Ցավային շեմ, կամ ցավի ընկալման շեմը այն կետն է գրգռիչի ընկալման գրաֆիկի վրա, որի ժամանակ ցավի զգացողություն է առաջանում։ Դա բացառապես սուբյեկտիվ զգացողություն է։ Անհրաժեշտ է տարբերակել գրգռիչները (արտաքին գործոն, որի դեպքում կարելի է անմիջականորեն կատարել չափում, օրինակ ջերմաչափի միջոցով) և անձի կամ կենդանու ցավի ընկալման արդյունքը (ներքին, սուբյեկտիվ ցավ, որը երբեմն կարող է անուղակիորեն չափվել, օրինակ վիզուալ անալոգային սանդղակով). Չնայած Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիան (IASP) սահմանում է «ցավային շեմ»-ը որպես «գրգռման մինիմալ ինտենսիվություն, որն ընկլավում է որպես ցավ»[1], տեղին է նաև ներքոնշյալը, որը թեև հակասական է տառով, բայց ոչ ոգով[1]։

Սովորաբար շեմը որոշվում է, ինչպես և նախկինում, որպես գրգռիչի մինիմալ քանակ, որը առաջացնում է ցավային զգացողություն։ Նկարագրություններից մեկի համաձայն, շեմը իրականում անձի փորձով է պայմանավորված, իսկ ինտենսիվությունը արդեն հանդիսանում է արտաքին գործոնի ցուցիչ։ Ցավը ուսումնասիրողների մեծ մասը, շեմի որոշումը իրականացնում է գրգռիչի տեսանկյունից այս եղանակից պետք է խուսափել։ Գրգռիչը չի հանդիսանում ցավ, հետևաբար ցավի չափման միավոր չի կարող հանդիսանալ։

Չնայած վերոնշյալ արտահայտությունը կարող է հստակ չներկայացնել, այնուամենայնիվ ակնհայտ ենթադրում է ցավի ընկալման և գրգռիչի միջև առկա վերը նշված տարբերությունը։ Գրգռիչի ինտենսիվություն (օրինակ՝ այրոցի զգացում, ճնշում) որի ժամանակ գրգռիչը առաջացնում է ցավազգայունություն, անվանում են առանձին տերմինով՝ շեմային ինտենսիվություն[1]։ Եթե տաք թավան մարդու մաշկը սկսում է վնասել 42 °C (107 °F) ում, դա տվյալ պահին, մաշկի տվյալ հատվածի ցավային շեմն է։ Դա ցավային շեմը չէ,(որը հանդիսանում է ներքին/սուբյեկտիվ), իսկ ջերմաստիճանը, որի ժամանակ հատվում է ցավային շեմը, հետևաբար առաջանում է ցավ (համարվում է արտաքին/օբյեկտիվ)։

Ինտենսիվությունը, որի ժամանակ գրգռիչը առաջացնում է ցավ, փոփոխվում է անհատից անհատ, և ժամանակից կախված տարբեր է նաև նույն անհատի համար։

Այրոցի զգացում

խմբագրել

Ջերմաստիճանը, որը հետազոտվողի մոտ առաջացնում է ցավ, անվանում են այրոցի զգացման շեմ, տվյալ անհատի համար, ժամանակի տվյալ պահին։ Կա հետազոտություն, որը վկայում է, որ ցերեկային նախատրամադրվածություն ունեցող անձիք ունեն այրոցի զգացողության ավելի բարձ շեմ, քան երեկոյան նախատրամադրվածությամբ անձիք[2]։

Լսողություն

խմբագրել

Ճնշումը, որի ժամանակ ձայնը ունկընդրի մոտ առաջացնում է ցավային զգացողություն, համարվում է ցավային շեմի ճնշում՝ տվյալ անհատի մոտ, տվյալ պահին։ Ձայնի համար շեմային ճնշումը փոփոխվում է հաճախականությունից, և կարող է լինել տարիք կախյալ։ Այն անհատները, որոնք ենթարկվել են աղմուկի/երաժշտության շատ չափաբաժնի, ունեն լսողության առավել բարձր շեմային ճնշում[3]։ Ցավային շեմի տեղաշարժը ևս կարող է հանգեցնել շեմային ճնշման փոփոխության[4]։ Ձայնի ցավային զգացողություն հարուցող երկարատև ազդեցությունը կարող է ֆիզիկական վնասներ պատճառել, և պոտենցիալ կարող է հանգեցնել լսողության վատացման։

Ձայնի բարձրության աստիճանը վերաբերում է աղմուկին։ Դա ձայնի ամպլիտուդի կամ ձայնային ճնշման աստիճանի ընդհանուր տերմին է։ Գրականության մեջ հանդիպում են ցավի շեմային մակարդակի տարբեր արժեքներ[4][5][6]։

Ցավային շեմ
Ձայնային ճնշման աստիճան Ձայնային ճնշում
120 dBSPL 20 Pa
130 dBSPL 63 Pa
134 dBSPL 100 Pa
137.5 dBSPL 150 Pa
140 dBSPL 200 Pa

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 IASP. «IASP Pain Terminology». IASP Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Jankowski, K.S. (2013). «Morning types are less sensitive to pain than evening types all day long». European Journal of Pain. 17 (7): 1068–1073. doi:10.1002/j.1532-2149.2012.00274.x. PMID 23322641. S2CID 7308674.
  3. Truax, Barry (1999). «Handbook for Acoustic Ecology» (Document). ARC Publications, World Soundscape Project, Simon Fraser University. {{cite document}}: Unknown parameter |access-date= ignored (օգնություն); Unknown parameter |archive-date= ignored (օգնություն); Unknown parameter |archive-url= ignored (օգնություն); Unknown parameter |edition= ignored (օգնություն); Unknown parameter |url-status= ignored (օգնություն); Unknown parameter |url= ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 Franks, John R.; Stephenson, Mark R.; Merry, Carol J., eds. (1996 թ․ հունիս). Preventing Occupational Hearing Loss – A Practical Guide (PDF). National Institute for Occupational Safety and Health. էջ 88. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին. «the threshold for pain is between 120 and 140 dB SPL.»
  5. Newman, Edwin B. (1972 թ․ հունվարի 1). «Speech and Hearing». American Institute of Physics handbook (անգլերեն). New York: McGraw-Hill. էջեր 3–155. ISBN 007001485X. OCLC 484327. «The upper limit for a tolerable intensity of sound rises substantially with increasing habituation. Moreover, a variety of subjective effects are reported, such as discomfort, tickle, pressure, and pain, each at a slightly different level. As a simple engineering estimate it can be said that naive listeners reach a limit at about 125 dB SPL and experienced listeners at 135 to 140 dB.»
  6. Nave, Carl R. (2006). «Threshold of Pain». HyperPhysics. SciLinks. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին. «A nominal figure for the threshold of pain is 130 decibels ... Some sources quote 120 dB as the pain threshold»