Արդեններ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդեններ (այլ կիրառումներ)
Արդեններ (ֆր.՝ Ardennes, Ardenne, հոլ.՝ և լյուքս.՝ Ardennen, լատ.՝ Arduenna Silva), բարձրություն Բելգիայի հարավում, մասամբ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ Հռենոսյան թերթաքարային լեռների վերջավորությունն է։ Միջին բարձրությունը 400 մ է, առավելագույնը՝ 694 մ, (Բոտրանժ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Արդենների հյուսիսային լանջերն անտառազուրկ են, հարավում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։
Արդեններ | |
---|---|
ֆր.՝ Ardennes, Ardenne, հոլ.՝ և լյուքս.՝ Ardennen, լատ.՝ Arduenna Silva | |
![]() | |
Տեսակ | բլրաշատ տարածք, լեռնաշղթա, natural region of France? և area? |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Վալոնիա և Արդեններ |
վայր | Վալոնիա |
Լեռնաշղթա | Հռենոսյան թերթաքարային լեռներ |
Երկարություն | 389 կիլոմետր |
Մակերես | 76 422 կմ² |
Մեծագույն գագաթ | Սինյալ դը Բոտրանժ |
![]() ![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |