Դեյվի (անգլ.՝ Davie), քաղաք Բրոուարդ շրջանում, նահանգ Ֆլորիդա, ԱՄՆ։ 2010 թվականին Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի գնահատականներով՝ քաղաքն ունեցել է 91 992 մարդ բնակչություն։ Քաղաքը մտնում է Հարավային Ֆլորիդայի ագլոմերացիայի մի մասի մեջ, որտեղ բնակվում են 5,463,857 մարդ։

Քաղաք
Դեյվի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1909 թ.
Մակերես92,559255 կմ², 92,509032 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն105 691 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Պաշտոնական կայքdavie-fl.gov(անգլ.)
Դեյվի (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Դեյվի (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Դեյվին և Բրոուրդի շրջանը Ֆլորիդայի քարտեզի վրա

Աշխարհագրություն խմբագրել

Դեյվին գտնվում է Ֆլորիդայի հարավ-արևելքում, արևելյան ափից մոտ 20 կմ արևմուտք, Մայամիից 30 կմ հյուսիս և Ֆորտ Լորդերդեյլ քաղաքից 10 կմ հարավ։

Պատմություն խմբագրել

Դեյվին հիմնադրվել է մի խումբ բնակիչների կողմից, ովքեր Պանամայի ջրանցքի նախկին շինարարներ էին։ Նախկինում բնակավայրը կոչվել է «Zona», բայց այն բանից հետո, երբ Ռանդոլֆ Պ. Դեյվին գնել է մոտ 27,000 ակր (109 կմ²), անունը փոխվել է «Դեյվի»։ Հողի մեծ մասը եղել է Էվերգլեյդս ճահճի արևելյան մասը, քաղաքի զարգացման վաղ պատմությունը ինչ-որ կերպ կապված է ջրավազանների ջրահեռացման խնդրի հետ։

Նշանավոր մարդիկ խմբագրել

  • Ռիչարդ Բլեիեր՝ բեյսբոլի բարձրագույն լիգայի խաղացող
  • Չադ Ջոնսոն՝ ֆուտբոլիստ
  • Նիկոլաս Քասթելանոս՝ բեյսբոլիստ
  • Ռիք Ռոս՝ ռեփեր
  • Օսթին Մահոուն՝ փոփ երգիչ-երգահան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել