Ալեքսանդր Հենրիխովիչ Բելյավսկի (ռուս.՝ Алекса́ндр Ге́нрихович Беля́вский դեկտեմբերի 17, 1953(1953-12-17)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինացի և սլովենացի շախմատիստ, գրոսմայստեր (1975), աշխարհի առաջնության հավակնորդ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1974, 1981, 1987, 1990), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի հաղթող (1985, 1989), Շախմատի օլիմպիադաների քառակի հաղթող (1982, 1984, 1988, 1990), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1990), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)[4]։

Ալեքսանդր Բելյավսկի
Պետություն(ներ) Ուկրաինա,  ԽՍՀՄ և  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 17, 1953(1953-12-17)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[2], միջազգային վարպետ, ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Ներկայիս վարկանիշ2471
ՖԻԴԵ համար14602377
365chessAlexander_G_Beliavsky
Chesstempo համար19632
ICCF համար19632
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1982[3], Շախմատային օլիմպիադա 1984[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն 2011, Chess World Cup 2005?, Chess World Cup 2013? և Շախմատային օլիմպիադա 2016
Մարզական ակումբSG Porz և SK Baden?
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Alexander Beliavsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Բելյավսկին ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 17-ին Լվովում։ 1968 թվականին՝ 14 տարեկանում, Վիլնյուսի մրցաշարում լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ Մեկ տարի անց Բելյավսկին դարձել է Գրոնինգեն քաղաքում տեղի ունեցած պատանեկան մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը, որտեղ 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և գրավել 3-րդ տեղը։ Նա իրենից առաջ է թողնել հունգարացի Անդրաշ Ադորյանին և հարավսլավացի Լյուբոմիր Լյուբոևիչին։

1973 թվականին Բելյավսկին մասնակցել է Անգլիայի Թիսայդ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությանը, 11 հնարավորից վաստակել 8,5 միավոր և դարձել չեմպիոն։ Այդ հաղթանակից հետո Բելյավսկուն առանց ընտրության թույլատրվել է մասնակցել 1973 թվականի ԽՍՀՄ առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է վերջին տեղը[5]։ 1974 թվականին Լաս Պալմասում կայացած միջազգային մրցաշարում Բելյավսկին կիսել է 3-4-րդ տեղերը և ստացել առաջին գրոսմայստերական միավորը։ Դրան հաջորդել են նրա հաջողությունը ԽՍՀՄ առաջնությունում․ նույն թվականին Միխայիլ Տալի հետ կիսել է 1-2-րդ տեղերը։

1977 թվականի հունիսի 25-ին Լենինգրադում Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված միջազգային մրցաշարում Բելյավսկին հաղթել է աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին և դարձել Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։

Շախմատիստն աստիճանաբար դասվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում․ 1978 թվականին Ալիկանտեի միջազգային մրցաշարում նրա արդյունքը պատմության մեջ ամենանշանավորներից մեկն է եղել՝ 13 հնարավորից 13 միավոր։ 1980 թվականի Բադենի մրցաշարում, որին մասնակցել են մոտ 2600 գործակից ունեցող գրոսմայստերներ,։ Բելյավսկին Բորիս Սպասկու հետ կիսել է 1-2-րդ տեղերը։

1981 թվականին Ալեքսանդր Բելյավսկին ԽՍՀՄ առաջնությունում 1-2-րդ տեղերը կիսել է Լև Պսախիսի հետ և դարձել չեմպիոն։ Նույն թվականի հոկտեմբերին նա հաղթել է Հոլանդիայի Թիլբուրխ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում։ Նա առաջ է անցնելՏիգրան Պետրոսյանից, Լայոշ Պորտիշից, Յան Թիմանից, Լյուբոմիր Լյուբոևիչից, Ուլֆ Անդերսոնից, Գարրի Կասպարովից, Բորիս Սպասկուց, Բենտ Լարսենից, Ռոբերտ Հյուբներից։

1982 թվականին Բելյավսկին հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայի միջզոնալ մրցաշարում, Գարրի Կասպարովից հետո զբաղեցնել երկրորդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների խաղերին։ Հավակնորդների մրցախաղում Գարի Կասպարովին նա պարտվել է 3:6 (+1, -4, =4) հաշվով[6]։ Այդ ձախողումը չի կոտրել Բելյավսկուն․ նա 1982 թվականից մասնակցել է մի շարք թիմային մրցումների, եղել է ԽՍՀՄ հավաքականի առաջատարներից մեկը, այդ թվում՝ 1984 թվականին, ԽՍՀՄ հավաքական-ԱշԽարհի հավաքական մրցախաղում ցույց է տվել լավագույն արդյունք։

1987 թվականին Բելյավսկին երրորդ անգամ է դարձել ԽՍՀՄ չեմպիոն։ Շախմատիստի հաղթանակների թիվը աճել են նաև մի շարք միջազգային մրցաշարերում։

1996 թվականին Բելյավսկին ստացել է Սլովենիայի քաղաքացիություն և նույն թվականին առաջին անգամ դարձել այդ երկրի չեմպիոն[7]։ Սլովենիայի հավաքականի կազմում 11 անգամ մասնակցել է Շախմատի համաշխարհային օլիմպիադաներին (1996-2016), 10 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններին (1997-2011; 2015, 2017)՝ գրեթե բոլոր այդ մրցումներում հանդես է եկել առաջին խաղատախտակին։

2015 թվականի Կանանց աշխարհի առաջնությունում եղել է ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի մարզիչը, որը դարձել է աշխարհի 15-րդ չեմպիոնը[8][9]։ 2023 թվականի նոյեմբերին նշանակվել է Ուկրաինայի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ[10]։

1985 թվականին Ալեքսանդր Բելյավսկին արժանացել է Ժողովուրդների բարեկամության շքանշանի[11]։

  • Александр Белявский, Адриан Михальчишин. Интуиция. — М.: РИПОЛ классик, 2003. — 167 с. — (Искусство шахмат). — ISBN 5-7905-2125-8.
  • Александр Белявский. Бескомпромиссные шахматы. — М.: РИПОЛ классик, 2004. — 266 с. — (Великие шахматисты мира). — ISBN 5-7905-2399-4.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 OlimpBase
  4. «Global Chess Academy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. 41st Soviet Championship, Moscow 1973 October 1-27
  6. ShakhMaty (2020 թ․ նոյեմբերի 1). «Александр Белявский | Биография шахматиста, партии, фото, видео». Шахматы на Chess Boom - играть, смотреть, учиться (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  7. «Alexander Beliavsky or the shadow of the K's». chessdiagonals.ch (անգլերեն) — Profile. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  8. Алексей Кузнецов (2015 թ․ ապրիլի 6). «Шахматная королева Мария». www.svoboda.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  9. Мария Музычук: «На чемпионате мира мне помогали Белявский, Мирошниченко и сестра» Шахматы на UA.Tribuna.com
  10. Федерації шахів України… — Ukrainian Chess Federation
  11. «БЕЛЯВСКИЙ АЛЕКСАНДР ГЕНРИХОВИЧ • Большая российская энциклопедия - электронная версия». old.bigenc.ru. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բելյավսկի» հոդվածին։