Ռոբերտ Աուման
Ռոբերտ Աուման (անգլ.՝ Yisrael Robert John Aumann, եբրայերեն՝ ישראל אומן, հունիսի 8, 1930[1][2][3], Ֆրանկֆուրտ, Գերմանիա), հրեա ականավոր մաթեմատիկոս, Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005)։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Գերմանիայում, սակայն ընտանիքն ստիպված է եղել գաղթել ԱՄՆ։ Մեծացել է Նյու Յորք քաղաքում, ավարտել տեղի Սիթի քոլեջը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որտեղ պաշտպանել է դոկտորական թեզ մաթեմատիկայից։
1956 թ. հայրենադարձվեց Իսրայել և բնակություն հաստատեց Երուսաղեմում։ Մինչև թոշակի անցնելը Հրեական համալսարանի ռացիոնալ հետազոտությունների կենտրոնում պրոֆեսոր էր։ 1983 թ. պարգևատրվել է Խարվիի մրցանակով։ 1994 թ. Աումանը մեկ այլ պրոֆեսորի՝ Միխայիլ Բրունոյի հետ, պարգևատրվեց Իսրայելի պետական մրցանակով։
1956 թ. ղեկավարել է Խաղերի տեսություն միությունը, իսկ 1990-ական թվականներին եղել է Իսրայելի մաթեմատիկոսների միության նախագահը։ Բացի այդ Եվրոպայի մաթեմատիկական միություն ամսագրի պատասխանատու խմբագիրն էր։ Աումանը մոտ 40 տարի զբաղվել է խաղերի տեսության ուսումնասիրմամբ։
ԱշխատություններԽմբագրել
- Almost Strictly Competitive Games (1961)
- Mixed and Behavior Strategies in Infinite Extensive Games (1964)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://racef.es/es/academicos/correspondiente-extranjero/excmo-sr-dr-d-robert-j-aumann
- ↑ 6,0 6,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2005 — Nobel Foundation.
- ↑ http://www.nemmers.northwestern.edu/economics.html
Արտաքին հղումներԽմբագրել
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Աումանի մասին Երուսաղեմի Հրեական համալսարանի կայքում (անգլ.)
- Տիերի Մեյսան «Թոմաս Շելլինգ և Ռոբերտ Աուման՝ նոբելյան մրցանակակիրներ, ում համար պատերազմը խաղ է»
- Проф. Исраэль Ауман. Переговоры с арабскими странами - «парадокс шантажиста» AI&PIISRAEL // Аруц 7, 28.06.2010