Ֆինլանդիան ներկայումս հանդիսանում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ։ Պետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 4-ին[1]։

Ֆինլանդիա և ՆԱՏՕ
Ֆինլանդիա և ՆԱՏՕ

Ֆինլանդիա

ՆԱՏՕ

Նախապատմություն խմբագրել

1947 և 1948 թվականներին Ֆինլանդիան համապատասխանաբար ստորագրեց Փարիզի խաղաղության պայմանագիրը և ԽՍՀՄ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը՝ հաստատելով չեզոքություն[2][3]։ Չեզոքության քաղաքականությունը գործում էր սառը պատերազմի ընթացքում։ Չնայած դրան, Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը և մասնակցել է համագործակցության այլ գործողությունների։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ֆինլանդիան մասամբ հեռացավ չեզոքությունից՝ անդամակցելով Եվրամիությանը[4]։

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ ակտիվ հարաբերություններ սկսել է պահպանել 1994 թվականից, երբ միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին[5]։ 1990-ական թվականներից ի վեր Հելսինկին ձգտում էր առավելագույնս մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին[5][6]։ 1995 թվականից Ֆինլանդիան մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին (IFOR, 1996 թվականից՝ SFOR): 1999 թվականից Ֆինլանդիան զինծառայողներ է տրամադրել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտին (KFOR)։ 2002-2021 թվականներին Աֆղանստանում գործում էր ֆիննական զորախումբ՝ ISAF ուժերի կազմում և նրանց փոխարինած «Վճռական աջակցություն օպերացիան»[5][6][7]։ Ֆինլանդիան դարձել է 1997 թվականին ստեղծված ևրոատլանտյան Գործընկերության Խորհրդի անդամ։ 2008 թվականին երկիրը միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին[6]։ 2014-ին Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կողմից բռնակցելուց հետո, զուգորդված Մոսկվայի կողմից Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու հետ, Ֆինլանդիան ընդլայնեց իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այդ ժամանակ էլ նա դարձավ ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրի գործընկերը[6]։

2017 թվականին Ֆինլանդիան մտել է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի կազմի մեջ Մեծ Բրիտանիայի հրամանատարության ներքո, որոնք ստեղծվել են ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ[6]։

Ներածություն խմբագրել

[[Файл:Flags of Finland and NATO.jpg|мини|слева|Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի դրոշները Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Ապրիլի 4, 2023 թվական]] 2022 թվականին սկսվեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչը ստիպեց Ֆինլանդիային տեսնել «ռուսական սպառնալիք»[6], ֆինների շրջանում ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակցությունն աճել է[6][8]։ Մայիսի 15-ին նախագահ Սաուլի Նինիստոն և կառավարությունը որոշեցին, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին հայտ կներկայացնի[9]։ Մայիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանը (էդուսկունտա) հավանություն է տվել հայտի ներկայացմանը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, 8-ը՝ դեմ[10]։ Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի դեսպան Կլաուս Կորխոնենը և ՆԱՏՕ-ում Շվեդիայի դեսպան Աքսել Վերնհոֆը միաժամանակ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին հանձնեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը[11]։ Հուլիսի 5-ին ստորագրվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը[12]։ Այսպիսով, Ֆինլանդիան հրաժարվեց չեզոքությունից, որին հավատարիմ էր 75 տարի[3]։

Մինչև 2023 թվականի մարտի 31-ը ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ներառյալ Հունգարիայի և Թուրքիայի դանդաղողները, վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին[13]։ Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները ծանուցեցին ԱՄՆ կառավարությանը, որը 1949 թվականի Վաշինգտոնի պայմանագրի ավանդապահն է, ՆԱՏՕ-ի ստեղծման մասին[14][15], Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն առանց իր համաձայնության զորքեր չի տեղակայելու Ֆինլանդիայում[16]։ Նա նաև վավերացման գործընթացն ամենաարագն է համարել ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ[17]։

Վավերացման գործընթաց խմբագրել

ՆԱՏՕ-ի անդամ պետություն Վավերացման ուժի մեջ մտնելու ամսաթիվը[18]
1   Ալբանիա 2022 թվականի օգոստոսի 11
2   Բելգիա 2022 թնականի օգոստոսի 11
3   Բուլղարիա 2022 թվական օգոստոսի 9
4   Միացյալ Թագավորություն 2022 թվականի հուլիսի 8
5   Հունգարիա 2023 թվականի մարտի 31
6   Գերմանիա 2022 թվականի հուլիսի 20
7   Հունաստան 2022 թվականի հոկտեմբերի 14
8   Դանիա 2022 թվականի հուլիսի 5
9   Իսլանդիա 2022 թվականի հուլիսի 6
10   Իսպանիա 2022 թվականի հոկտեմբերի 6
11   Իտալիա 2022 թվականի օգոստոսի 17
12   Կանադա 2022 թվականի հուլիսի 5
13   Լատվիա 2022 թվականի հուլիսի 22
14   Լիտվա 2022 թվականի օգոստոսի 4
15   Լյուքսեմբուրգ 2022 թվականի օգոստոսի 9
ՆԱՏՕ-ի անդամ պետություն Վավերացման ուժի մեջ մտնելու ամսաթիվը[18]
16   Նիդերլանդներ 2022 թվականի հուլիսի 20
17   Նորվեգիա 2022 թվականի հուլիսի 7
18   Լեհաստան 2022 թվականի օգոստոսի 3
19   Պորտուգալիա 2022 թվականի հոկտեմբերի 11
20   Ռումինիա 2022 թվականի օգոստոսի 22
21   Հյուսիսային Մակեդոնիա 2022 թվականի օգոստոսի 22
22   Սլովակիա 2022 թվականի հոկտեմբերի 4
23   Սլովենիա 2022 թվականի հոկտեմբերի 24
24   ԱՄՆ 2022 թվականի օգոստոսի 18
25   Թուրքիա 2023 թվականի ապրիլի 4
26   Ֆրանսիա 2022 թվականի օգոստոսի 16
27   Խորվաթիա 2022 թվականի օգոստոսի 25
28   Չեռնոգորիա 2022 թվականի սեպտեմբերի 13
29   Չեխիա 2022 թվականի սեպտեմբերի 19
30   Էստոնիա 2022 թվականի հուլիսի 22

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Finland to join NATO as Allied Foreign Ministers meet» (անգլերեն). NATO. 2023 թ․ ապրիլի 3. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. «После вступления Финляндии в НАТО общая граница РФ с альянсом увеличится на 1,3 тыс. км» (ռուսերեն). Коммерсантъ. 2023 թ․ ապրիլի 3. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  3. 3,0 3,1 Абаринов, Владимир (2022 թ․ մայիսի 20). «"Мы не дрогнули". Швеция и Финляндия отказались от нейтралитета». Радио Свобода. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  4. «How Finland went from neutral to NATO» (անգլերեն). The Washington Post. 2023 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 Салониус-Пастернак, Чарли (2015 թ․ օգոստոսի 5). «Финский опыт нейтралитета. Что нужно учесть Украине?». Европейская правда. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Как менялись позиции Швеции и Финляндии по вопросу о вступлении в НАТО». ТАСС. 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  7. Воронов К. Миротворчество стран Северной Европы: ответы на вызовы // Мировая экономика и международные отношения. — 2011. — № 12. — С. 57-68. — doi:10.20542/0131-2227-2011-12-57-68
  8. «Ниинистё и Марин: Финляндия должна подать заявку на членство в НАТО как можно скорее». Yle. 2022 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  9. «Президент и правительство: Финляндия подаст заявку на вступление в НАТО». Yle. 2022 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  10. «Финский парламент одобрил членство страны в НАТО». ТАСС. 2022 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  11. «Финляндия и Швеция в Брюсселе подали заявку на вступление в НАТО». Yle. 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  12. «Финляндия и Швеция подписали протоколы о вступлении в НАТО». ТАСС. 2022 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
  13. «Турецкий парламент ратифицировал протокол о вступлении Финляндии в НАТО». ՌԻԱ Նովոստի. 2023 թ․ մարտի 31. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  14. «Страны НАТО официально пригласят Финляндию и Швецию в альянс 29 июня». ТАСС. 2022 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Finland and Nato» (անգլերեն). Finnish Government. 2022 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  16. «Премьер Польши Моравецкий: Финляндия стала членом НАТО» (ռուսերեն). Коммерсантъ. 2023 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  17. Польская, Ксения (2023 թ․ ապրիլի 3). «НАТО не видит изменений в ядерной позиции» (ռուսերեն). Брюссель: Deutsche Welle. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  18. 18,0 18,1 «Protocol to the North Atlantic Treaty on the Accession of the Republic of Finland» (PDF) (անգլերեն). U.S. Department of State. 2022 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.