Էմպաթիա
Էմպաթիա, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ։

«Գորտեր որսացողները» (Ուիլյամ Ադոլֆ Բուգրո)
Էմպաթիան հատկապես հստակորեն է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է և առանց էմպաթիա չկա մարդկանց լիարժեք շփում։ Օնտոգենեզում էմպաթիան անցնում է զարգացման երկար ուղի (անձի ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթաց) և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման մակարդակով։
ԱղբյուրներԽմբագրել
- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240