Ֆեյսալաբադ ( /fɑːɪsɑːlˌbɑːd/, ուրդու՝ فیصل آباد, անգլ.՝ Faisalabad, ա.-փենջ.՝ فیصل آباد, նախկին անվանումը՝ Լյալփուր (ա.-փենջ.` لائل پور), քաղաք Պակիստանում՝ Փենջաբ երկրամասում, որի ամենախոշոր և ամենահարուստ բնակավայրերից մեկն է՝ զարգացած արդյունաբերություն ունենալու շնորհիվ։ Մեծությամբ երրորդն է Պակիստանում (զիջում է Կարաչիին ու Լահորին) և երկրոդը՝ Փենջաբում (զիջում է միայն Լահորին)։

Բնակավայր
Ֆեյսալաբադ
ուրդու՝ فیصل آباد
ռուս.՝ Фейсалабад
ռուս.՝ Лайяллпур
ԵրկիրՊակիստան Պակիստան
Հիմնադրված է1892[1] թ.
Մակերես1269,094174 կմ²
ԲԾՄ184±1 մետր
Բնակչություն3 203 846 մարդ (2017)[2]
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ38000
Պաշտոնական կայքfaisalabad.gov.pk
Ֆեյսալաբադ (Պակիստան)##
Ֆեյսալաբադ (Պակիստան)

Պատմականորեն լինելով Բրիտանական Հնդկաստանի՝ նախօրոք կազմված պլանի հիման վրա կառուցված քաղաքներից մեկը՝ ժամանակի ընթացքում վերածվել է կոսմոպոլիտային մետրոպոլիսի, 2001 թվականին ստացել քաղաքային շրջանի կարգավիճակ։ Ներկայումս Ֆեյսալաբադի քաղաքային շրջանն զբաղեցնում է 5.856 քառակուսի կիլոմետր տարածք[3], իսկ բուն քաղաքի՝ Faisalabad Development Authority-ի (FDA) զբաղեցրած տարածքը 1.326 քառակուսի կիլոմետր է[4][5]։ 2022 թվականի սկզբի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 3.625.000[6]:

Ֆեյսալաբադն արդյունաբերական խոշոր կենտրոն ու տրանսպորտային կարևորագույն հանգույց է դարձել տարածաշրջանում կենտրոնական դիրք ունենալու, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղիների, օդային ուղիների խաչմերուկում գտնվելու շնորհիվ[7]։ Նրան պատկերավոր կերպով անվանում են Պակիստանի Մանչեստր[8][9]։ 2013 թվականի տվյալներով քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է մոտավորապես $43 միլիարդ ամերիկյան դոլար. նախատեսված է այդ ցուցանիշը 2025 թվականին հասցնել $87 միլիարդի՝ տարեկան ապահովելով 5,7% միջին աճ[10]։ Ֆեյսալաբադն ապահովում է ՀՆԱ-ի 20,5 միլիարդ ամերիկյան դոլար տարեկան միջին անվանական աճ, միաժամանակ ապահովելով Փենջաբի ամբողջ երկրամասի ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոսը։ Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը շարունակում են մնալ նրա տնտեսության գլխավոր ճյուղերն ու եկամտի հիմնական աղբյուրները[5]։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակավայրը նախապես պլանավորվել է 20 հազար բնակչի համար։ Բրիտանական տիրապետության վերջում՝ 1941 թվականին, այնտեղ ապրում էր 69 930 մարդ։ Տասը տարի անց այդ ցուցանիշը հասել է 179 000-ի՝ գլխավորապես հնդկաստանցի փախստականների ներհոսքի արդյունքում։ Քաղաքի բնակչության բուռն աճի կարևոր գործոններից մեկն էլ եղել է արդյունաբերական հեղափոխությունը, որի արդյունքում 1961 թվականին նրա թվաքանակն անցել է 400 հազարից[11]։

Ֆեյսալաբադի բնակչության աճը[11]
Տարին 1941 1951 1961 1972 1981 1985 1998 2000 2004 2010 2015
Բնակչ. 69 930 179 000 425 240 823 344 1 104 209 1 147 000 2 008 861 2 154 520 2 458 541 2 943 401 3 419 752

Քաղաքի բնակիչների 98,0%-ը մուսուլմաններ են։ Նրանց 87%-ը խոսում է փենջաբի լեզվի զանազան բարբառներով։ Պաշտոնական երկրորդ լեզուն ուրդուն է։

Տեղանունը խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1892 թվականին՝ Փենջաբի Չենաբ դաշտավայրի գաղութային յուրացման շրջանում և Փենջաբի այն ժամանակվա գեներալ-նահանգապետ Ջեյմս Լյալի պատվին[12][13] կոչվել է Լյալփուր. Լյալ ազգանվանը կցվել է փուր գոյականը, որը սանսկրիտում նշանակում է քաղաք[14]։

1977 թվականի սեպտեմբերի 1-ին Պակիստանի կառավարությունը քաղաքը վերանվանել է Ֆեյսալաբադ՝ ի պատիվ Սաուդյան Արաբիայի արքա Ֆեյսալի, ով ֆինանսական մի շարք խոշոր ներդրումներ է կատարել Պակիստանում[15][16][17]։

Կլիմա խմբագրել

Ֆեյսալաբադի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 26.6
(79.9)
30.8
(87.4)
37
(99)
44
(111)
47.5
(117.5)
48
(118)
46.1
(115)
42
(108)
41.1
(106)
40
(104)
36.1
(97)
29.2
(84.6)
48
(118)
Միջին բարձր °C (°F) 19.4
(66.9)
22.2
(72)
27.4
(81.3)
34.2
(93.6)
39.7
(103.5)
41.0
(105.8)
37.7
(99.9)
36.5
(97.7)
36.6
(97.9)
33.9
(93)
28.2
(82.8)
22.1
(71.8)
31.6
(88.9)
Միջին ցածր °C (°F) 4.8
(40.6)
7.6
(45.7)
12.6
(54.7)
18.3
(64.9)
24.1
(75.4)
27.6
(81.7)
27.9
(82.2)
27.2
(81)
24.5
(76.1)
17.7
(63.9)
10.4
(50.7)
6.1
(43)
17.4
(63.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.9
(26.8)
−1.4
(29.5)
1
(34)
7
(45)
13
(55)
17
(63)
19
(66)
18.6
(65.5)
15.6
(60.1)
9
(48)
2
(36)
−1.3
(29.7)
−4
(25)
Տեղումներ մմ (դյույմ) 31.5
(1.24)
34.3
(1.35)
49.1
(1.933)
43
(1.69)
24
(0.94)
43.8
(1.724)
101
(3.98)
119.6
(4.709)
71.3
(2.807)
9.8
(0.386)
2.6
(0.102)
15.4
(0.606)
615.7
(24.24)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 4 5 7 6 5 5 10 10 4 2 2 3 63
% խոնավություն 61 51 44 26 21 18 63 55 57 26 31 51 42
աղբյուր: [18]

Քույր քաղաքներ խմբագրել

Ֆեյսալաբադը եղբայրացել է[19] Չինաստանի Ցինդաո քաղաքի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20060427013715/http://www.faisalabad.gov.pk/history.php
  2. https://propakistani.pk/2017/08/28/ten-populated-cities-pakistan/
  3. «The Faisalabad Chamber of Commerce & Industry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Faisalabad Geography». 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  5. 5,0 5,1 Ghulam Mustafa (2009). Regional Profile, Faisalabad (Report). University of Agriculture, Faisalabad.
  6. «PROVISIONAL SUMMARY RESULTS OF 6TH POPULATION AND HOUSING CENSUS-2017». pbs.gov.pk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «The City Faisalabad – GCUF». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին.
  8. International Conference on Soil Sustainability and Food Security (PDF) (Report). University of Agriculture, Faisalabad. 2005. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  9. Jaffrelot, Christophe (2002). Pakistan: Nationalism Without A Nation. Zed Books. էջ 57. ISBN 978-1-84277-117-4.
  10. «District Website». faisalabad.dc.lhc.gov.pk.
  11. 11,0 11,1 «Chapter 6 Faisalabad, Pakistan» (անգլերեն). Asian Urban Information Center of Kobe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Douie, J. (1914). THE PUNJAB CANAL COLONIES. Journal of the Royal Society of Arts, 62(3210), 611-623. Retrieved March 5, 2021, from http://www.jstor.org/stable/41341616
  13. Integrated Slums Development Programme (ISDP) (2001 թ․ մարտ). «Faisalabad CITY PROFILE and SELECTION OF WARDS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. «Spoken Sanskrit Dictionary». Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  15. «History of Faisalabad | Faisalabad District | Faisalabad Old Name | TUF».
  16. John Everett-Heath (2018 թ․ սեպտեմբերի 13). The Concise Dictionary of World Place-Names. OUP Oxford. էջ 728. ISBN 978-0-19-256243-2.
  17. «A History of Faisalabad City». The Faisalabad Chamber of Commerce & Industry. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  18. «Faisalbad Climate Data». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  19. «Faisalabad, Qingdao to develop sister city relationship». nation.com.pk. The Nation. 2021 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյսալաբադ» հոդվածին։