Ֆրանսիական Վեստ Ինդիա կամ Ֆրանսիական Անթիլյան կղզիներ (ֆր.՝ Antilles françaises), տերմին, պատմական անվանում, որով նշվում է ֆրանսիական իշխանության տակ գտնվող Կարիբյան ավազանի Անտիլյան կղզիների յոթ տարածքները (1628 - 1945)։ Ներկայիս Ֆրանսիային պատկանող անդրծովյան տարածքները բաժանվում են երկու դեպարտամենտի և երկու համայնքների։

Ֆրանսիական Անթիլիա
ֆր.՝ Antilles françaises
1628 - 1945  
Քարտեզ


(Կարմիր տարածքները Ֆրանսիական Արեւմտյան Հնդկաստանի մասն են կազմում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաս Տեր (1628-1671)
Սեն Պիեռ (1671-1674)
Ֆոր դե Ֆրանս (1674-1851)
Լեզու ֆրանսերեն կրեոլերեն
Իշխանություն
Պետության գլուխ Պիեռ Բելաին դը Էսնամբուս (1628-1636)
Արմանդ Ժոզեֆ Բրյուատ (1849–1851)
Պատմություն
- Սենտ Քրիստոֆե գաղութի հիմնադրում 1625
- Ռեյսվեյկի խաղաղության համաձայնագիր 1697
- Փարիզի խաղաղության համաձայնագիր 1763
- Կոտորածներ Հայիթիում 1804
- Դեպարտամենտի կարգավիճակ 1946

Նրա հարեւանությամբ գտնվող Ֆրանսիական Գվիանան հաճախ ասոցացվում է Ֆրանսիական Արեւմտյան Հնդկաստանի հետ։

Պատմություն խմբագրել

Պիեռ Բելան դ'Էսնամբուկը ֆրանսիացի վաճառական եւ արկածախնդիր էր, որը Կարիբյան ավազանում հիմնեց Ֆրանսիայի առաջին մշտական գաղութը Մարտինիկայի Սեն Պիեռ կղզում 1635 թվականին։ Բելաինը Կարիբյան ավազան մեկնել է 1625 թվականին։ Նա ակնկալում էր ֆրանսիական բնակավայր ստեղծել Սենտ Քրիստոֆեր (Սենթ Քիթս) կղզում։ 1626 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ նրա տարածաշրջանում ֆրանսիական գաղութ հիմնելու գաղափարը արժանացավ Կարդինալ Ռիշելյեի աջակցությանը։ Վերջինս դարձավ Սուրբ Քրիստոֆեր ընկերության (ֆր. Compagnie de Saint-Christophe) բաժնետեր, որը ստեղծվեց այն Էսամբուկի հետ իրականացնելու համար։ Ընկերությունը առանձնապես հաջող չէր և Ռիշելյեն այն վերակազմավորվեց Ամերիկյան կղզիների ընկերություն (Compagnie des Îles de l'Amérique)։ 1635 թվականին Դ'Ասեմբուկը մեկնեց Մարինիկա հարյուրավոր ֆրանսիացի վերաբնակների տանելով իր հետ` Կարիբյան կղզիների շաքարեղեգի տնկարկների հողը մաքրելու համար։

Վեց ամիս Մարտինիկայում մնալուց հետո Էսնամբուկը վերադարձավ Սենտ Քիտս կղզի, որտեղ շուտով մահացավ 1636 թվականին։ Նրա զարմիկը, Ժակ Դյել դե Պարկետը (Jacques Dyel du Parquet), ժառանգեց Էսմամբուկի հեղինակությունը Կարիբյան ավազանի ֆրանսիական բնակավայրերի նկատմամբ` 1637 թվականին դառնալով Մարտինիկայի նահանգապետը։ Նա մնաց Մարտինիկայում` չհետաքրքրվելով այլ կղզիներով։

Ֆրանսիացիները մշտապես հաստատվեցին Մարտինիկայում եւ Գուադելուպայում, երբ անգլիացիները նրանց դուրս մղեցին Սենթ Քիթս եւ Նեւիսից (ֆր. Սենտ ՔրիստոֆՖորտ Ռոյալ բերդը (Ֆոտ-դե-Ֆրանս) Մարտինիկայում խոշոր նավահանգիստ էր ֆրանսիական մարտական նավերի համար, որոնց միջոցով ֆրանսիացիները կարողանում էին հետախուզել տարածաշրջանը։ 1638 թվականին Ժակ Դյել դե Պարկետը (1606-1658 թթ.), որը Պիեռ Բելանի զարմիկն էր և Մարտինիկայի առաջին կառավարիչը, որոշեց կառուցվել Ֆորտ Սենտ Լուիս բերդը` թշնամու հարձակումներից քաղաքը պաշտպանելու համար։ Դյել դը Պարկետը Մարտինիկայի Ֆորտ Ռոյալ բերդից շարունակեց շարժվել դեպի հարավ` նոր հողերի որոնման նպատակով և 1643 թվականին հիմնեց առաջին բնակավայրը ՝ Սենթ Լյուսիան։ Նա գլխավորեց արշավախումբը, որը 1649 թվականին հիմնադրեց Գրենադա ֆրանսիական բնակավայրը։ Չնայած բրիտանական կառավարման երկարատև պատմությանը, գրենադյան կրեոլերոնում մի շարք ֆրանսիական փոխառյալ բառեր դեռևս վկայում են Գրենադայում ֆրանսիական ժառանգության մասին։ Այդ մասին են վկայում նաև շենքերի ֆրանսիական ոճը , խոհանոցը և այնպիսի տեղանուններ ինչպիսիք են Փոքր Մարտինիկա, Մարտինիկայի ջրանցք ( Petit Martinique, Martinique Channel և այլն)։

1642 թվականին Ամերիկյան Կղզիներ Ընկերությունը (Compagnie des Îles de l'Amérique) ստացավ իր արտոնագիրը քսան տարով երկարացնելու թույլտվություն։ Թագավորը պետք է նշանակեր ընկերության գեներալ-նահանգապետին, իսկ ընկերության նահանգապետը` տարբեր կղզիների կառավարիչներին։ Սակայն, մինչև 1640-ական թվականներ վերջերը Մազարինին քիչ էր հետաքրքրվում գաղութային գործերով և Ընկերությունը թուլացավ։ 1651 թվականին նա ինքնալուծարվեց` շահագործման իր իրավունքները մաս-մաս վաճառելով։ Դյու Պակե ընտանիքը 60000 լիվրով գնեց Մարտինիկան, Գրենադան եւ Սենտ Լյուսիան։ Չարլզ Հյել դե Պիտետ Պրեն (ֆր. Charles Houël du Petit Pré) գնեց Գվադելուպա, Մարի Գալանտե, Լա Դեզիրադե և Լե Սենտ կղզիները։ Մալթայի Հիվանդախնամների միաբանություն ընկերությունը գնեց Սուրբ Բարդուղիմեոսի կղզին և Սեն Մարտենը, որոնք անցան Գվադելուպայի ենթակայության տակ։ 1665 թվականին Մալթայի Հիվանդախնամների միաբանությունը վաճառեց կղզիները, որոնք նրանք ձեռք էին բերել նորաստեղծ (1664) Ֆրանսիական Վեստ Ինդիա ընկերությունից (French West India Company)։

Դոմինիկան նախկին ֆրանսիական ու բրիտանական գաղութ է Արևելյան Կարիբյան կղզիներում (Organisation of Eastern Caribbean States (OECS)), որը գտնվում է Գվադելուպա (հյուսիսում) և Մարտինիկա (հարավում) ֆրանսիական կղզիների միջեւ։ Կոլումբոսը կղզին հայտնաբերեց 1493 թվականի նոյեմբերի 3-ին, որը կիրակի օր էր, և նա կղզին անվանեց Դոմինգո, որը լատիներեն թարգմանաբար նշանակում է կիրակի։ Կոլումբոսի հայտնաբերումից հարյուր տարի անց Դոմինիկան դեռևս մնում էր մեկուսացած։ Այն ժամանակ նա բնակեցված էր Կարիբյան կղզիների հնդկացիներով, կամ Կալինագո հնդկացիներով։ Եվ ժամանակի ընթացքում եվրոպական տերությունների տարածաշրջան ներխուժման և մոտակա կղզիներից արտաքսման հետևանքով նրանց թիվն այնտեղ ավելացավ։ 1690 թվականին Մարտինիկայի եւ Գվադելուպայի ֆրանսիացի անտառահատները սկսեցին հիմնել անտառային ճամբարներ` Ֆրանսիական կղզիներին փայտանյութ մատակարարելու նպատակով և աստիճանաբար դարձան մշտական բնակիչներ։ Ֆրանսիան իր ունեցած գաղութների պլանտացիաներում աշխատացնելու համար ստրուկներ էր ներմուծում Արեւմտյան Աֆրիկայից, Մարտինիկայից եւ Գվաադելուպայից։ Այս ժամանակահատվածում Անթիլյան կրեոլերենը փոփոխություններ կրեց։ Ֆրանսիան Դոմինիկան պաշտոնապես զիջեց Մեծ Բրիտանիային 1763 թվականին։ Մեծ Բրիտանիան հիմնեց մի փոքր գաղութ կղզու վրա 1805 թվականին։ Արդյունքում, դոմենիկանացիները խոսում են անգլերեն և դա նրանց պաշտոնական լեզուն է, այն դեպքու, երբ Անթիլյան կրեոլերենը հանդիսանում է որպես երկրորդ լեզու և շարունակում է պահպանվել Գվադելուպայի և Մարտինիկայի ֆրանկոֆոն դեպարտամենտների միջև կապի շնորհիվ։

 
Աղի ծովափ Մարտինիկայում

Տրինիդադ կղզին օկուպացրած իսպանացիները քիչ էին նպաստում առաջընթացին, չնայած կղզու տեղակայվածությունը իդեալական պայմաններ ուներ դրա համար։ Քանի որ Տրինիդադը համարվում էր սակավաբնակ, Ռում դե Սենթ Լավրենտը (Roume de St. Laurent), ով ապրում էր Գրենադայում և ֆրանսիացի էր, 1783 թվականի նոյեմբերի 4-ին կարողացել էր կեդուլա ստանալ  (ֆր. Cédula de Población)[1] իսպանիայի թագավոր Կարլ III-ից, որով նրան թույլատրվում էր ֆրանսիական պլանտացիաների իր ստրուկներին, ազատ սև և մուլատ բնակիչներին Ֆրանսիական Անթիլյան կղզիներից` Մարտինիկայից, Գրենադայից, Գվադելուպայից եւ Դոմինիկայից տեղափոխել Տրինիդադ։ Իսպանացիները շատ էին խթանում, որ մարդիկ գային կղզում բնակություն հաստատելու, այդ թվում` տասը տարով հարկային արտոնություններ` հարկերից ազատում և հողամասերի դրամաշնորհներ` համաձայն Կեդուլայում շարադրված սահմանված պայմանների։ Այս արտահոսքը խրախուսվեց նաեւ Ֆրանսիական հեղափոխության շնորհիվ։ Այս նոր ներգաղթածները ստեղծեցին տեղական համայնքներ, ինչպիսիքեն Բլանշիսսիուս, Ծաղկանոցներ (Champs Fleurs), Պարամին, Կասկադե, Կարենաժ և Լավենտիլ բնակավայրերը, միանալով տրինիդադցիների ծագումնաբանությանը և ստեղծելով կրեոլյան իսպաներեն, ֆրանսերեն և պատուա խոսակցական լեզուները։ Տրինիդադի բնակչության թվաքանակը 1777 թվականի 1400-ից մեծ թռիչք ունեցավ`1789 թվականի ավարտին հասնելով ավելի քան 15000-ի։ 1797 թվականին Տրինիդադը դարձավ Բրիտանական Թագավորության ֆրանսալեզու բնակչությամբ գաղութ։

Ֆրանսիական Վեստ Ինդիայի կղզիների ցանկ խմբագրել

Ֆրանսիական Վեստ Ինդիայի կղզիներ
Անվանումը Ամենամեծ բնակավայր Բնակչության
(2011 հունվար)[2]
Հողատարածք մակերեսով
(կմ2)[3][4][5]
Բնակչության խտությունը
(բնակիչ. կմ -2)
Կարգավիճակ
Մարտինիկա Ֆոր դե Ֆրանս 392,291 1,128 348 Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ / մարզեր
Գվադելուպային պատկան
(Բաս Տեր և Գրանդ Տեր կղզիներ)
Պուենտա Պիտր քաղաք 388,795 1,436 271 Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ / մարզեր
Սեն-Մարտենը Մարիգո 36,286 53 685 2007 թվականի փետրվարի 22-ին
Գվադելուպայից դուրս գտնվող Անդրծովյան միություն
Մարի Գալանտե Գրանդ Բուրգ
11,404 158 72 Ձեւավորվում է Գվադելուպի տարածաշրջանի մի մասը
Սենտ Բարալամեյ Գուստավիա 9,035 25 361 2007 թվականի փետրվարի 22-ին
Գվադելուպայից դուրս գտնվող Անդրծովյան միություն
Լե Սենտ Տերե դը Հաութ 2,882 13 225 Ձեւավորվում է Գվադելուպի տարածաշրջանի մի մասը
Լա Դեզիրադե
Բեոսեժուր 1,554 21 74 Ձեւավորվում է Գվադելուպի տարածաշրջանի մի մասը
Ֆրանսիական Վեստ Ինդիա 842,247 2,834 297

Երկու պաշտոնական Ֆրանսիական անդրծովյան դեպարատամենտներն ունեն Գվադելուպան և Մարտինիկան։ Սենթ Մարտին և Սենթ Բարտալամեյ կղզիները հետագայում միացել են Գվադելուպա դեպարտամենտին, 2007 թվականից առանձին կարգավիճակ են ստացել, որպես անդրծովյան տարածքներ։ Այդ Կարիբյան դեպարտամենտները և միությունները Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտներ են և հայտնի են նաև որպես Ֆրանսիական Վես Ինդիա կամ Ֆրանսիական Արևմտյան Հնդկաստան։

Կարիբյան Ավազանի ֆրանսիացի բնակիչներ խմբագրել

 
Սուրբ Լուի տաճար Մարտինիկայում, Ֆոր դե Ֆրանս

Ֆրանսիական Կարիբյան ավազանի բնակիչներ (կամ Կարիբյան ավազանի երկրների ֆրանսախոսներ), ներառում է տարածաշրջանում գտնվող բոլոր ֆրանկոֆոն երկրները[6][7][8]։ Այն կարող է վերաբերվել ցանկացած ոլորտի, որ ցույց է տալիս երաժշտության, խոհանոցի, ոճի, ճարտարապետություն և այլնի ֆրանսիական եւ կարիբյան մշակութային ազդեցությունների համադրություն[9] Կարիբյան Ավազանի ֆրանսախոսները մտնում են ավելի լայն` Ամերիկայի ֆրանսիական համայնքի մեջ, որը ներառում է Հարավային Ամերիկայի բոլոր ֆրանկոֆոն երկրները։

Այնուամենայնիվ, տերմինը իմաստային առումով տարբեր է կախված ժամանակաշրջանից և օգտագործման շրջանակներից։ Շատ առումներով Ֆրանսիայում այն չի կիրառվում, եթե միայն բանախոսը չի ցանկանում անդրադառնալ Կարիբյան տարածաշրջանի ֆրանսիական կախվածությանը։ Այս տերմինը, այսպիսով, առավել ոչ միանշանակ է, քան  Ֆրանսիական Վեստ Ինդիա տերմինը, որը որպես կանոն վերաբերում է կղզիներին, որոնք ներառում են Ֆրանսիայի անդրծովյան տարածքները, իսկ դա նշանակում է, որ նրանք ունեն ընդհանուր առմամբ նույն օրենքներն ու կանոնները, ինչ մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտներում է։ Անդրծովյան հանրությունը նույնպես կարող է ընդգրկվել նրանում։

Հետեւյալ Կարիբյան շրջաններում առավելապես գերակշռում են ֆրանսախոս և/կամ ֆրանսկրեոլերեն խոսողները։

(*) = Մեծ Բրիտանիայից անկախացել է։ Անգլերենը պաշտոնական լեզուն է, բայց եւ ֆրանսերենի հիմքով կրեոլերենը լայնորեն տարածված է կղզու բնակչության շրջանում ֆրանսիական գաղութացման ժամանակաշրջանից ի վեր[10][11]։

Նախկին Ֆրանսիական Վեստ Ինդիայի կղզիներ խմբագրել

Նրանցից ոմանք խոսում են ֆրանսերեն լեզվով ծալված լեզու, մինչդեռ մյուս լեզուները մոտենում են ոչնչացմանը։ հատուկ բառեր եւ արտահայտություններ կարող են տարբեր լինել կղզիներում։

Բացի այդ, Բրիտանական Արևմտյան Հնդկաստանի այժմյան և նախկին որոշ կղզիներ եղել են ֆրանսիական իշխանության ներքո։ Նրանցից որոշներում մասամբ խոսում են ֆրանսիական կրեոլերենով, մինչդեռ մյուսներում այն ոչնչացմանեզրին է. օգտագործվող որոշ բառեր ու արտահայտություններ տարբեր կղզիներում կարող են իրարից տարբեր լինել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Royal Cedula of 1783».
  2. «Populations légales 2011 des départements et des collectivités d'outre-mer» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Base chiffres clés : évolution et structure de la population 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Actualités : 2008, An 1 de la collectivité de Saint-Martin» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  5. «Actualités : 2008, An 1 de la collectivité de Saint-Barthélemy» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  6. Houston, Lynn Marie (2005). «Food Culture in the Caribbean». էջ xxi. ISBN 0313327645. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  7. Johnston, Christina (2005). «France and the Americas: Culture, Politics, and History». էջ 17. ISBN 1851094113. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  8. Cobley, Alan Gregor. «Crossroads of Empire: The European-Caribbean Connection, 1492-1992». էջ 1. ISBN 9766210314. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. Manuel, Peter (1988). «Popular Musics of the Non-Western World: An Introductory Survey». էջ 72. ISBN 0195053427. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  10. Gramley, Stephan; Pätzold, Kurt-Michael (2004). «A Survey of Modern English». էջ 265. ISBN 020344017X. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. Mitchell, Edward (2010). «St. Lucian Kwéyòl on St. Croix: A Study of Language Choice and Attitudes». էջ 210. ISBN 9781443821476. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.