Օրադյա
Օրադյա (ռումիներեն՝ Oradea, հունգ.՝ Nagyvárad, գերմ.՝ Großwardein), քաղաք Կրիշանայում (Ռումինիա)։ Համաձայն 2002 թվականի մարդահամարի, բնակչությունը կազմում է մոտ 206,000 մարդ (տասնմեկերորդ տեղը երկրում)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրադյա | |||||
ռումիներեն՝ Oradea | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ժուդեց | Բիհոր | ||||
Համայնք | Բիհոր | ||||
Պրիմար | Ilie Bolojan | ||||
Հիմնադրված է | 1113 թ. | ||||
Այլ անվանումներ | Օրադյա-Մարե | ||||
Մակերես | 111,2 կմ² | ||||
ԲԾՄ | 142 մ | ||||
Բնակչություն | 205077[1] մարդ (2007) | ||||
Խտություն | 1844 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0259 և 0359 | ||||
Փոստային դասիչ | 410001–410609 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BH | ||||
Պաշտոնական կայք | oradea.ro | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելԿրիշանա շրջանի կենտրոնը, Բիհորի շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հունգարիայի սահմանի մոտ, Միջինդանուբյան դաշտավայրում, Կրիշլ-Ռեփիդ գետի հովտում (ռում. Crişul Repede, հունգ. Sebes-Körös — Шебеш-Кёрёш)։
Կլիմա
խմբագրելՊատմություն
խմբագրելԱռաջին անգամ Օրադիան հիշատակվել է լատիներեն Վարադինում անվանումով (լատ. Varadinum))՝ 1113 թվականին։ Օրադիի ամրոցը, որի ավերակները գոյատևել են մինչ օրս, 1241 թվականին առաջին անգամ հիշատակվել է մոնղոլ-թաթարների պաշտպանության նախապատրաստման կապակցությամբ։ Սակայն XVI դարում բնակավայրը վերածվեց քաղաքի։
1700-ական թվականներին Վիենային ճարտարագետ Ֆրանց Անտոն Հիլբրանդտը նախագծեց քաղաքի շենքերը բարոկկո ոճով։ 1752 թվականից քաղաքում կառուցվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ տաճարը, Եպիսկոպոսի պալատը, Քրիսի (Muzeul Ţurii Crişurilor) թանգարանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը ազատագրվել է՝ 1944 թվականի հոկտեմբերի 12-ին, Դեբրեքենում գործող 2-րդ զինված ուժերի զորքերի կողմից։
Տնտեսություն
խմբագրելՕրադյանը վաղուց եղել է Ռումինիայի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը, հիմնականում հունգարական սահմանի մոտ գտնվելու պատճառով, քաղաքը դարձել է Արևմտյան Եվրոպայի դարպասը։
Գործազրկության մակարդակը քաղաքում կազմում է մոտ 6%, ինչը մի փոքր ավելի ցածր է քան Ռումինիայի ցուցանիշը, բայց ավելի բարձր է քան Բիհոր թաղամասի ցուցանիշը(2%)։ Օրադյան ներկայումս Բիհորի նահանգում արտադրում է արդյունաբերական արտադրանքի մոտ 63%-ը, որը կազմում է շրջանի բնակչության մոտ 34,5%-ը։ Հիմնական արդյունաբերության ճյուղերն են կահույքի, տեքստիլ, կոշկեղենի և սննդի արդյունաբերությունները։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքում կա երեք տրամվայի և մի քանի ավտոբուսային երթուղիներ։ Երեք երկաթուղային կայարան։
Էթնիկ կազմ
խմբագրել- 1910: 69 000 (ռումինացիներ՝ 5,6 %, հունգարացիներ՝: 91,1 %)
- 1920: 72 000 (ռումինացիներ՝ 5%, հունգարացիներ՝ 92%)
- 1930: 90 000 (ռումինացիներ՝ 25%, հունգարացիներ՝ 67%)
- 1966: 122 634 (ռումինացիներ՝ 46%, հունգարացիներ՝ 52%)
- 1977: 170 531 (ռումինացիներ՝ 53%, հունգարացիներ՝ 45%)
- 1992: 222 741 (ռումինացիներ՝ 64%, հունգարացիներ՝ 34%)
Ճարտարապետություն
խմբագրելՔաղաքի հնագույն թաղամասերը հիմնականում կառուցվել են ավստրո-հունգարական կայսրության դարաշրջանում` բարոկկո ոճով։ Քաղաքի ծայրամասերի շենքերը կառուցվել են կոմունիզմի ժամանակներին։
2002 թվականին վերականգնվել են բազմաթիվ պատմական շենքեր։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Туристический гид Оради Արխիվացված 2007-02-22 Wayback Machine(ռում.)
- Webcam (view from the City Hall Tower)
- Путешествие в Румынию Արխիվացված 2004-11-03 Wayback Machine.
- Oradea travel guide from Wikivoyage
- Oradea Town Hall Արխիվացված 2011-02-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրադյա» հոդվածին։ |