Օրորա (Իլինոյս)
քաղաք
Օրորա (անգլ.՝ Aurora), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում, մեծությամբ Իլինոյս նահանգի երկրորդ քաղաքը։ Օրորայի պաշտոնական անունը ունի «Կրակների քաղաք» մականունը։ Այդ մականունը օրինական կերպով ընդունվել է 1908 թվականին։ Դա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ 1881 թվականին Օրորան դարձել էր ԱՄՆ-ի առաջին ամբողջովին էլեկտրաֆիկացված փողոցային լուսավորություն համակարգ ունեցող քաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Օրորա | ||
անգլ.՝ Aurore | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Քեյն շրջան | |
Հիմնադրված է | 1835 թ. | |
Մակերես | 118,551888 կմ², 118,607475 կմ² | |
ԲԾՄ | 220 մետր | |
Բնակչություն | ▼180 542 մարդ (2020)[1][2] | |
Ժամային գոտի | UTC-6 և UTC-5 | |
Փոստային դասիչ | 60502, 60503, 60504, 60505 և 60506 | |
Պաշտոնական կայք | aurora-il.org(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրել- 1834 — Մաքքարթի եղբայրները Ֆոքս գետի վրա տուն, հողակտոր և ջրաղաց են գնում և մի շարք տնտեսական շինություններ են կառուցում ։
- 1837 — բնակավայրում հայտնվում է փոստային բաժանմունք։ «Օրորա» անվանումը դառնում է պաշտոնական ։
- 1856 — քաղաքում ստեղծվում է հրդեհային դեպարտամենտ։
- 1857 — Օրորան միավորվում է արևմտյան ափին գտնվող հարևան բնակավայրերի հետ[3]։
- 1860—1920 — քաղաքի բուռն զարգացումը․ բացվում են դպրոցներ և հիվանդանոցներ, ի հայտ են գալիս արդյունաբերական ձեռնարկություններ, քաղաքը դառնում է ապաստան ամբողջ աշխարհից եկած հազար ներգաղթյալների համար։
- 1970—1974 — մի շարք խոշոր ձեռնարկությունների փակում, որոնք վերաբերել են նաև երկաթուղային արդյունաբերությանը (քաղաքի գոյության տնտեսական փաստացի հիմքերը)։
- 1980 — քաղաքի արդյունաբերական ձեռարկությունների մեծ մասի փակում։ Գործազրկությունը հասնում է մինչև 16 %։
- 1987—1990 — մի քանի արդյունաբերական գոտիների և բիզնես կենտրոնների ստեղծում։
- 1993 — առաջին խաղատան բացումը։
- 1995—2005 — Օրորայի արդյունաբերական ձեռնարկությունների զարգացումը արվարձաններում, նոր արդյունաբերական գոտու ձևավորումը, ակտիվ տնտեսական աճը։
Արդյունաբերություն
խմբագրելՕրորան պատմականորեն, ինչպես ամբողջ Իլինոյս նահանգը, ներկայացնելով մի շարք խոշոր ձեռնարկություններ, ունի զարգացած արդյունաբերություն։
- Lyon Workspace Products (երկաթեղեն իրեր)
- The Aurora Silverplate Manufacturing Company (ոսկերչական իրերի արտադրություն և տեխնիկական արծաթի արտադրություն)
- Barber Greene Ltd. (արդյունաբերական սարքավորումներ)
- the Chicago Corset Company (տեսքտիլ արդյունաբերություն)
- the Aurora Brewing Company (գարեջրի գործարան)
- Stephens-Adamson Company
- Caterpillar Inc.
- Allsteel Metals (մետաղագործություն)
- National Metalwares (մետաղագործություն)
- Western Wheeled Scraper Works (հետագայում վերափոխվեց Austin-Western Inc.-ի)
Հայտնի բնակիչներ և բնիկներ
խմբագրել- Էդ Քլեյթոն (գրող, նկարազարդող)
- Քլայվ Կասլեր (գրող, ծովային հնագետ)
- Ռուտ ՎանՍիկլ Ֆորդ (1897—1989) (Չիկագոյի արվեստի ակադեմիայի սեփականատեր)
- Կեն Գրիֆին (1909—1956) (դերասան և երաժիշտ)
- Վերնոն Լուիս Փարինգթոն (1871—1929), (գրող, պատմաբան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր)
- Պոլ Շորինգ (ռեժիսոր, սցենարիստ)
- Թոմ Պետրանոֆ (նիզակի նետման աշխարհի նախկին չեմպիոն)
- Հենրի Հեյլ (1874—1942) (գրող, աստղաֆիզիկոս)
- Դեյվիդ Թիլման (բնապահպան)
- Նատանիել Փոփ (ուղղափառ արքեպիսկոպոս)
- Վասիլ Լուիս Պուսաս (կաթոլիկ եպիսկոպոս)
- Ալեքսանդր Ռատիու (հունակաթոլիկական եկեղեցու քահանա, գրող, ռումինական քաղբանտարկյալ)
- Ռեյ Բրեդբերի (հայտնի ֆանտաստիկ գրող)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք
- Օրորա քաղաքը Չիկագոյի էլեկտրոնային հանրագիտարանը
- Пожарный департамент города. Արխիվացված 2014-06-26 Wayback Machine Информация в связи со 150-летием департамента (2006 год)
- город на city-data.com
- Информация для туристов и деловых людей
- Региональная палата предпринимателей г. Орора