագրական առանձնահատկություններից մեկն էլ այս տարածքների կղզի լինելն է. բացառություն է կազմում միայն Ֆրանսիական Գվիանան։ Սակայն վերջինս այնուամենայնիվ մեկուսացված է մնացյալ Հարավային Ամերիկայից` շրջապատված լինելով Ատլանտյան օվկիանոսով և Ամազոնիայով[13]։

Այս գործոնները, սակայն, Ֆրանսիային թույլ են տալիս ունենալ 11 միլիոն կմ2-ից ավելի բացառիկ տնտեսական գոտի, որն աշխարհում երկրորդ խոշորագույնն է Միացյալ Նահանգներից հետո։ Բացի դրանից, 2015 թվականից սկսած` Ֆրանսիային հնարավորություն է տրվել օգտագործել հավելյալ մայրցամաքային 579.000 կմ2` որպես Բացառիկ տնտեսական գոտու ծայրամասային ծովային տարածքների ընդլայնում, սակայն դրանք բացառիկ տնտեսական գոտու մաս չեն կազմում, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան իրավունք չունի օգտագործել այս տարածքների կենդանի ծովային ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ` ձկները և այլն)։

Բացառությամբ Ֆրանսիական հարավային և անտարկտիկական տարածքների և Սեն Պիեռ և Միքելոնի, որոնք գտնվում են սառը կլիմայական գոտում` մնացյալ այդրծովյան տարածքները գտնվում են արևադարձային կամ հասարակածային կլիմայական գոտիներում և ենթակա են բնական վտանգների, որոնք կարող են աղետալի լինել (ցիկլոններ, երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ)[13]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների բնակչությունը, ըստ 2019 թվականին իրականացված մարդահամարի 2,8 միլիոն է ինչը կազմում է Ֆրանսիայի Հանրապետության ընդհանուր բնակչության մոտավորապես 4 %-ը[3]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից դեպի Մայրցամաքային Ֆրանսիա մեծ արտագաղթ սկսվեց, սակայն միևնույն ժամանակահատվածում անդրծովյան որոշ տարածքներում, ինչպիսիք Գվիանան և Ռեյունյոնն են, սկսվեց ներգաղթ, ինչը կարևոր նշանակություն ունեցավ այդ անդրծովյան տարածքների համար[13]։

Կարգավիճակներ

խմբագրել

Անդրծովյան դեպարտամենտ և տարածաշրջան

խմբագրել

Անդրծովյան դեպարտամենտները և տարածաշրջանները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածով։ Այս կարգավիճակը վերաբերում է Գվադելուպային, Մարտինիկային, Ֆրանսիական Գվիանային, Ռեյունիոնին և Մայոտին։ Մայրցամաքային Ֆրանսիայում կիրառվող օրենքներն ու կանոնները կիրառվում են օրինական հիմունքներով (այս տարածքներում գործում է նույնական օրենսդրական համակարգ)։

Անդրծովյան դեպարտամենտների և տարածաշրջանների իրավական մարմինները նույնն են, ինչ Մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտների և տարածաշրջանների իրավական մարմինները, սակայն 2008 թվականին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումներից հետո նրանք կարող են օրենքով կամ կանոնակարգով իրավասու լինել սահմանել իրենց տարածքներում կիրառվող օրենքները սահմանափակ թվով հարցերում (որոնք չեն ներառում քաղաքացիությունը, քաղաքացիական իրավունքները, հանրային ազատությունների երաշխիքները, պետության և արդարադատության կազմակերպումը, քրեական օրենքը, քրեական դատավարությունը, արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, հասարակական անվտանգությունը և կարգը, փողը, վարկային և արտարժութային փոխանակումը կամ ընտրական իրավունքը)։

Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսվում է, որ մեկ տարածքային ստորաբաժանումը կարող է փոխարինել մեկ այլ Անդրծովյան դեպարտամենտի կամ տարածաշրջանի։ Այս դրույթը վերաբերում է երեք անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի.

  • Մայոտ, որի դեպարտապենտային խորհուրդն իրականացնում է նաև տարածաշրջանային խորհրդի լիազորությունները,
  • Ֆրանսիական Գվիանա, որի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերից ի վեր ունի դեպարտապենտային և տարածաշրջանային խորհրդի լիազորություններ,
  • Մարտինիկա, որի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերից ի վեր գործադիր իշխանության համար պատասխանատու գործադիր խորհրդի հետ իրականացնում է դեպարտապենտային և տարածաշրջանային խորհուրդների իրավասությունները։

Անդրծովյան համայնք

խմբագրել

Անդրծովյան համայնքները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածով։ Այս կարգավիճակը վերաբերում է Սեն Մարտենին, Սեն Պիեռ և Միքելոնին, Սուրբ Բարդուղիմեոսի կղզուն, Ուոլիս և Ֆուտունային, Ֆրանսիական Պոլինեզիային։

Անդրծովյան համայնքներից յուրաքանչյուրի կոնկրետ կարգավիճակը սահմանվում է Սահմանադրական օրենքով, որը սահմանում է նրանց լիազորությունները և այն պայմանները, որոնցով Ֆրանսիայում կիրառվող օրենքներն ու կանոնները կիրառվում են նրանց նկատմամբ (այս տարածքներում գործում է առանձնահատուկ օրենսդրական համակարգ)։

Նոր Կալեդոնիա

խմբագրել

Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ռեժիմը սահմանվում է Սահմանադրության XIII-րդ անվանումով և 1999 թվականի մարտի 19-ին Նոր Կալեդոնիայի օրգանական օրենքով։ Այս դրույթները անցումային են, մինչև Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության վերաբերյալ ինքնորոշման հանրաքվեն, որը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերիի 4-ին։ Վերջիններս թույլ են տալիս Ֆրանսիայի քաղաքացիություն ուենելու հետ մեկ տեղ ունենեալ նաև նորկալեդոնյան քաղաքացիություն և ունենեալ ինքնությունը հաստատող նորկալեդոնյան քարտեր։ Նոր Կալեդոնիան կառավարվում է Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի կողմից, որը կարող է ընդունվել երկրի օրենքները կիսա-օրեսդրական արժեքով և որը ընտրում է Նոր Կալեդոնիայի կառավարությունը։ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որը ընտրվում է համամասնական ընտրակարգով, ինչը ապահովում է հիմնական քաղաքական համակարգերիի ներկայացուցչությունը։ Նոր Կալեդոնիան բաժանված է երեք մարզերի։ Տարածքային համայնքները, մարզերը յուրաքանչյուրն ունի գավառական ժողով, որը ընտրում է մարզային նախագահ։ Մարզերը ունեն կարևոր լիազորություններ, քանի որ նրանք իրականացնում են բոլոր լիազորությունները, որոնք չեն պատկանում Նոր Կալեդոնիա կամ վերապահված չեն պետությանը։ Գոյություն ունի նաև սովորական Սենատ, որը Կանաքսի մաքսային և անձնական կարգավիճակի հարցերով իրավասություն ունի։ Պետությունը Նոր Կալեդոնայում ներկայացված է Հանրապետության բարձրագույն հանձնակատարի կողմից։

Այլ տարածքներ

խմբագրել

Մշտական բնակչություն չունեցող Ֆրանսիական հարավային և անտարկտիկական տարածքների և Կլիպերտոնի կարգավիճակն ամրագրված է 1955 թվականի օգոստոսի 6-ի օրենքով, որ սահմանում է[14]

  • Ֆրանսիական հարավային և անտարկտիկական տարածքները, որը սահմանվում է որպես անդրծովյան տարածք գտնվում են ավագ կառավարչի՝ պետության ներկայացուցիչի և տարածքի ղեկավարի լիազորությունների ներքո։ Նրա նստավայրը Սեն Պիեռում (Ռեյունիոն)։
  • Կլիպերտոնը գտնվում է կառավարության անմիջական լիազորության ներքո։ Անդրծովյան տարածքների նախարարին է լիազորված այս կղզու կառավարումը

Տնտեսություն և զարգացում

խմբագրել

Ֆրանսիական անդրծովյան տարածքների տնտեսական իրավիճակը սահմանվում են որպես «շքեղություն տարածության մեջ» հատկապես Մայրցամաքային Ֆրանսիայից եկող մեծ ֆինանսական հոսքերի շնորհիվ։ Անդրծովյան տարատքների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, մարդկային զարգացման ինդեքսը(ՄԶՀ) կամ կյանքի տևողությունը ընդհանուր առմամբ, շատ ավելի բարձր է, քան այս տարածքների մոտ գտնվող, հարևան երկրներում[15]։

Սակայն, անդրծովյան տարածքների տնտեսությունը չափազանց կախված է Մայրցամաքային Ֆրանսիայից։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արտաքին առևտրի 50% -ից 60%-ը տեղի է ունենում Մայրցամաքային Ֆրանսիայի հետ։ Ինչպես նաև, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և շինարարությունը հանդիսանում են այս տարածքների տնտեսությունների երեք հիմնական ոլորտները[15]։

Այս ամենին զուգահեռ անդրծովյան տարածքների բնակչության կենսամակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Մայրցամաքային Ֆրանսիայինը․ միջին վիճակագրական աշխատավարձը կազմում է 10% -ով ցածր քան Ֆրանսիայինը, իսկ գործազրկության մակարդակը գրեթե երեք անգամ ավելի բարձր է։ Ավելին, երբեմն առաջին անհրաժեշտության պարագաների գները շատ ավելի բարձր են (օրինակ վառելիքի գները մինչև 35%-ով) քան Մայրցամաքային Ֆրանսիայում[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Les Outre-mer». Ministère des Outre-mer (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  2. http://www.larousse.fr/encyclopedie/autre-region/France_d_outre-mer/136636
  3. 3,0 3,1 Insee, «Insee Première - Bilan démographique 2018, janvier 2019.
  4. «Loi n°76-1212 du 24 décembre 1976 RELATIVE A L'ORGANISATION DE MAYOTTE». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  5. «Loi n°85-595 du 11 juin 1985 RELATIVE AU STATUT DE L'ARCHIPEL DE SAINT-PIERRE-ET-MIQUELON». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  6. «Loi n°85-595 du 11 juin 1985 RELATIVE AU STATUT DE L'ARCHIPEL DE SAINT-PIERRE-ET-MIQUELON». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  7. LOI n° 2001-616 du 11 juillet 2001 relative à Mayotte, 11 juillet 2001, Վերցված է 2018-06-23-ին
  8. LOI constitutionnelle n° 2003-276 du 28 mars 2003 relative à l'organisation décentralisée de la République, Վերցված է 2018-06-23-ին
  9. LOI organique no 96-312 du 12 avril 1996 portant statut d'autonomie de la Polynésie française, Վերցված է 2018-06-23-ին
  10. Loi organique n° 2004-192 du 27 février 2004 portant statut d'autonomie de la Polynésie française, Վերցված է 2018-06-23-ին
  11. LOI organique n° 2007-223 du 21 février 2007 portant dispositions statutaires et institutionnelles relatives à l'outre-mer, Վերցված է 2018-06-23-ին
  12. LOI organique n° 2009-969 du 3 août 2009 relative à l'évolution institutionnelle de la Nouvelle-Calédonie et à la départementalisation de Mayotte, Վերցված է 2018-06-23-ին
  13. 13,0 13,1 13,2 13,3 française, La Documentation. «Des données géographiques et historiques communes». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  14. «Loi n° 55-1052 du 6 août 1955 portant statut des Terres australes et antarctiques françaises et de l'île de Clipperton. | Legifrance». www.legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  15. 15,0 15,1 15,2 française, La Documentation. «Un développement encore fragile». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Synthèse du site Vie-publique.fr