Ֆրանսիայի բնակչությունը 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ մայր երկրում կազմել է 64 859 773 մարդ և 66 991 000 մարդ օտարերկրյա տարածքների հետ[1]։ Բնակչության թվով 2014 թվականին Ֆրանսիան զբաղեցրել է 21֊րդ հորիզոնականն աշխարհում[2]։

Ֆրանսիայի բնակչության խտությունը կազմում է 103 մարդ 1 կմ քառակուսի տարածքի վրա [3]։

2011 թվականին Ֆրանսիայում հաշվվում էր 5․5 միլիոն իմիգրանտ, այսինքն INSEE֊ի սահմանմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապրող օտարերկրացիների թիվը, ովքեր ծնվել են Ֆրանսիայի տարածքից դուրս[4][5]։

2004 թվականի հարցման արդյունքով պետության բնակչության 64,3 %֊ը համարում է իրեն կաթոլիկ, իսկ 27 %֊ը ոչ մի կրոնի հետևորդ չի համարում, 4,3 % համարում է մուսուլման, 1,9 %՝ բողոքական, 1%՝ հայկական առաքելական եկեղեցի, 0,6 %՝ հուդդայական[6]։ Ֆրանսիայի ԱԳՆ֊ի համաձայն, երկրում ապրում է մոտ 5 միլիոն մուսուլման[7]։

Ֆրանսիայում ծնելիության մակարդակը Եվրոպայոււմ ամենաբարձրներից մեկն է՝ 2,01 երեխա մեկ կնոջ համար[8]։ Ֆրանսիայում ծնելիության 13 %֊ը ծագում է այն ընտանիքներից, որտեղ երկու ծնողներն էլ ներգաղթյալներ են, և 15 %, որտեղ ծնողներից մեկը ներգաղթյալ է[9].

Բնակչության սեռատարիքային կազմը խմբագրել

 
Սեռատարիքային բուրգը, 1938 թիվ
  • 0 - 14 տարեկան - 18,6 % (արական՝ 6 125 629 մարդ, իգական՝ 5 838 925 (մարդ),
  • 15 - 64 տարեկան - 65% (արական՝ 20 963 124 մարդ, իգական՝ 20 929 280 մարդ),
  • 65 տարեկան և բարձր՝ 16,4 % (արական՝ 4 403 248 մարդ, իգական՝ 6 155 767 մարդ) (2009 թիվ)

Բնակչության շարժընթաց խմբագրել

  • Ծնելիություն - 12,3 ծնված/1000 մարդ (2013), ինչն ավելի բարձր է միջին եվրոպականից՝ 10 ծնված/1000 մարդ[10],
  • Մահածություն - 8,48 մահածություն/1000 մարդ (2008 թիվ),
  • Բնական աճ - 0,674 %, 346 հազար մարդ (2010 թիվ)

Քաղաքային և գյուղական բնակչություն խմբագրել

Քաղաք է համարվում այն բնակավայրը, որտեղ ապրում է ավելի քան 1000 մարդ՝

  • Գյուղական բնակչություն՝ 23 %,
  • Քաղաքային բնակչություն՝ 77 %։

Խոշոր քաղաքների բնակչության թիվը՝

Կյանքի տևողություն խմբագրել

Կյանքի կանխատեսված տևողությունը[11]
Ծնվելու պահին 20 տարեկանում 40 տարեկանում 60 տարեկանում
Ա Ի Ա Ի Ա Ի Ա Ի
79,0 85,1 59,6 65,6 40,4 45,9 22,9 27,4

Կրոնական կազմ խմբագրել

Կրոնական խմբերի հետևորդների հարաբերակցությունը։

  • կաթոլիկներ - 83 %-88 %,
  • մուսուլմաններ - 6 %-8 %,
  • բողոքականներ - 2 %,
  • հուդդայականներ - 1 %.

Financial Times-ի տվյալներով Ֆրանսիայում հարցվածների 32 % կոչել են իրենց աթեիստներ կամ ագնոստիկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population». Institut national de la statistique et des études économiques (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  2. INSEE «Population, superficie et densité des principaux pays du Monde en 2014»
  3. INSEE, 2015, էջ 75
  4. INSEE «Définition immigré»
  5. INSEE, «Évolution de la part des populations étrangères et immigrées jusqu’en 2011»
  6. International Religious Freedom Report 2005 Bureau of Democracy, Human Rights, and Labor
  7. «France to train imams in 'French Islam'», The Guardian
  8. INSEE, «Fécondité totale, fécondité selon le groupe d'âges de la mère et âge moyen des mères à l’accouchement»
  9. INSEE, «Naissances selon le pays de naissance des parents»
  10. INSEE, 2015, էջ 138
  11. «Espérance de vie en 2015». Institut national de la statistique et des études économiques (ֆրանսերեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Jacques Dupâquier Histoire de la population française. — Presses Universitaires de France, 1989. — ISBN 9782130420705
  • La France et ses territoires / Coordination : Luc Brière, Suvani Vugdalic. — Institut national de la statistique et des études économiques, 2015. — 172 p.
  • Д. Ю. Морозов Североафриканская иммиграция во Франции. — Институт этнологии и антропологии РАН, 2009. — Т. 210. — 40 с.