Բացել գլխավոր ցանկը

Վեգետատիվ նյարդային համակարգ

Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ[2] (լատ.՝ vegetatio՝ գրգռում, լատ.՝ vegetativus՝ բուսական), ծայրամասային նյարդային համակարգի բաժին, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար: Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

Վեգետատիվ նյարդային համակարգ
Տեսականատոմիական կառուցվածք
ԵնթադասԾայրամասային նյարդային համակարգ և subdivision of nervous system?[1]
Մասն էԾայրամասային նյարդային համակարգ
Լատիներեն անվանումAutonomici systematis nervosi
Foundational Model of Anatomy9905[1]
Terminologia Anatomica 98A14.3.00.001
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947)

Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։

Կառուցվածքով և գործառույթով վեգետատիվ նյարդային համակարգը բաժանվում է սիմպատիկ, պարասիմպատիկ և մետասիմպատիկ բաժինների: Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոտալամիկ կենտրոնների հսկողութըան տակ:

Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները են կենտրոնական և ծայրամասային բաժիններից: Կենտրոնական մասը կազմված է նեյրոնների մարմիններից, որը գտնվում է ողնուղեղում և գլխուղեղում: Նյարդային բջջիջների այդպիսի կուտակումը ստացել է վեգետատիվ կորիզների անվանումը: Կորիզներից հեռացող նյարդաթելերը, վեգետատիվ նյարդաթելերը, որոնք գտնվում են կենտրոնական նյարդային համակարգից դուրս, և ներքին օրգանների կուտակումները ձևավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասաըին բաժինը:

Ի տարբերություն սոմատիկ նյարդային համակարգի, շարժողական նեյրոնը ինքնավար նյարդային համակարգում գտնվում է ծայրամասում և ողնուղեղը միայն կառավարում է նրա իմպուլսները։

Անուղղակիորեն է ինքնավարության համակարգի արտահայտությունը և ընդերային համակարգի ու սիմպատիկ բաժնի արտահայտությունները նույնը չեն։ Այժմ սիմպատիկ են համարվում ընդերային համակարգի նյարդաթելերի մի մասը։ Սակայն տարբեր հեղինակներ «սիմպատիկ» տերմինը օգտագործում են տարբեր ձևերով․

• նեղ իմաստով, ինչպես գրված է վերը նշված նախադասության մեջ,

• որպես ինքնավար տերմինի հոմանիշ,

• որպես ամբողջ վեգետատիվ նյարդային համակարգի անվանում՝ինչպես զգայական, այնպես էլ շարժողական։

Սիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Սիմպաթիկ բաժինը կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Նրանցից առաջին ողնուղեղի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին երեք հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են, իսկ երկրորդը՝ սիմպաթիկ նյարդաթելերն ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։ Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները,մաշկը,արյունատար անոթները։

Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելին ու Ա. Գինեցինսկին։ Նրանք բացահայտել են, որ սիմպաթիկ նյարդերի դրդումն ու նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Պարասիմպաթիկ նյարդային համակարգը նույնպես կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Պարասիմպաթիկ կորիզները տեղավորված են միջին և երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, ողնուղեղի սրբանային հատվածներում, իսկ նյարդաթելերը մտնում են որոշ գանգուղեղային ու կոնքային նյարդերի կազմի մեջ։

Միջին ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները կարգավորում են աչքի ոսպնյակի հարմարումը ու բբի նեղացումը։ Վարոլյան կամրջում,երկարավուն ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։ Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։ Պարասիմպաթիկ ազդակները մեծամասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Մետասիմպաթիկ բաժինն ամբողջապես տեղադրված է ծայրամասում ներքին օրգանների պատերում։ Այն նյարդավորում է միայն սեփական շարժողական ակտիվությամբ օժտված ներքին օրգանները (աղիքները, միզածորան և ուրիշ),կարգավորում այդ օրգանների շարժողական ակտիվությունը, հյութազատությունը և այլն։

Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող բարձրագույն բաժիններն են ենթատեսաթումբը և մեծ կիսագնդերի կեղևը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. Лапин C. К., Михайловский В. С., Плечкова Е. К., Шефер Д. Г. Вегетативная нервная система // Большая медицинская энциклопедия, 3-е изд. — М.: Советская энциклопедия. — Т. 4.